Չելյաբինսկում դպրոցականը մուրճով հարձակվել է աշակերտների և ուսուցիչների վրա․ վիրավորներ կան

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՌԴ Չելյաբինսկ քաղաքի թիվ 68 դպրոցում աշակերտը մուրճով հարձակվել է դպրոցականների և ուսուցիչների վրա, հայտնել է Չելյաբինսկի մարզի նահանգապետ Ալեքսեյ Տեքսլերը, գրում է Meduza-ն։

Նա նշել է, որ միջադեպի հետևանքով վիրավորներ կան, որոնք հոսպիտալացվել են։ Տուժածների թիվը նահանգապետը չի հայտնել։

74.ru-ն գրում է, որ հարձակվողը, նախնական տվյալներով, 16 տարեկան է։ Shot տելեգրամ-ալիքի տվյալներով էլ՝ նա 13 տարեկան է։

«Գլխավոր հարցն այն է, թե ինչպես է աշակերտը մուրճը տարել դպրոց: Ինչո՞ւ անվտանգության աշխատակիցները չեն արձագանքել։ Իրավապահ մարմիններին, կրթության նախարարությանը, քաղաքապետարանին, երեխաների իրավունքների հանձնակատարին հանձնարարել եմ մանրամասնորեն պարզաբանել իրավիճակը»,- ​նշել է նահանգապետը։

Տարածաշրջանում երեխաների իրավունքների հանձնակատար Եվգենյա Մայորովան հայտնել է, որ նախնական տվյալներով՝ տուժել է 4 մարդ։ Աղբյուրները հայտնել են, որ աշակերտների վրա հարձակված դեռահասը, բացի մուրճից, ունեցել է դանակ և օդամղիչ ատրճանակ։ Այս տեղեկատվության պաշտոնական հաստատում, սակայն, չկա։

Baza-ի տվյալներով՝ հարձակման ժամանակ վիրավորվել է ուսուցչուհիներից մեկը։ Հիվանդանոցում երեք դպրոցական կա՝ երկու աղջիկ և մեկ տղա։ Տուժածներից մեկը վերակենդանացման բաժանմունքում է, բժիշկները պայքարում են նրա կյանքի համար։

ՌԻԱ Նովոստին հայտնում է, որ  Ռոսգվարդիան ձերբակալել է հարձակվողին։

«Չելյաբինսկի ոստիկանությունը հետաքննություն է անցկացնում քաղաքի Լենինսկի շրջանի դպրոցներից մեկում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ։ Ոստիկանության շրջանային վարչության հերթապահ մաս հաղորդագրություն է ստացվել ժամը 9։20-ին (Մոսկվայի ժամանակով 7։20-ին), որ դպրոցի աշակերտը, ծնված 2011թ․, տարբեր առարկաներով մարմնական վնասվածքներ է հասցրել իր հասակակիցներին և ուսուցչուհուն։ Վիրավորների թիվը ճշտվում է։ Դպրոցի անձնակազմը Ռոսգվարդիայի ջոկատ է կանչել, որը ձերբակալել է աշակերտին»,- ասվում է ՆԳՆ հաղորդագրության մեջ։