Փաշինյանն այցելել է Գյուղական կյանքի և ավանդույթների 11-րդ փառատոն

Լուրեր

06.08.2026 | 14:37
Վահագն Ալեքսանյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
06.08.2026 | 14:27
Երեք պաշտոնյա վերանշանակվել է, ևս մեկը՝ նշանակվել փոխնախարար
06.08.2026 | 14:25
Թաիլանդում հանդիպման ժամանակ ֆուտբոլիստ է մահացել կայծակի հարվածից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 14:20
Պակիստանում զգալի թվով հայեր են բնակվում․ պակիստանցի դիվանագետը կարևորել է Հայաստանի, Ադրբեջանի և Պակիստանի միջև կապերի ամրապնդումը
06.08.2026 | 14:12
Վրաստանի Խորհրդարանի նախագահ շնորհավորել է Ռուբինյանին՝ ԱԺ նախագահ ընտրվելու առթիվ
06.08.2026 | 14:08
Ադրբեջանն ու Ղազախստանն ավարտել են Տրանսկասպյան օպտիկամանրաթելային մալուխի անցկացումը
06.08.2026 | 14:00
Հարցազրույց չեմ տալիս, ցտեսություն. Հայկ Կոնջորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 13:54
Պայթյուն՝ բենզալցակայաններից մեկում
06.08.2026 | 13:48
ՔՊ-ն Վարդևանյանի ընտրության հարցով փակ նիստ է անցկացնում
06.08.2026 | 13:46
Իրանի նախագահը հայտարարել է, որ գերագույն առաջնորդի հետ կապ հաստատելը «շատ դժվար է»
06.08.2026 | 13:38
Արամ Վարդևանյանը Էդգար Ղազարյանի փոխարեն ներողություն խնդրելու պատրաստակամություն հայտնեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 13:30
Խաղացողը փողոցում կանգնեցրել է ինձ, ասել՝ «մի բան արեք, փրկեք ինձ էս պրոբլեմից»․ Փաշինյան.
06.08.2026 | 13:23
ՌԴ-ից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել 14 վագոն ցորեն
06.08.2026 | 13:14
Դատող կողմի համար տապալված դատավարություն է․ Դավիթ Իշխանյանի ուղերձը Բաքվի բանտից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 13:11
Մեսիի դուբլը հաղթանակ է բերել «Ինտեր Մայամիին». ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ` Աննա Հակոբյանի հետ, այցելել է Գյուղական կյանքի և ավանդույթների 11-րդ փառատոն, որն այս տարի անցկացվում է Ձորաղբյուրի Ուսուցման Կանաչ կենտրոնում․ հայտնում են ՀՀ կառավարությունից։

Կառավարության ղեկավարը շրջայց է կատարել տաղավարներով, ծանոթացել ներկայացված արտադրանքին, հետաքրքրվել մասնակից ընկերությունների ծրագրերով, առկա խնդիրներով:

Փառատոնի նպատակն է նպաստել Հայաստանում կայուն գյուղատնտեսության և գյուղական համայնքների զարգացմանը: Այն յուրօրինակ հարթակ է ֆերմերների, արտադրողների, վերամշակողների, գնորդների, տարբեր կազմակերպությունների ու հնարավոր ներդրողների համար՝ փորձի փոխանակման, համագործակցության և նոր շուկաներ գտնելու:

Այս տարվա Բերքի փառատոնին մասնակցում են ավելի քան 200 օրգանական և բնական գյուղմթերք արտադրողներ, ֆերմերային խմբեր, գյուղատնտեսության ոլորտի ձեռներեցներ և կանանց խմբեր Հայաստանի բոլոր մարզերից և այլ երկրներից: Գյուղական կյանքի և ավանդույթների փառատոնում ցուցադրվել են նաև հեռավոր մարզերի արհեստագործների կողմից պատրաստված ձեռագործ աշխատանքները և այլ իրեր: Կտրվեն մրցանակներ և նվերներ` Լավագույն ֆերմերային/կանանց խումբ, Լավագույն երիտասարդական խումբ և Լավագույն ձեռներեց անվանակարգերում: