Գեղարքունիքում ձկնորսները դարձյալ հարձակվել են ջրային պարեկների վրա․  ՔԿ-ն քրեական վարույթ է նախաձեռնել 

Լուրեր

15.11.2026 | 22:05
Եղիշե Մելիքյանն ամփոփել է Ազգերի լիգայի վերջին խաղը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.11.2026 | 21:49
Փաշինյանը Կամբոջայում մասնակցել է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցների պատվին տրված ընթրիքին
15.11.2026 | 20:27
Էստոնիան դեկտեմբերի 1-ից կփակի Ռուսաստանի հետ սահմանային բոլոր անցակետերը
15.11.2026 | 20:00
Թանկ շենքեր, էժանագին կառավարում․ ո՞ւր են գնում բնակիչների փողերը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
15.11.2026 | 19:53
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքիով ավարտեց պայքարը
15.11.2026 | 19:45
Nvidia-ի նախկին ղեկավար Ջենսեն Հուանգը սկանդալի հետևանքով կորցրել է 62 միլիարդ դոլար
15.11.2026 | 19:16
Փաշինյանը Կամբոջայում այցելել է Ֆրանկոֆոնիայի ավանում բացված Հայաստանի տաղավար
15.11.2026 | 18:56
Սևանում սիգի որսի արգելքի խախտման համար նախատեսված է վարչական և քրեական պատասխանատվություն
15.11.2026 | 17:56
Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում խոսել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացից
15.11.2026 | 17:19
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
Բոլորը

Լրատվամիջոցներում տեղեկություններ են տարածվում, որ օրեր առաջ Գեղարքունքի մարզում՝  Սևանում,  ձկնորսները հարձակվել են ջրային  պարեկների վրա, հայհոյել, մետաղյա խողովակով փորձել հարվածել նրանց։ Քննչական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը Factor.am-ին հայտնեց, որ ստացվել է հաղորդում, որում նշված հանգամանքները քրեաիրավական դաշտում ստուգելու և իրավական գնահատականի արժանացնելու համար նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի և 452-րդ հոդվածի առաջին մասի հատկանիշներով։ Աբրահայանի փոխանցմամբ՝  իրրականացվում է նախաքննություն, հարցաքննվել են միջադեպի մասնակից անձինք։

«Իրավասու մարմնից պահանջվել են վերաբերելի տեսագրությունները։ Քրեական վարույթով մեղադրյալի դատավարական կարգավիճակ ունեցող անձ չկա։ Հանգամանքները պարզվում են»,- նշեց իրավապահ կառույցի մամուլի խոսնակը։

Հիշեցնենք՝ 2023-ի դեկտեմբերի 19-ին ևս նմանատիպ դեպք էր գրանցվել։  Ըստ ՔԿ-ի՝ Գեղարքունիքի մարզի ջրային պարեկներն ու ՊՈԱԿ-ի աշխատակիցները Սևանա լճի Նորատուս բնակավայրի հատվածում 2 նավակով ծառայություն են իրականացնելիս եղել, երբ մոտեցել են շուրջ 200 ձկնորսական նավակներ։ Դրանցում դիմակավորված բազմաթիվ անձինք են եղել, որոնք նավերի անձնակազմի հասցեին հնչեցրել են հայհոյանքներ, սպառնացել են հրկիզել նրանց և նավերը, ապա նետել բենզինով լցված շշեր և փայտեր։ Ձկնորսներից ոմանց հաջողվել է բարձրանալ «Սևան ազգային պարկ»-ի նավի վրա․ նրանք ձեռքերով, ոտքերով, տարբեր առարկաներով հարվածել են աշխատակիցներին։

Մանյա Պողոսյան