Սնուփ Դոգի համերգը կազմակերպող ընկերությունից պահանջել են ներկայացնել համերգի ժամկետները. նախարար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

02.10.2026 | 14:26
9 ամսում պետական բյուջե է մուտքագրվել 2 տրլն 308 մլրդ դրամ՝ 14.7% աճով
02.10.2026 | 14:19
Ժորժե Ժեզուշը՝ Ռոնալդուի հետ կոնֆլիկտի մասին. «Կանոնները բոլորի համար նույնն են»
02.10.2026 | 14:10
Գորիսում և Գավառում քաղաքացիական կամքի դաշինք ենք առաջարկում․ Մենուա Սողոմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 14:01
Թրամփը ենթադրում է, որ Իրանը կարող է կապ ունենալ FlyDubai-ի ինքնաթիռի միջադեպի հետ
02.10.2026 | 13:52
Ձերբակալվել է «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Արթուր Օհանյանը
02.10.2026 | 13:50
7.9 մլն դրամ աշխատավարձ, 34 մլն դրամ կանխիկ․ ինչ է հայտարարագրել Արթիկի համայնքապետը
02.10.2026 | 13:46
Սուրեն Սուրենյանցի ասուլիսը Գագիկ Ծառուկյանի գործի և ԵԽԽՎ զեկույցի մասին. ՈՒՂԻՂ
02.10.2026 | 13:42
Մեսին դարձել է իսպանական ակումբի սեփականատեր
02.10.2026 | 13:33
Հարավային Կորեան «միջոցներ կձեռնարկի», եթե Կիևը ներողություն չխնդրի գերիների շուրջ սկանդալի պատճառով
02.10.2026 | 13:24
Ադրբեջանցի զինծառայողին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան
02.10.2026 | 13:17
Ադրբեջանցի զինծառողի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել
02.10.2026 | 13:12
Վայոց Ձորի թեմում Մայր Աթոռը նոր Առաջնորդական տեղապահ է նշանակել
02.10.2026 | 13:07
Գազամատակարարման վթարային դադարեցում Եղվարդ քաղաքում
02.10.2026 | 12:55
Հայաստանում էլեկտրաէներգիայի կուտակիչ կայանների գործունեությունը կկարգավորվի նոր ենթաօրենսդրական ակտերով
02.10.2026 | 12:44
ՏԻՄ ընտրություններում «Հայկական քվե»-ի մասնակցությունն ազդարարող ասուլիս. ՈՒՂԻՂ
Բոլորը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը չի կարող ասել, թե երբ տեղի կունենա համաշխարհային աստղ Սնուփ Դոգի երևանյան համերգը։

Հրավիրված մամուլի ասուլիսում, պատասխանելով Factor TV-ի հարցին, նախարարն ասաց, որ ԿԳՄՍՆ չի կազմակերպում համերգն, ընդամենը ֆինանսավորող կողմն է։

Անդրեասյանը հայտնեց, որ Սնուփ Դոգի համերգի կազմակերպիչ ընկերությունից պահանջել են ներկայացնել համերգի կայացման մոտավոր ժամկետները, ինչպես նախատեսված է պայմանագրով։
«Սպասում ենք նրանց արձագանքին։ Մեր տեղեկություններով՝ բանակցություն են վարում այդ օրերի շուրջ, այս պահին որևէ հավելյալ նորություն չկա: Ելքը երկուսը կարող է լինել՝ կամ օրը կհամաձայնեցնեն և համերգը տեղի կունենա, կամ եթե համաձայնության չգան երգչի հետ, և համերգը տեղի չունենա, բնականաբար, ամբողջ պարտավորվածությունը կլուծվի և բոլոր գումարները կվերադարձվեն»,- հայտարարեց նախարարը:

Ավելի վաղ Factor TV-ի գրավոր հարցմանն ի պատասխան ԿԳՄՍ նախարարությունից նշել էին, որ «Դոպինգ Սփեյս» ընկերությունը ներկայում շարունակում է Սնուփ Դոգի հետ բանակցությունները համերգի անցկացման ամսաթվի, ինչպես նաև՝ տեխնիկական պայմանների վերաբերյալ։

Հավելենք, որ Հայաստանում հայտնի ռեփեր Սնուփ Դոգի՝ դեռևս անցած տարվա սեպտեմբերին նախատեսված, բայց այդպես էլ չկայացած համերգի կազմակերպման ֆինանսավորման վերաբերյալ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը վարույթ է հարուցել առերևույթ արգելված պետական օժանդակության հատկանիշներով։

Հիշեցնենք, որ նախորդ տարի սեպտեմբերի 23-ին նախատեսված էր հայտնի ռեփեր Սնուփ Դոգի երևանյան համերգը, որը հետաձգվեց Արցախի վրա Ադրբեջանի հարձակման և դրան հետևած իրադարձությունների պատճառով։ Ռեփերի համերգի համար պետբույջեից շուրջ 2.3 մլրդ դրամն ամբողջությամբ վճարվել է անցած տարվա օգոստոսի 25-ին։

Մանրամասները՝ տեսանյութում։