Ռուստամ Բադասյանը հանդիպել է ծխախոտ, ալկոհոլ, ջուր, գարեջուր, կաթնամթերք ներմուծող և արտադրող տնտեսվարողների հետ

Լուրեր

08.10.2026 | 18:10
ՀՀ-Ադրբեջան քննարկում Գորիսում՝ TRIPP-ի հարցով // «Ռոսիա»-ի շենքի բռնագանձնման պահանջ է դրվել․ ԼՈՒՐԵՐ
08.10.2026 | 18:02
Փարիզում քննարկվել է ապաստանի գործերով մասնագիտացված դատավորներ ունենալու հնարավորությունը
08.10.2026 | 17:52
Եվրախորհրդարանը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իրանում, Վրաստանում և Ադրբեջանում բռնաճնշումների պատասխանատուների նկատմամբ
08.10.2026 | 17:43
Առուշանյանը ՔՊ կուսակցության անդամ չէ և չի պատրաստվում դառնալ․ Արմեն Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 17:35
Եվրախորհրդարանում կոչ են արել փակել ԵՄ տարածքում գործող բոլոր «Ռուսական տները»
08.10.2026 | 17:30
Կաթողիկոսի եղբայր Գևորգ Ներսիսյանն ու նրա որդին մեղավոր են ճանաչվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 17:26
Sportico. Աշխարհի ամենաբարձր վարձատրությամբ ֆուտբոլիստները
08.10.2026 | 17:18
Մուրադովն անհետ կորածների ցուցակ ուներ, օգտագործե՛ք ՌԴ-ի ձեր լծակները․ զոհվածի մայր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 17:09
Թրամփը միջանկյալ ընտրություններից առաջ դիտարկում է Իրանի դեմ հնարավոր հարվածների հարցը․ The Atlantic
08.10.2026 | 17:01
Վարդաձորում 2-րդ դասարանցու նկատմամբ բռնության դեպքով Տեսչական մարմնի կողմից նախաձեռնվել է վարչական վարույթ
08.10.2026 | 16:57
ՀՖՖ. Եղիշե Մելիքյանն ունի ՀՀ քաղաքացիություն
08.10.2026 | 16:52
Հայտնի է Արման Ծառուկյանի հաջորդ մրցակիցը RAF-ում. ԼՈՒՍԱՆԿԱՐ
08.10.2026 | 16:44
Ոչ մի կապ չունի ազգությունը. ՔՊ-ականը` զինված ադրբեջանցու հանցագործության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 16:44
Կայացել է Նիկոլ Փաշինյանի և Շավքաթ Միրզիյոևի հանդիպումը
08.10.2026 | 16:36
Հարավային Կորեան հետ է կանչում Ուկրաինայում իր դեսպանին
Բոլորը

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը հանդիպել է ծխախոտ, ալկոհոլ, ջուր, գարեջուր, կաթնամթերք ներմուծող և արտադրող տնտեսվարողների հետ՝ հսկիչ (նույնականացման) նշաններով ապրանքների դրոշմավորման գործընթացը քննարկելու նպատակով։ Մասնակցել են ՊԵԿ նախագահի տեղակալները, ՊԵԿ կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները, մասնագետները, նշված ոլորտներում գործունեություն իրականացնող ընկերությունների, ինչպես նաև ազգաին օպերատորի՝ «Հեռանկարային տեխնոլոգիաների զարգացման կենտրոն-Արմենիա» ՍՊԸ-ի ներկայացուցիչները․ տեղեկացնում են ՊԵԿ-ից։

Հաշվի առնելով, հսկիչ (նույնականացման) նշաններով ապրանքների դրոշմավորման համակարգում բիզնեսի համար առաջացող խնդիրները, ինչպես նաև դրոշմավորման ենթակա ապրանքների վերաբերյալ բիզնեսից ստացվող ազդակները՝ ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը կարևորել է քննարկման անցկացումը բիզնեսի ներկայացուցիչների և ազգային օպերատորի հետ։

Քննարկվել են դրոշմավորման ենթակա ապրանքների հսկիչ նշաններով դրոշմավորման, հսկիչ նշանների ծածկագրերի ապրանքներին փակցնելու, նաև հաշվարկային փաստաթղթերի միջոցով ապրանքների հետագծելությունն ապահովելու հետ կապված տնտեսվարողների մոտ առաջացած հարցերը, ընթացիկ խնդիրները և մտահոգությունները։

Միաժամանակ, քննարկվել են օրենսդրական փոփոխությունների մասով առաջարկները, մասնավորապես ապրանքների դրոշմավորման ամբողջական հետագծելիության ապահովման և հսկիչ նշանի ծածկագրի առավելագույն սակագնի հետ կապված հարցերը։ Անդրադարձ է եղել նաև ոլորտում առաջացած խնդիրների լուծմանն ուղղված ծրագրային ապահովումներին և տեխնիկական լուծումներին։ Կարևորվել են նախատեսվող օրենսդրական փոփոխություններում տնտեսվարողների կողմից ներկայացված կարծիքներն ու դիրքորոշումները։

Նշվել է, որ օպերատորը մեծ ջանք պետք է գործադրի, որ բոլոր խնդիրները լուծվեն ժամանակին և հնարավորինս սահուն ներդրվի ամբողջական համակարգը։ Որոշվել է, որ առաջիկայում պետք է անդրադարձ կատարվի նաև սակագնին, այն գործարարների համար պետք է լինի կանխատեսելի։

Քննարկումները շարունակական բնույթ կկրեն։