Էրդողանի նախկին թիմակիցներ Ալի Բաբաջանն ու Ամհեդ Դավութօղլուն պատրաստվում են միավորել իրենց ընդդիմադիր կուսակցությունները

Լուրեր

09.09.2026 | 12:03
ՌԴ-ն հարվածել է Ուկրաինա-Մոլդովա սահմանի անցակետին․ երկու մարդ զոհվել է
09.09.2026 | 11:48
ԱՄՆ-ն հայտնել է իրանական 5 լցանավերի ոչնչացման մասին․ Թեհրանը թիրախավորել է Հորդանանում ամերիկյան ռազմաբազան
09.09.2026 | 11:42
Ծովինար Վարդանյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ
09.09.2026 | 11:33
Ցինիկ հարցադրումներ է կատարում, որևէ հարցի չեմ պատասխանելու․ Մանավազյանը՝ Էդգար Ղազարյանին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 11:04
ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 11:02
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 10:58
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Արագածոտնի, Շիրակի և Լոռու մարզերում
09.09.2026 | 10:41
Հրդեհ Քարաբերդում․ այրվել է մոտ 700 հակ անասնակեր
09.09.2026 | 10:27
Հայաստանում սպասվում է ջերմաստիճանի զգալի բարձրացում. Լևոն Ազիզյան
09.09.2026 | 10:11
Վթարային ջրանջատում Երևանում և Սյունիքում
09.09.2026 | 09:59
Պաշտպանության նախարարի չսպասված այցը Արարատյան հովտի զորամասերից մեկը
09.09.2026 | 09:44
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
09.09.2026 | 09:34
Կալանավորված տղամարդու որդին հոր միջնորդությամբ դիմել է քրեական ենթամշակույթի ներկայացուցչի․ ՆԳՆ ոստիկանություն
09.09.2026 | 08:46
Փաշինյանը մեկնել է Ֆրանսիա՝ մասնակցելու Միջազգային տիեզերական գագաթնաժողովին
08.09.2026 | 23:30
Պապիկյանը այցելել է ՊՆ ուսումնական կենտրոն, հրամկազմին տրվել են մի շարք հանձնարարականներ
Բոլորը

Թուրքիայի ընդդիմադիր կուսակցությունները, որոնք ստեղծվել են նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նախկին դաշնակիցների կողմից, բանակցություններ են վարում միավորման շուրջ։ Թուրքական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ «Ժողովրդավարություն և առաջադիմություն» կուսակցության (DEVA) առաջնորդ Ալի Բաբաջանը հայտարարել է, որ քննարկումները շարունակվում են Ահմեդ Դավութօղլուի «Ապագա» կուսակցության (GP) հետ հնարավոր միաձուլման շուրջ՝ Էրդողանին և նրա իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությանը մարտահրավեր նետելու համար՝ հզոր ընդդիմադիր դաշինք ստեղծելու ջանքերի շրջանակում։

Բաբաջանը և Դավութօղլուն ԱԶԿ-ի նախկին ծանրքաշայիններ են, որոնք զբաղեցրել են պետական ​​բարձր պաշտոններ, սակայն հեռացել են կուսակցությունից և ստեղծել մրցակից քաղաքական ուժեր, համապատասխանաբար, 2020 և 2019 թվականներին։

Բաբաջանը ընդդիմադիր Halk TV-ին ասել է, որ բանակցություններ են ընթանում «Ապագա» կուսակցության  հետ հնարավոր միաձուլման վերաբերյալ: Նա հավելել է, որ դիտարկում են նաև հարցը՝ արդյո՞ք կարող է նոր և ավելի ուժեղ ընդդիմադիր խումբ ձևավորվել՝ խորհրդարանում այլ քաղաքական կուսակցությունների անդամների ընդգրկելով:

««Ապագա» կուսակցության հետ մենք բանակցություններ ենք վարում միավորման հարցով, երկու կուսակցությունների միավորումից բացի՝ մենք նաև դիտարկում ենք՝ արդյո՞ք նոր խումբ կձևավորվի, որը կընդգրկի պատգամավորների տարբեր կուսակցություններից։ Նրանք, որոնք սիրում են այս երկիրը, որոնք սիրում են այս հայրենիքը, կերտված են այս ժողովրդի արժեքներով և հավատում են մեր հանրապետության արժեքներին, պետք է համախմբվեն։ Ասում եմ՝ համախմբվե՛նք։ Եկեք ձգտենք ավելի մեծ համախմբվածությամբ լուծել այս երկրի խնդիրները՝ թե՛ ընդհանուր քաղաքական դաշտում, թե՛ խորհրդարանում»,- հայտարարել է Բաբաջանը։

Նա նշել է, որ իր կուսակցությունը և ընդդիմադիր դաշինքը, որը պատրաստվում են ստեղծել, թիրախ են դարձնելու Էրդողանից և նրա ղեկավարած ԱԶԿ-ից դժգոհ կրոնական և պահպանողական մարդկանց ձայնը, ինչպես նաև նրանց, ովքեր նախկինում աջակցում էին աջ կենտրոնամետ առաջնորդներին, ինչպիսիք են նախկին վարչապետ Ադնան Մենդերեսը և նախկին նախագահ Թուրգութ Օզալը, ինչպես նաև երիտասարդները, որոնք այլընտրանք են փնտրում:

DEVA կուսակցությունը խորհրդարանում ունի 15 մանդատ, իսկ «Ապագա» կուսակցությունը՝ 10 մանդատ։

Հավելենք, որ այս երկու կուսակցությունների միավորման բանակցությունների մասին լուրեր թուրքական լրատվամիջոցները հայտնում են դեռ նախորդ տարվանից։

Էմմա Չոբանյան