Ադրբեջանի ԿԸՀ-ը չեղարկել է Մեջլիսի ընտրությունների արդյունքները 5 ընտրատեղամասերում

Լուրեր

07.11.2026 | 11:11
Նավթի գները նվազել են
07.11.2026 | 10:54
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
07.11.2026 | 10:33
Ռոբերտ Փիլիպոսյանը՝ կայծակնային շախմատի Մ-20 ԱԱ-ի բրոնզե մեդալակիր
07.11.2026 | 10:22
Արմեն Գրիգորյանը վերընտրվել է Գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի անդամ
07.11.2026 | 09:42
Հայաստանը, ԱՄՆ-ն և Ադրբեջանը սկսել են TRIPP-ի տեխնիկական պլանավորման աշխատանքները
07.11.2026 | 09:30
Նորբերտո Բրիասկո Բալեկյանը գոլ է խփել Արգենտինայի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
06.11.2026 | 21:27
Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը
Բոլորը

Ադրբեջանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը չեղարկել է 22-րդ ընտրատարածքի երեք ընտրատեղամասերում սեպտեմբերի 1-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքները՝ հայտնաբերված խախտումների պատճառով։ Սակայն այս որոշումը չի ազդել ընտրությունների արդյունքների վրա ամբողջ շրջանում, որտեղ կա 36 ընտրատեղամաս, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Երեք ընտրատեղամասերում արդյունքների չեղարկումից հետո Դեմոկրատական ​​բարեփոխումների կուսակցության ղեկավար, նախորդ գումարման պատգամավոր Ասիմ Մոլլազադեն շարունակում է առաջատար մնալ։ Իսկ խախտումների վերաբերյալ բողոքներ է ներկայացրել REAL կուսակցության ղեկավար Իլգար Մամեդովը։

Անվավեր են ճանաչվել նաև Լենքորանի 78-րդ գյուղական շրջանի երկու ընտրատեղամասերում ընտրությունների արդյունքները։ Բողոքը ներկայացրել է պատգամավորության թեկնածու Ազիզխան Ազիզովը։ Այս դեպքում նույնպես արդյունքների չեղարկումը չի ազդել ընտրությունների ընդհանուր արդյունքների վրա այն շրջանում, որտեղ առաջատարն է իշխող կուսակցության ներկայացուցիչ Անար Իսկենդերովը։

Երկրկ ԿԸՀ ղեկավար Մազահիր Փանահովը հայտնել է, որ խախտումների վերաբերյալ ստացվել է, ընդհանուր առմամբ, 12 բողոք։

Հիշեցնենք, որ անկախ դիտորդներն ու ընդդիմադիր կուսակցությունները հայտնել էին զանգվածային ընտրախախտումների մասին, որոնց տեսանյութերը տարածվել են նաև համացանցում։ Գրանցվել են քվեաթերթիկների լցոնումների, կարուսելային քվեարկության, ընդդիմադիր թեկնածուների, դիտորդների և լրագրողների վրա հարձակումների դեպքեր։

Ընտրախախտումներն արձագանագրել էին նաև ԵԱՀԿ դիտորդները։ Ընտրությունների վերաբերյալ ԵԱՀԿ մտագոհությունները կիսող հայտարարություններով են հանդես եկել ԱՄՆ-ն ու ԵՄ-ն։

Էմմա Չոբանյան