ԱՄՆ-ն ու Մեծ Բրիտանիան Իրանին մեղադրել են ՌԴ-ին հրթիռներ մատակարարելու մեջ և պատժամիջոցներով սպառնացել

Լուրեր

23.06.2026 | 16:15
ԵՄ-ն տվել է Connectivity Agenda Platform-ի մեկնարկը՝ Սևծովյան տարածաշրջանի և Հարավային Կովկասի միջոցով Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի միջև կապերն ամրապնդելու համար
23.06.2026 | 16:06
Ուրսուլա ֆոն դեր Լեյենը հուլիսի 1-ին Հայաստան կայցելի. Politico
23.06.2026 | 15:54
Ռուսական զորքերը հրթիռակոծել են Կրիվոյ Ռոգը․ զոհվել է 3, վիրավորվել՝ 23 մարդ
23.06.2026 | 15:43
Ռուսաստանի ևս մի քանի շրջաններում բենզինի և դիզելային վառելիքի վաճառքի սահմանափակումներ են մտցվել
23.06.2026 | 15:37
Ինչի համար են խուզարկել Իշխան Սաղաթելյանի տունն ու մեքենաները․ քրեական վարույթ է նախաձեռնվել
23.06.2026 | 15:35
Բեկում ուռուցքաբանության ոլորտում․ նանոռոբոտ է ստեղծվել՝ քաղցկեղային ուռուցքի կետային ոչնչացման համար
23.06.2026 | 15:27
BSTDB-ն և IDBank-ը ստորագրել են 10 միլիոն եվրոյի ֆինանսավորման փաթեթ՝ Հայաստանում ՓՄՁ-ներին և առևտրին աջակցելու նպատակով
23.06.2026 | 15:26
Սոֆիայի սրտում ամենագեղեցիկ փողոցներից մեկն այսուհետ կկոչվի «Հայաստան ճեմուղի»
23.06.2026 | 15:18
Տեղից բարբաջում էին, ես հորդորեցի լռել, ապա դուրս հրավիրեցի. փոխքաղաքապետը` ծեծկռտուքի մասին
23.06.2026 | 15:10
Ծեծկռտուք Երևանի ավագանու նիստում // Ուշակովը՝ Մոսկվա Փաշինյանի այցի մասին․ ԼՈՒՐԵՐ
23.06.2026 | 15:02
«Կաշիներդ քերթվելու ա». Ավինյանը` ընտրություններին մասնակցած ընդդիմադիրներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.06.2026 | 14:53
Բաքուն ԱՄՆ Կոնգրեսում Հայաստանի կողմից, իբր, «ադրբեջանցիների էթնիկ զտումների» մասին համաժողով է նախաձեռնել
23.06.2026 | 14:47
Երևանի փոխքաղաքապետը` դահլիճի ծեծկռտուքի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.06.2026 | 14:39
Արտաշատում մսամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
23.06.2026 | 14:32
Տիկինը ավելորդ խոսեց. Անի Խաչատրյանը` իր և Աննա Ավետիսյանի միջադեպի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱՄՆ-ն ու Մեծ Բրիտանիան պաշտոնապես Իրանին մեղադրել են ուկրաինական պատերազմում Ռուսաստանին փոքր հեռահարության բալիստիկ հրթիռներ մատակարարելու մեջ և ասել, որ միջոցներ կձեռնարկեն՝ ներգրավվածներին պատժելու համար, գրում է AP-ն:

Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենը, Լոնդոն կատարած այցի ժամանակ ելույթ ունենալով Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Դեյվիդ Լեմմիի հետ, ասել է, որ Իրանն անտեսել է նախազգուշացումները, որ նման զենքի փոխանցումը կլինի հակամարտության խորը սրացում:

«Ռուսաստանն այժմ ստացել է այդ բալիստիկ հրթիռների բեռները և, հավանաբար, դրանք կօգտագործի մի քանի շաբաթվա ընթացքում Ուկրաինայում՝ ուկրաինացիների դեմ։ Իրանական հրթիռների մատակարարումը Ռուսաստանին հնարավորություն է տալիս օգտագործել այդ զինանոցի մեծ մասը այն թիրախների դեմ, որոնք գտնվում են առաջնագծից շատ ավելի հեռու»,- ասել է Բլինքենը:

Բլինքենի և Լեմմիի ելույթից կարճ ժամանակ անց ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան և Գերմանիան համատեղ հայտարարություն են տարածել, որում հրթիռների փոխանցումն անվանել են «ուղղակի սպառնալիք եվրոպական անվտանգությանը» և հավելել, որ պատժամիջոցներ կսահմանեն Իրանի դեմ, ներառյալ՝ Իրանի հետ օդային ծառայությունների երկկողմ համաձայնագրերի չեղարկումը և Իրանի բալիստիկ հրթիռների ծրագրում ներգրավված անձանց ու կազմակերպությունների նկատմամբ պատժամիջոցները:

«Մենք կաշխատենք նաև Iran Air-ի դեմ պատժամիջոցներ սահմանելու ուղղությամբ»,- ասվում է հայտարարությունում։