Թուրքիան 13 տարվա մեջ առաջին անգամ կմասնակցի Արաբական պետությունների լիգայի գագաթնաժողովին

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը երեքշաբթի կմասնակցի Կահիրեում կայանալիք Արաբական պետությունների լիգայի գագաթնաժողովին, որն «Արաբական գարնանը» հաջորդած լարվածությունից հետո տարածաշրջանային հարևանների հետ հարաբերությունները կարգավորելու՝ Անկարայի երկար տարիների ջանքերի գագաթնակետն է, գրում է Middle East Eye-ը։

Ֆիդանի ներկայությունը գագաթնաժողովին ուշագրավ է, քանի որ ավելի քան 13 տարի է, ինչ Թուրքիայի արտգործնախարարը չի մասնակցել կազմակերպության հավաքներին։

2011 թվականին «Արաբական գարնան» ընթացքում Անկարան և նրա տարածաշրջանին հարևանները հայտնվել էին պարսպի հակառակ կողմերում, ինչը հանգեցրել էր հարաբերությունների վատթարացման այնպիսի երկրների հետ, ինչպիսիք են Սաուդյան Արաբիան, Բահրեյնը, Արաբական Միացյալ Էմիրությունները, Սիրիան և Եգիպտոսը։ Այս տարիների ընթացքում Արաբական պետությունների լիգան դատապարտել է Թուրքիայի դերակատարումը տարածաշրջանում, հատկապես՝ ռազմական գործողությունները Սիրիայում, Լիբիայում ու Սոբալիում։

2020 թվականին՝ այն ժամանակ հետախուզական ծառայության ղեկավար Ֆիդանը նախաձեռնել էր կարգավորման քաղաքականություն՝ միջնորդելով համաձայնագրեր ԱՄԷ-ի, Եգիպտոսի և Սաուդյան Արաբիայի հետ՝ վերականգնելու դիվանագիտական ​​հարաբերությունները՝ հիմնված երկարաժամկետ փոխադարձ օգուտների վրա, ինչպիսիք են տարածաշրջանային համագործակցությունը և առևտուրը:

Անցյալ տարի արտաքին գործերի նախարար նշանակվելուց հետո Ֆիդանը շարունակել է ջանքերը՝ շտկելու հարաբերությունները արաբական երկրների, այդ թվում՝ Սիրիայի հետ, որն անցյալ տարի վերականգնել է կազմակերպությանը լիիրավ անդամությունը:

Արաբական պետությունների լիգայի գագաթնաժողովի արձանագրություններին ծանոթ աղբյուրը լրատվամիջոցին ասել է, որ բոլոր անդամ երկրները պետք է համաձայնեն Թուրքիայի մասնակցությանը, ներառյալ՝ Սիրիան: Չնայած հարաբերությունների կարգավորման վերջին անհաջող բանակցություններին՝ Դամասկոսը, կարծես թե, համաձայնել է Ֆիդանի ներկայությանը գագաթնաժողովում:

Հաքան Ֆիդանի մասնակցությունը գագաթնաժողովին հաջորդում է Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ ալ-Սիսիի՝ անցած շաբաթ 12 տարվա մեջ Թուրքիա կատարած առաջին այցին, որի նպատակն էր լիովին վերականգնել երկկողմ հարաբերությունները:

Աղբյուրը նշել է, որ Կահիրեն առանցքային դեր է խաղացել Ֆիդանի մասնակցությունը հեշտացնելու գործում: Դրան նպաստել են նաև Թուրքիայի դիվանագիտական ​​վերջին ջանքերը, արտգործնախարարի հանդիպումները Արաբական պետությունների լիգայի գլխավոր քարտուղար Ահմեդ Աբուլ Գեյթի և արաբական երկրների դեսպանների հետ:

Տարիների ընթացքում առաջին անգամ 22 անդամներից բաղկացած լիգան չի քննադատելու Թուրքիային գագաթնաժողովի հռչակագրում։ Ֆիդանը գագաթնաժողովում հանդես է գալու հայտարարությամբ՝ ընդգծելու թուրք-արաբական հարաբերությունների կարևորությունը, քննարկելու Գազայի դեմ Իսրայելի պատերազմը և տարածաշրջանային այլ հարցեր։