Մեր ոչ մի իշխանություն չի գիտակցել կինոյի կարևորությունը, պաշտոնյաների մեծ մասն անճաշակ է. Արման Երիցյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

04.10.2026 | 22:31
Եղիշե Մելիքյանը և Իգոչուկվու Իվուն՝ Չեռնոգորիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 21:16
ՌԴ ՊՆ-ն հայտարարել է Կիևի ուղղությամբ հարվածների հետագա ուժեղացման մասին
04.10.2026 | 20:00
1700 տոննա աղբ՝ օրական․ ինչ գնով է մաքրվում Երևանը. աղբահանության ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
04.10.2026 | 19:13
Մենք TRIPP երթուղին մրցակից չենք համարում․ Կոբախիձե
04.10.2026 | 18:56
Ժանտախտի կասկած․ Իրկուտսկի հիվանդանոցներում կարանտին է հայտարարվել
04.10.2026 | 18:05
Հայաստանի Մ-20 հավաքականը 11-մետրանոցներով հաղթել է Ռուսաստանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 17:02
Հարկային վարչարարությունը պետք է դառնա ավելի կանխարգելիչ, կանխատեսելի և գործընկերային. ՊԵԿ նախագահ
04.10.2026 | 16:07
Վթարային ջրանջատում Գեղարքունիքի մարզում
04.10.2026 | 15:18
ՆԳ նախարարն ու ղեկավար կազմը հարգանքի տուրք են մատուցել զոհված ոստիկանների հիշատակին
04.10.2026 | 14:27
Առաջիկա օրերին հանրապետությունում անձրև և ամպրոպ է սպասվում
04.10.2026 | 14:01
Ռուսաստանը Կիևում հարվածել է կամրջին՝ Մերցի այցի օրը
04.10.2026 | 13:29
Բեռլինը Ուկրաինային զենքի և էներգետիկայի համար 1,35 միլիարդ եվրո կհատկացնի
04.10.2026 | 13:15
Պեկին. Կարեն Խաչանովը չկարողացավ դուրս գալ կիսաեզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 12:55
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
04.10.2026 | 12:27
Հրետանային ստորաբաժանման վարժանքը, այդ թվում՝ «Տորք» հաուբիցներով. ՊՆ
Բոլորը

«Այսօր հայ կինոյի համար ոչ թե վատ, այլ թույլ ժամանակներ են, քանի որ մենք չունենք պրոդյուսերական դպրոց: Կինոն չպետք է գոյատևի միայն պետական ֆինանսավորմամբ, իսկ դրսից ֆինանսավորում հայթայթելու համար հարկավոր են գրագետ պրոդյուսերներ, որոնց պակասը մենք ունենք. մատների վրա կարող ես հաշվել` քանի լավ պրոդյուսեր կա Հայաստանում»,- Factor TV-ի հետ զրույցում տեսակետ է հայտնում կինոռեժիսոր Արման Երիցյանը:

Նրա համոզմամբ` Հայաստանի իշխանությունները վերջին 30 տարում երբեք չեն գիտակցել կինոյի կարևորությունը. «Պետական չինովնիկներին ասես մեկ մայր է ծնում, նրանց իննսուն տոկոսն անճաշակ է: Չկա մթնոլորտ, որը կնպաստի լավ գործերի ստեղծմանը: Այս տասնամյակների ընթացքում հանրության մոտ էլ վատ ճաշակ է ձևավորվել, և այդ վատ ճաշակը թելադրում է պահանջարկ: Իմիջիայլոց ծամածռությունների մշակույթ է դա, որը պետք է մաքրել, իսկ պետությունը թույլ է, դեռ չի կարողանում աշխատեցնել իր ձեռքերը»:

Արման Երիցյանն անդրադառնում է այսօր ստեղծվող ֆիլմերում հայրենասիրության թեմային. «Պետք է ձերբազատվել պաթոսից, «ճակատային» հայրենասիրությունից, ձևականություններից. Հայաստանը գործով է պետք սիրել: Վերջին երեք տասնամյակների, ինչպես նաև խորհրդային տարիների դաստիարակությունն է այդպիսին եղել, որից պետք է հրաժարվել»:

Ռեժիսորը խոսում է նաև Հայաստանում արտադրվող սերիալներից. «Մեր սերիալները շատ կենցաղային են, ցածր մակարդակի: Լավ սցենարիստները գլուխ չեն դնում, որ սերիալի համար սցենար գրեն, պրոդյուսերներն էլ կարծում են, որ խելոք սցենարով սերիալը չի վաճառվի, բայց սխալվում են»:

Մանրամասները` տեսանյութում:

Աննա Բաբաջանյան