ՆԳՆ-ն` ռեյդի ժամանակ հայտնաբերված զենքերի խաղալիք լինելու տեղեկության մասին

Լուրեր

16.05.2026 | 11:33
Քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը մայիսի 2-8-ը
16.05.2026 | 11:17
Լուսավոր միտքը մեր պետության կազմարար միավորն է․ ԿԳՄՍ նախարարի ուղերձը
16.05.2026 | 11:00
Դեսպան Նարեկ Մկրտչյանը հանդիպել է The James Madison Institute-ի փոխնախագահի հետ
16.05.2026 | 10:52
Ուկրաինական ԱԹՍ-ները գրոհել են են Ստավրոպոլը․ «Ազոտ» քիմիական գործարանը հրդեհվել է
16.05.2026 | 10:40
Մատեյս դե Լիգտը բաց կթողնի աշխարհի առաջնությունը
16.05.2026 | 10:16
Հրդեհ Ստեփանավան քաղաքում
16.05.2026 | 09:51
«Բավարիան» նոր պայմանագիր է կնքել Մանուել Նոյերի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.05.2026 | 23:20
Հուլիսի 1-ից Երևան-Բուխարեստ նոր ուղիղ չվերթ կմեկնարկի
15.05.2026 | 23:12
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
15.05.2026 | 22:57
2026-ի առաջին 5 ամսում հայտնաբերվել և հանձնվել է 825 միավոր զենք․ ՆԳՆ
15.05.2026 | 22:45
Արցախը «հաջողությամբ» տապալելուց հետո այս իշխանությունը պետք է հեռանա․ նա խոստացել էր պաշտպանել, բայց կորցրինք․ Ալեքսան Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.05.2026 | 22:35
Իրանի դեմ պատերազմի սկսվելուց ի վեր Ադրբեջանում ավելի քան 220 կրոնական գործիչ է ձերբակալվել
15.05.2026 | 22:22
Տրվել է դեղի հետկանչի կարգադրագիր
15.05.2026 | 22:08
ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի ներկայացուցիչների հետ քննարկվել են ընտրական գործընթացի և դիտորդական առաքելության գործունեության հարցեր
15.05.2026 | 21:54
«Մեկին հինգ ենք պատասխանելու». Քոչարյանն ու Փաշինյանը որոշել են խոսքի տակ չմնալ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ոստիկանության կողմից իրականացված ուժեղացված ծառայության արդյունքում հայտնաբերվածն իրակա՞ն զենք է եղել, թե՞ խաղալիք։ Օգոստոսի 31-ի ռեյդի վերաբերյալ ՆԳՆ-ի հրապարակած տեսանյութից հետո համացանցում այս հարցն է քննարկվում։ ԻՔՄ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը պնդել էր, թե խաղալիք է։

Factor.am-ն այսօր ՆԳ նախարարի տեղակալ Դավիթ Համբարյանից հետաքրքրվել էր, թե, ի վերջո, ի՞նչ են հայտնաբերել ոստիկանության ծառայողները։ ՆԳՆ բարձրաստիճան պաշտոնյան անբովանդակ պատասխան էր տրամադրել` նշելով, որ իր համակարգման ոլորտը չէ։

Factor.am-ի հրապարակած տեսանյութից հետո գերատեսչությունը պարզաբանում է ներկայացրել, որում ասված է.

«ՆԳՆ ոստիկանության ուժեղացված ծառայության ընթացքում ոստիկանության ծառայողները ոչ թե խուզարկում են մեքենաները, այլ զննության են ենթարկում դրանք։ Իսկ զննության ընթացքում արգելված որևէ իր կամ զենքի նմանվող առարկա նկատելու դեպքում ոստիկանները տեղում չեն կարող գնահատել՝ տվյալ դեպքում նշված ինքնաձիգը մարտական է, թե՞ քաղաքացիական, գործարանային է, թե՞ ինքնաշեն, դրանով հնարավո՞ր է կրակել մարտական փամփուշտներ, թե՞ այլ տեսակի գնդակներ, ձևափոխման ենթարկված է, թե՞ ոչ, կամ արդյո՞ք հարմարեցված է մարտական փամփուշներ կրակելու համար։

Հստակ պատասխան կարող է տրվել միայն դատաձգաբանական փորձաքննությունից հետո։ Ինչպես նաև նշվածը հայտնաբերելուց հետո անհրաժեշտություն է առաջանում պարզելու, թե այն կորած, հաշվառումից դուրս մնացած, հափշտակված և հետախուզման մեջ գտնվող զենքերի շարքի՞ն է դասվում, թե՞ ոչ։

ՆԳՆ հանրային հաղորդակցության և իրազեկման վարչությունը հրապարակել է նախնական տեղեկատվություն՝ ուժեղացված ծառայությունից ժամեր անց։ Ի դեպ, հրապարակման մեջ չի նշվել՝ ինքնաձիգը մարտակա՞ն է, թե՞ այլ տեսակի, քանի որ չի եղել փորձաքննության պատասխան։

Բացի այդ, հարկ է նաև նշել, որ արձանագրվել են դեպքեր, երբ հենց մարտական զենքի նմանվող առարկայով հանցագործություններ են կատարվել։

Ուժեղացված ծառայություններն օրենքով ոստիկանությանը վերապահված կանխարգելիչ, նախականխիչ, ինչպես նաև հանցագործությունների բացահայտմանը միտված միջոցառումներ են և կրում են պարբերական բնույթ»,- փոխանցեցին գերատեսչությունից։