Ալիևը հայտարարել է, թե ԵԽԽՎ անդամների՝ Ադրբեջան այցի արգելքը կվերացվի, երբ ադրբեջանական պատվիրակությունը վերադառնա կառույց

Լուրեր

11.08.2026 | 00:05
Երկրաշարժ Վարդենիս քաղաքից 26 կմ հյուսիս-արևելք
10.08.2026 | 23:23
ԹԻՀԿ-ն ուսումնասիրել է Երևանի 70 բարեկարգված բակերի ու խաղահրապարակների որակն ու անվտանգությունը
10.08.2026 | 23:10
Գևորգ Պապոյանը կմեկնի Ղազախստան՝ ԵԱՏՄ ագրոարդյունաբերական քաղաքականության խորհրդի նիստին մասնակցելու
10.08.2026 | 22:57
Կոլումբիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 111-ի. հայտարարվել է արտակարգ դրություն
10.08.2026 | 22:44
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.08.2026 | 22:26
Սևանա լճի մակարդակը հունվարի 1-ի համեմատ բարձր է 52 սմ-ով
10.08.2026 | 22:12
ԱՄՆ-ը, Հայաստանը և Ադրբեջանը համատեղ հայտարարություն են տարածել Վաշինգտոնի խաղաղության գագաթնաժողովի տարեդարձի առթիվ
10.08.2026 | 22:04
Հայաստանի Պրեմիեր լիգա. Երկրորդ տուրի արդյունքներն ու տեսաամփոփումը
10.08.2026 | 22:01
Երևանի շենքերից մեկի մոտ շորի մեջ փաթաթված նորածին է հայտնաբերվել. ՆԳՆ
10.08.2026 | 21:57
ՌԴ Գերագույն դատարանը «Յաբլոկո»-ին զրկել է Պետդումայի ընտրություններին մասնակցելուց
10.08.2026 | 21:34
Գյումրիի տներից մեկում հրդեհ է բռնկվել
10.08.2026 | 21:19
Երևանում ապամոնտաժվել են ինքնակամ կառուցված շինություններ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 21:05
Սելավ Վայոց ձորում. ավտոճանապարհը լցվել է ջրաբերուկներով
10.08.2026 | 20:50
Միաձայն կողմ էին ընդդիմությունն ու իշխանությունը․ ԱԺ Էթիկայի հանձնաժողով ստեղծվեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 20:42
Ուժեղացված ծառայություն Երևանում․ հայտնաբերվել են իրավախախտներ, թմրամիջոց, զենք-զինամթերք
Բոլորը

Բաքուն կվերացնի ԵԽԽՎ անդամների՝ Ադրբեջան այցելելու արգելքը, երբ Ադրբեջանի պատվիրակությունը վերադառնա այս կազմակերպություն։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Իտալիայում միջազգային համաժողովում հարցերի պատասխանելիս։

«Այն, ինչ տեղի ունեցավ այս տարվա հունվարին ԵԽԽՎ-ում, հատել է կարմիր գիծը։ Անցյալ տարի մենք ամբողջությամբ վերականգնեցինք մեր ինքնիշխանությունը։ Այսպիսով, անցյալ տարվա սեպտեմբերին Ադրբեջանի տարածքում անջատողականությունն ամբողջությամբ արմատախիլ արվեց։ Մենք այլ բան չենք արել, ինչ փորձում է անել Ուկրաինան։ Ուկրաինան անհաջող փորձում է վերականգնել իր ինքնիշխանությունը՝ չնայած Արևմուտքի հսկայական աջակցությանը։ Մենք ինքներս վերականգնեցինք մեր ինքնիշխանությունը՝ առանց որևէ աջակցության։ Դրանից բառացիորեն մի քանի ամիս անց ԵԽԽՎ-ն որոշեց մեր պատվիրակությանը զրկել ձայնի իրավունքից։ Այսինքն՝ մեր նկատմամբ պատժամիջոցներ կիրառվեցին, քանի որ մենք վերականգնեցինք մեր ինքնիշխանությունը»,- հայտարարել է Ադրբեջանի ղեկավարը։

Նա հավելել է, թե ԵԽԽՎ անդամներին, որոնք դեմ են քվեարկել ադրբեջանական պատվիրակության լիազորությունների երկարաձգմանը, անցանկալի  անձ հայտարարելու Բաքվի որոշումը համարժեք պատասխան է։

«Մեր որոշումը պատասխանն էր: Եթե ​​փոխեն իրենց որոշումը և վերականգնեն մեր իրավունքը, ապա այս, այսպես կոչված, էմբարգոն կհանվի։ Մեր պատվիրակությունը պետք է վերադառնա, և այդ ժամանակ արգելքը կվերացվի»,- նշել է Ալիևը։

Ավելի վաղ Բաքվի այս որոշմանն անդրադարձել էր ԵԽԽՎ նախագահ Թեոդորոս Ռուսոպուլոսը։

«Սա ավելի քան ցավալի ազդանշան է, որը միայն բարդացնում է Ադրբեջանի ներկայիս դրությունը ԵԽ-ում։ Անդամ երկրները պարտավորվել են պահպանել ժողովրդավարության չափանիշները։ Իրենց խղճի համաձայն քվեարկածների սև ցուցակը կարող է հանգեցնել միայն հակառակ արդյունքի»,- նշել էր նա։

Հիշեցնենք, որ հունվարի 24-ին ԵԽԽՎ-ն քվեարկությամբ որոշել էր չվավերացնել Ադրբեջանի պատվիրակության լիազորությունները։ Այս որոշմամբ Ադրբեջանի պատվիրակությունն առնվազն մեկ տարով հեռացվել է ԵԽԽՎ-ից և կարող է վերադառնալ՝ իր կանոնադրական պարտավորությունները կատարելու դեպքում։ Ադրբեջանական պատվիրակության նկատմամբ քաղաքական պատժամիջոցներ սահմանող որոշմանը կողմ էր քվեարկել 76, դեմ՝ 10 պատգամավոր, ևս 4 խորհրդարանական ձեռնպահ է մնացել։

Էմմա Չոբանյան