Մյանմարը ՌԴ-ին առաջարկել է բրինձն ու ձեթը փոխանակել նավթի և գազի հետ

Լուրեր

11.08.2026 | 00:05
Երկրաշարժ Վարդենիս քաղաքից 26 կմ հյուսիս-արևելք
10.08.2026 | 23:23
ԹԻՀԿ-ն ուսումնասիրել է Երևանի 70 բարեկարգված բակերի ու խաղահրապարակների որակն ու անվտանգությունը
10.08.2026 | 23:10
Գևորգ Պապոյանը կմեկնի Ղազախստան՝ ԵԱՏՄ ագրոարդյունաբերական քաղաքականության խորհրդի նիստին մասնակցելու
10.08.2026 | 22:57
Կոլումբիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 111-ի. հայտարարվել է արտակարգ դրություն
10.08.2026 | 22:44
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.08.2026 | 22:26
Սևանա լճի մակարդակը հունվարի 1-ի համեմատ բարձր է 52 սմ-ով
10.08.2026 | 22:12
ԱՄՆ-ը, Հայաստանը և Ադրբեջանը համատեղ հայտարարություն են տարածել Վաշինգտոնի խաղաղության գագաթնաժողովի տարեդարձի առթիվ
10.08.2026 | 22:04
Հայաստանի Պրեմիեր լիգա. Երկրորդ տուրի արդյունքներն ու տեսաամփոփումը
10.08.2026 | 22:01
Երևանի շենքերից մեկի մոտ շորի մեջ փաթաթված նորածին է հայտնաբերվել. ՆԳՆ
10.08.2026 | 21:57
ՌԴ Գերագույն դատարանը «Յաբլոկո»-ին զրկել է Պետդումայի ընտրություններին մասնակցելուց
10.08.2026 | 21:34
Գյումրիի տներից մեկում հրդեհ է բռնկվել
10.08.2026 | 21:19
Երևանում ապամոնտաժվել են ինքնակամ կառուցված շինություններ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 21:05
Սելավ Վայոց ձորում. ավտոճանապարհը լցվել է ջրաբերուկներով
10.08.2026 | 20:50
Միաձայն կողմ էին ընդդիմությունն ու իշխանությունը․ ԱԺ Էթիկայի հանձնաժողով ստեղծվեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 20:42
Ուժեղացված ծառայություն Երևանում․ հայտնաբերվել են իրավախախտներ, թմրամիջոց, զենք-զինամթերք
Բոլորը

Մյանմարի իշխանությունները պատրաստ են անցնել Ռուսաստանի հետ բարտերային առևտրին՝ պատժամիջոցների ճնշմանը հակազդելու համար, հայտարարել է երկրի գյուղատնտեսության, անասնաբուծության և ոռոգման նախարարության պլանավորման բաժնի ղեկավար Կյաու Սվե Լինը։

«Մենք կարող ենք մատակարարել գյուղատնտեսական ապրանքներ, ինչպիսիք են բրինձը, ձեթը, շաքարավազը և ծովամթերքը: Մենք պատրաստ ենք այդ ապրանքները փոխանակել Ռուսաստանից պարարտանյութերի, նավթի և գազի հետ»,- ասել է Կյաու Սվե Լինը, մեջբերում է The Moscow Times-ը:

Նրա խոսքով՝ 20 տարի առաջ երկիրն արդեն սկսել էր բարտերային առևտուր Չինաստանի հետ, սակայն մինչ օրս Ռուսաստանի հետ նմանատիպ համակարգ ներդնելու նախադրյալներ չկային։

«Միանշանակ, պատժամիջոցներն ազդում են մեր երկկողմ առևտրի վրա։ Ուստի այժմ նոր մեխանիզմներ ստեղծելու անհրաժեշտություն կա»,- եզրափակել է Մյանմարի գյուղատնտեսության նախարարը։