Գյումրիում ռուսական ռազմաբազայի զինծառայողը մտել է հարսանյաց սրահ եւ ջարդուփշուր արել ամբողջ գույքը

Լուրեր

16.03.2026 | 15:46
Գերմանիան չի տեսնում ՆԱՏՕ-ի դերակատարումը Հորմուզի նեղուցում տարանցման վերականգնման հարցում
16.03.2026 | 15:38
Պրեմիեր լիգայում գոլ խփած ամենաերիտասարդ ֆուտբոլիստին ծափողջյուններով են դիմարել դպրոցում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.03.2026 | 15:30
Ղազախստանում հանրաքվեի արդյունքներով՝ ընտրողների 87,15%-ը կողմ է քվեարկել նոր Սահմանադրությանը
16.03.2026 | 15:24
Հնդկաստանի ԱԳ նախարարը ՀՀ-ին շնորհակալություն է հայտնել Իրանից իր քաղաքացիների տարհանմանը նպաստելու համար
16.03.2026 | 15:19
Անաստասիա Բաղիյանը երրորդ ոսկե մեդալն է նվաճել Պարալիմպիկ խաղերում
16.03.2026 | 15:10
1-ամյա երեխային ծեծելու գործով վարույթ է նախաձեռնվել // Երևան-Դուբայ չվերթները հետաձգվել են․ ԼՈՒՐԵՐ
16.03.2026 | 15:01
Պեսկովը՝ Մոջթաբա Խամենեիին Մոսկվայում հոսպիտալացնելու լուրերի մասին
16.03.2026 | 14:52
Սթարմերը մերժել է Թրամփին՝ բրիտանական ռազմանավեր ուղարկել Հորմուզի նեղուց. Ֆրանսիան, Գերմանիան և Հարավային Կորեան նույնպես պատրաստ չեն
16.03.2026 | 14:45
Հաշմանդամների կենսական դերը ֆուտբոլում․ «Արարատը» միացել է AccessibAll week of action-ին․ ԼՈՒՍԱՆԿԱՐ
16.03.2026 | 14:39
Նոր Սահմանադրության տեքստը պատրաստ է. այն կքննարկվի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունում և վարչությունում
16.03.2026 | 14:26
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի Մ-23 հավաքականը 2-րդն է ԵԱ-ի թիմային պայքարում․ ԼՈՒՍԱՆԿԱՐ
16.03.2026 | 14:14
1-ամյա երեխան վերակենդանացման բաժանմունքում է․ Արաբկիր ԲԿ-ի խոսնակ
16.03.2026 | 14:03
Սիները և Սաբալենկան՝ Ինդիան Ուելսի «Մասթերսի» հաղթողներ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.03.2026 | 13:55
Իսրայելը հայտարարել է, որ Թեհրանի օդանավակայանում ոչնչացրել է Ալի Խամենեիի ինքնաթիռը
16.03.2026 | 13:47
Խորթ մայրը ձերբակալվել 1-ամյա երեխային ծեծելու կասկածանքով. մանրամասներ աղմկահարույց դեպքից
Բոլորը

Շիրակի մարզում այսօր՝ սեպտեմբերի 9-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել: Ժամը 01:40-ի սահմաններում ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության Գյումրիի պահպանության բաժնում «տագնապ» ազդանշան է միացվել Գյումրիում գործող «Դվին» հարսանյաց սրահից:

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ դեպքի վայր են ժամանել ոստիկանության Մուշի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողներն ու ՊՊԳՎ Գյումրիի պահպանության բաժնի խումբը: Ոստիկանները հարսանյաց սրահի ներսում հայտնաբերել են Ռուսաստանի Դաշնության քաղաքացի, 26-ամյա Վասիլի Իչետովկինին, ով բերման է ենթարկվել ոստիկանության Մուշի բաժին:

 

Պարզվել է, որ ազդանշանային կանչից առաջ Վ. Իչետովկինը կոտրել է հարսանյաց սրահի հետնամասի դռան ապակին, մուտք գործել սրահ եւ կոտրել ողջ գույքը, այդ թվում՝ օդորակիչը, ծաղկամանները, դռան ապակիները, այլ իրեր:

Վ. Իչետովկինը ծառայում է Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայում՝ որպես ջոկի հրամանատար, կոչումով կրտսեր սերժատն է: Նրան հանձնել են ռազմաբազայի հրամանատարությանը: