Թրամփը և Հարրիսը պայմանավորվել են հեռուստաբանավեճերի կանոնների շուրջ

Լուրեր

23.06.2026 | 11:45
Ծեծկռտուք ավագանու նիստում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.06.2026 | 11:23
Ուկրաինական ԱԹՍ-ները կրկին հարձակվել են Ղրիմի վրա․ թիրախում են եղել նավթաբազան, նավթամթերքի տերմինալն ու նավահանգիստը
23.06.2026 | 11:17
Խուզարկություն են իրականացնում Իշխան Սաղաթելյանի բնակարանում. ՈՒՂԻՂ
23.06.2026 | 11:11
Հորմուզի նեղուցը կկառավարվի Թեհրանի կողմից․ ԱՄՆ-ի հետ կապի գիծ կստեղծվի․ Ղալիբաֆ
23.06.2026 | 11:06
Խուզարկում են Իշխան Սաղաթելյանի բնակարանը և ավտոմեքենան
23.06.2026 | 10:51
Ամիրյան փողոցն անվանափոխվեց Պապ թագավորի անունով
23.06.2026 | 10:45
Արմեն Գրիգորյանը Լեհաստանում կմասնակցի Ուկրաինայի վերականգնման համաժողովին
23.06.2026 | 10:37
Արտարժույթների փոխարժեքները՝ հունիսի 23-ի դրությամբ
23.06.2026 | 10:25
ԱԱ-2026. Ալժիրը կամային հաղթանակ տարավ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.06.2026 | 10:12
Հայկական ծիրանի առաջին խորհրդանշական խմբաքանակը ժամանել է ԵՄ․ Մարթա Կոս
23.06.2026 | 10:09
Երևանի ավագանու նիստը՝ ՈՒՂԻՂ
23.06.2026 | 09:53
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
23.06.2026 | 09:39
Սիսիանի «Մայիսի 28» զբոսայգում դադարեցվել է ապօրինի հատկացված հողամասի կառուցապատման իրավունքը
23.06.2026 | 06:00
ԱԱ-2026. Նորվեգիան դուրս եկավ փլեյ-օֆֆ, Հոլանդը դարձյալ դուբլ գրանցեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.06.2026 | 04:51
ԱԱ-2026. Մբապեի դուբլն ու Ֆրանսիայի վստահ հաղթանակը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ամերիկյան ABC հեռուստաալիքը, որը հաջորդ երեքշաբթի կհեռարձակի նախընտրական բանավեճը, հաղորդում է, որ երկու թեկնածուները՝ Քամալա Հարրիսը և Դոնալդ Թրամփը, պայմանավորվել են, որ բանավիճողների խոսափողները միացվեն հերթով, այլ ոչ միաժամանակ, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Սրանք այն կանոններն էին, որոնք օգտագործվել են հունիսի վերջին CNN-ի բանավեճի ժամանակ, որի ընթացքում նախագահ Ջո Բայդենի ելույթն այնքան անհաջող համարվեց, որ դեմոկրատները դրանից հետո իրենց թեկնածու առաջադրեցին ԱՄՆ գործող փոխնախագահ Քամալա Հարրիսին:

Այնուամենայնիվ, անցյալ շաբաթ տեղեկություններ տարածվեցին, որ Հարրիսի նախընտրական շտաբը հեռուստաալիքի ղեկավարությանը խնդրել է չանջատել հակառակորդների խոսափողները հեռարձակման ամբողջ ընթացքում: Սա թույլ կտար երկու թեկնածուներին ընդհատել միմյանց և խոսել միաժամանակ՝ խլացնելով հակառակորդի ձայնը:

«Փոխնախագահը պատրաստ է իրական ժամանակում բախվել Թրամփի մշտական ստերի և ընդհատումների հետ։ Դադարեցրեք թաքնվել անջատման կոճակի հետևում», – այն ժամանակ ասել էր Հարրիսի քարոզարշավի հաղորդակցության հարցերով ավագ խորհրդական Բրայան Ֆելոնը:

Թրամփը պատասխանել էր՝ մրցակցին մեղադրելով իր բանավեճից խուսափելու փորձի մեջ։

«Իրականում, նա պարզապես փորձում է շեղվել, քանի որ չի ցանկանում բանավիճել: Նա բանավեճեր վարել չգիտի»,- ասել էր նախկին նախագահը։

Ի վերջո, հաղորդավարի առաջարկած կանոնները համաձայնեցվել են երկու թեկնածուների նախընտրական շտաբերի ղեկավարների կողմից։