Ադրբեջանում լրագրողների նկատմամբ ճնշումների 147 դեպք է գրանցվել. զեկույց

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

«Արդարադատություն լրագրողների համար» միջազգային հիմնադրամը 2023 թվականին վերաբերող զեկույց է հրապարակել նախկին ԽՍՀՄ երկրներում լրագրողների իրավունքների խախտման փաստերի վերաբերյալ։ Զեկույցում տեղեկություններ կան նաև Ադրբեջանի մասին։

Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ զեկույցը պատրաստելիս օգտագործվել են միայն բաց աղբյուրներ։ Ադրբեջանին վերաբերող հատվածում նշվում է, որ երկրում լրագրողների, բլոգերների, լրատվամիջոցների խմբագիրների, քաղաքացիական հասարակության ակտիվիստների նկատմամբ ճնշումների 147 դեպք է գրանցվել։

«2023 թվականի վերջից Ադրբեջանում սկսվեցին աննախադեպ հալածանքներ անկախ և քննադատող լրատվամիջոցների ու լրագրողների նկատմամբ։ Արդյունքում ավելի քան 20 լրագրող ձերբակալվել կամ քրեական հետապնդման է ենթարկվել։ Նաև փակվել է երկրում գործող անկախ լրատվամիջոցների մեծ մասը կամ արգելափակվել է նրանց գործունեությունը»,- ասվում է զեկույցում։

Նշվում է, որ Ադրբեջանի կառավարությունը նաև փորձել է լռեցնել իր քննադատներին արտասահմանում։

2024 թվականի օգոստոսին Վրաստանում բնակվող լրագրող Աֆղան Սադիգովը ձերբակալվել է, նրան արտահանձնել են Ադրբեջանին։

Բացի այդ, զեկույցում նշվում է, որ Ադրբեջանում ուժի մեջ է մտել 2022 թվականին ընդունված «Լրատվամիջոցների մասին» նոր օրենքը։ Այն պահանջում է, որ բոլոր լրատվամիջոցները գրանցված լինեն։ Սա ինքնաբերաբար անօրինական է դարձրել անկախ լրատվամիջոցների գործունեությունը երկրում: Օրենքի ընդունումը բողոքի ակցիաներ է առաջացրել, որոնց ընթացքում ոստիկանությունը հարձակվել է անկախ լրատվամիջոցների ներկայացուցիչների վրա։

«Ադրբեջանում լրատվամիջոցների նկատմամբ ճնշումների հիմնական մեթոդը շարունակում է մնալ դատական ​​կամ տնտեսական միջոցներով հարձակումը, ինչպես նաև հարցաքննությունները, խուզարկությունները, առգրավումները և դատական ​​հայցերը։ Այս կատեգորիայում գրանցվել է 50 միջադեպ»,- ասվում է զեկույցում։

Նշվում է, որ 2023 թվականին Ադրբեջանում գրանցվել է 19 ֆիզիկական հարձակում ԶԼՄ-ների աշխատակիցների վրա։ Այս միջադեպերի մեծ մասի ժամանակ լրագրողները լուսաբանել են  զանգվածային բողոքի ցույցերն ու հավաքները։

Արձանագրված հարձակումներն իրականացվել են իշխանությունների ներկայացուցիչների կողմից։ Ամենազանգվածային հարձակումը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ լրագրողները լուսաբանել են Գետաբեկի շրջանի Սոյուդլու գյուղի բնակիչների բողոքի ակցիան։