Եվս մեկ անգամ շտկում կատարելու հնարավորություն. ԿԳՄՍՆ-ն՝ ի գիտություն դպրոցների տնօրենների և հերթական ատեստավորման ենթակա ուսուցիչների

Լուրեր

08.08.2026 | 19:55
Օգոստոսի 10-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.08.2026 | 19:53
Սայաթ-Նովայի պողոտայում բռնկված հրդեհը մարվել է
08.08.2026 | 19:43
Բանակային խաղերը մասնակիցների համար ստեղծում են ինքնադրսևորման նոր հարթակներ. վարչապետ
08.08.2026 | 19:40
Ավարտվել են ուժային կառույցների միջև անցկացվող բանակային 4-րդ խաղերը. հայտնի են հաղթողները
08.08.2026 | 19:25
Հրդեհ՝ Սայաթ-Նովայի պողոտայի շենքերից մեկում. 5 բնակչի տարհանել են
08.08.2026 | 18:48
Խաղաղությունն ու բարգավաճումը փոխկապակցված են. Ռուբիոն՝ Հայաստանի և Ադրբեջանի տնտեսական հնարավորությունների մասին
08.08.2026 | 18:31
Երևանում մեկ օրում պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 34 մոտոցիկլետ
08.08.2026 | 17:55
Փաշինյանն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
08.08.2026 | 17:52
Սերբիան կաջակցի Ուկրաինային ԵՄ անդամակցության ճանապարհին․ Վուչիչ
08.08.2026 | 17:22
Եվրոպայի մի շարք խոշոր գետերում ուժեղից մինչև ծայրահեղ սակավաջրություն է դիտվում
08.08.2026 | 16:59
Վանաձորում, Հրազդանում և Արարատում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
08.08.2026 | 16:52
Խաղաղությունը շրջադարձային է մեր երկրում տնտեսական և ներդրումային միջավայրը փոխելու տեսակետից. վարչապետ
08.08.2026 | 16:10
Քրեական վարույթի շրջանակում անձի անձնական և ընտանեկան կյանքին առնչվող տվյալների անհարկի հրապարակումն անթույլատրելի է. ՄԻՊ
08.08.2026 | 15:38
Ողջույն Հայաստան. NVIDIA-ի հիմնադիր Ջենսեն Հուանգը շնորհավորել է Firebird-ի ԱԲ գործարանի բացման առիթով
08.08.2026 | 15:24
Կյանքից հեռացել է Լիոնել Մեսիի հայրը
Բոլորը

Ուսուցիչների հերթական վերապատրաստման և ատեստավորման գործընթացն առաջին անգամ իրականացվում է մասնագիտական կարիքի գնահատման արդյունքների հիման վրա՝ համաձայն նոր կարգի: Այդ մասին տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից:

ԿԳՄՍ նախարարությունը դպրոցներից ստացել է գրություններ և հարցումներ առ այն, որ Կրթության կառավարման տեղեկատվական առցանց համակարգում հարցաթերթիկի լրացման ժամանակ պարտադիր ատեստավորման ենթակա որոշ ուսուցիչների կարիքի գնահատումը սխալ է իրականացվել:

Խնդրի կարգավորման նպատակով տրվում է ևս մեկ անգամ շտկում կատարելու հնարավորություն՝ մինչև 2024 թվականի սեպտեմբերի 6-ը՝ ժամը 18:00-ն:

Համապատասխան խմբագրումներն անհրաժեշտ է կատարել ԿՏԱԿ-ի կողմից սպասարկվող Կրթության կառավարման տեղեկատվական emis.am համակարգում՝ մուտք գործելով համապատասխան դպրոցի էջ:

Այս տարի վերապատրաստման և ատեստավորման ենթակա են՝

  • 5 տարվա շրջափուլով հերթական ատեստավորման ենթակա ուսուցիչները,
  • 1-5 տարվա աշխատանքային փորձ ունեցող ուսուցիչները,
  • առարկայական գիտելիքի իմացության կարիք ունեցող ուսուցիչները,
  • նախորդ տարիներին կամավոր ատեստավորումը չհաղթահարած ուսուցիչների համար ևս անհրաժեշտ է համակարգում նշում կատարել «Ենթակա է ատեստավորման» բաժնում:
  • Ուսուցիչների վերապատրաստումն իրականացվելու է մասնագիտական կարիքի գնահատման արդյունքում որոշված մակարդակին համապատասխան:

Առարկայական գիտելիքի իմացության կարիքի արձանագրման դեպքում վերապատրաստումն իրականացվում է երաշխավորված ծրագրի հիման վրա՝ տվյալ առարկայի գծով մանկավարժի որակավորում շնորհող բարձրագույն ուսումնական հաստատության կողմից, իսկ ատեստավորումն իրականացվելու է կամավոր ատեստավորման գործընթացի շրջանակում՝ առարկայական գիտելիքների ստուգման միջոցով:

Համակարգում առարկայական գիտելիքի իմացության կարիք ունեցող, նախորդ տարիներին կամավոր ատեստավորումը չհաղթահարած ուսուցիչների կարիքը գնահատվում է «Ոչ», իսկ ըստ մակարդակի վերապատրաստում անցնելու համար գնահատվում են առկա 11 բաժինները: