Էրդողանի քարոզչական կենտրոնի աշխատակազմը եռապատկվել է, ծախսերն ավելացել են 12 անգամ

Լուրեր

11.08.2026 | 10:50
«Բարսելոնայի» ավագը տեղափոխվել է «Լիվերպուլ»
11.08.2026 | 10:43
Ոստիկանները ձերբակալել են խաչմերուկում միմյանց չզիջելու հարցի շուրջ վիճաբանած անձանց
11.08.2026 | 10:33
Աննա Մկրտչյանի հայրը՝ Քասախի նախկին ղեկավարը, կալանավորվել է
11.08.2026 | 10:30
Գալուզինը նշել է, թե երբ կարող է քննարկվել ՀԱՊԿ-ում Հայաստանի ձայնի իրավունքի հարցը
11.08.2026 | 10:22
Ամենայն Հայոց Կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների գործը մակագրվել է դատավոր Սերժ Ռուշանյանին
11.08.2026 | 10:20
Դնեպրոպետրովսկում ռուսական հարվածների հետևանքով 3 մարդ է զոհվել
11.08.2026 | 10:13
2027-ից կարգելվի մեկանգամյա օգտագործման մի շարք պլաստիկ արտադրանքի վաճառքը. ՇՎՏՄ-ն կոչ է անում տնտեսվարողներին ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ
11.08.2026 | 10:01
9-րդ գումարման Ազգային ժողովի նիստը. ՈՒՂԻՂ
11.08.2026 | 09:43
Արմավիրի մարզում 2026-ի առաջին կիսամյակում սպանության, սպանության փորձի և ավազակության բոլոր դեպքերը բացահայտվել են. ՆԳՆ
11.08.2026 | 00:05
Երկրաշարժ Վարդենիս քաղաքից 26 կմ հյուսիս-արևելք
10.08.2026 | 23:23
ԹԻՀԿ-ն ուսումնասիրել է Երևանի 70 բարեկարգված բակերի ու խաղահրապարակների որակն ու անվտանգությունը
10.08.2026 | 23:10
Գևորգ Պապոյանը կմեկնի Ղազախստան՝ ԵԱՏՄ ագրոարդյունաբերական քաղաքականության խորհրդի նիստին մասնակցելու
10.08.2026 | 22:57
Կոլումբիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 111-ի. հայտարարվել է արտակարգ դրություն
10.08.2026 | 22:44
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.08.2026 | 22:26
Սևանա լճի մակարդակը հունվարի 1-ի համեմատ բարձր է 52 սմ-ով
Բոլորը

Թուրքիայի նախագահականի հաղորդակցության գրասենյակը, որը համարվում է երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի քարոզչական շտաբը, եռապատկել է աշխատակազմը, միաժամանակ, 12 անգամ ավելացնելով ծախսերը՝ 2018 թվականի ստեղծման օրվանից ի վեր։ Այս մասին հայտնում է Birgün-ը, որին վկայակոչում է Turkish Minute-ը։

Նշվում է, որ գրանսենյակին հատկացված բյուջեն, որը 2019 թվականին կազմում էր 344 միլիոն լիրա (10,1 միլիոն դոլար), 2024 թվականին հասել է 4,1 միլիարդ լիրայի (120 միլիոն դոլար): Տարվա առաջին վեց ամիսների ընթացքում այն ​​ծախսել է 2,8 միլիարդ լիրա (82,4 միլիոն դոլար)։

Գրասենյակը, որը սկսել է գործել 2018 թվականին՝ 584 աշխատակիցներով, 2024 թվականի սեպտեմբերի դրությամբ՝ ունի ավելի քան 1600 աշխատակից։

Ըստ Birgün-ի՝ Ֆահրեթթին Ալթունի գլխավորած հաստատությունը ստացել է 145 միլիոն թուրքական լիրա (4,2 միլիոն դոլար) իր շենքերի տարածքն ավելացնելու համար։

2018 թվականի հուլիսին, նախագահական հրամանագրով ստեղծվելուց անմիջապես հետո, գրասենյակը քննադատության է ենթարկվել Էրդողանի և նրա «Արդարություն և զարգացում» կուսակցության օգտին հասարակական կարծիքը շահարկելու փորձերի, ինչպես նաև նախագահի հակառակորդների մասին ապատեղեկատվություն տարածելու համար, հատկապես՝ ընտրական շրջանում։

Գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական ​​կուսակցության (CHP) խմբակցության այն ժամանակվա փոխնախագահ, ներկայիս ղեկավար Օզգուր Օզելը 2023 թվականի համընդհանուր ընտրություններից երկու ամիս առաջ Birgün-ին ասել է, որ հաղորդակցությունների գրասենյակը, որը նա անվանել է Էրդողանի «քարոզչության նախարարություն», վերածվել է լրատվական կայսրության, որը կառավարում է տասնյակ հեռուստաալիքներ և թերթեր։ Նա ասել է նաև, որ այդ լրատվամիջոցներն ապատեղեկատվություն են տարածում ու ավելի ագրեսիվ զրպարտում ընդդիմադիր քաղաքական գործիչներին՝ ընտրություններին ընդառաջ օգտագործելով իշխանական ռեսուրսները։

Պաշտոնական տվյալները ցույց են տվել, որ հաստատությունը 2023 թվականի ապրիլին ծախսել է 282,963,000 թուրքական լիրա (14,3 միլիոն դոլար)։

2023 թվականի փետրվարին Ալթունը բուռն քննադատությունների էր ենթարկվել, երբ ներկայացրել էր սմարթֆոնների հավելված, որը թույլ էր տալիս օգտատերերին հաղորդել այն մարդկանց մասին, որոնք, ենթադրաբար, կեղծ լուրեր կամ ապատեղեկատվություն են ստեղծում առցանց, մինչ երկիրը բախվում էր հարավային Թուրքիայի երկու հզոր երկրաշարժերի հետևանքներին։

Հավելվածը հայտնվել էր այն ժամանակ, երբ ընդդիմադիր քաղաքական գործիչները, լրագրողները և իրավապաշտպանները, որոնք լուսաբանում էին վերջին իրադարձությունները, հիմնականում՝ երկրաշարժից տուժած շրջաններից, մեղադրում էին ԱԶԿ-ին հզոր երկրաշարժերից հետո որոնողափրկարարական աշխատանքները վատ համակարգելու մեջ: