Հյուսիսային Կորեայում տասնյակ պաշտոնյաներ մահապատժի են ենթարկվել զանգվածային ջրհեղեղներից հետո

Լուրեր

28.11.2026 | 11:02
Հայաստանում ձյուն ու անձրև է սպասվում, ջերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով
28.11.2026 | 10:41
Հայտնի է ֆուտզալի Հայաստանի հավաքականի կազմը
28.11.2026 | 10:24
Էջմիածնի մի շարք հասցեներում ջրամատակարարումը կդադարեցվի
28.11.2026 | 10:05
Ինչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներին
27.11.2026 | 23:12
Աշտարակում գտնվող շինանյութի խանութներից մեկի պահեստում բռնկված հրդեհը մարվել է
27.11.2026 | 22:52
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
27.11.2026 | 22:37
Հաքերները կոտրել են ԱՄՆ ռազմաօդային ուժերի ամպային հարթակը
27.11.2026 | 22:23
«Դժվար էր, բայց այդ տարիներն ինձ չկոտրեցին․ ամրացրին»․ Դավիթ Սանասարյանը՝ վերջնական արդարացումից հետո
27.11.2026 | 21:55
Արմավիրում քաղաքացին կամավոր հանձնել է մեծ զինանոց․ առգրավվել են ինքնաձիգներ, նռնակներ ու ավելի քան 1000 փամփուշտ
27.11.2026 | 21:42
Հայաստանն ու ԵՄ-ն քննարկել են էներգետիկայի, տրանսպորտի և ճանապարհաշինության ոլորտներում համագործակցությունը
27.11.2026 | 21:27
Տիգրան Մեծի պողոտա-Ագաթանգեղոս փողոց խաչմերուկից մինչև Խորենացու հատվածը որոշ ժամանակ փակ կլինի
27.11.2026 | 21:14
Ռուսաստանը վեց ամսով արգելել է հնդկաձավարի արտահանումը․ այն չի տարածվի ԵՏՄ երկրների վրա
27.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ. TRIPP−ը մեկնարկեց․ Ի՞նչ է շահելու և ի՞նչ կարող է կորցնել Հայաստանը
27.11.2026 | 20:44
Թուրքիան ու ՌԴ-ն երեք տարով երկարաձգել են գազի մատակարարման պայմանագիրը
27.11.2026 | 20:30
Ո՞վ և ինչպե՞ս է որոշելու՝ կուսակցությունը դեմ է Հայաստանի անկախությանը, թե ոչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հյուսիսային Կորեայի իշխանություններն օգոստոսի վերջին մահապատժի են ենթարկել շուրջ 30 պաշտոնյայի, իբր, երկրի հյուսիսում հորդառատ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղից պաշտպանվելու ձախողման համար: Ըստ Կոմերսանտի՝ այս մասին հայտնել է Հարավային Կորեայի կառավարության անանուն աղբյուրը։

Նշվում է, որ մահապատժի ենթարկվածների թվում կան նահանգային կուսակցական կազմակերպությունների քարտուղարների մակարդակով մի քանի պաշտոնյաներ, ըստ էության, նահանգապետեր։

Չագանդո նահանգում հուլիսին խոշոր ջրհեղեղ է տեղի ունեցել։ Արդյունքում նահանգի մի քանի հազար բնակիչներ կարող էին զոհվել, հաղորդում է հարավկորեական TV Chosun-ը։ Տարհանվել է մոտ 15 հազար բնակիչ, վնասվել է 4,1 հազար տուն, ավերվել են ճանապարհներ և երկաթուղային կապեր, 3 հազար հեկտար ցանքատարածություն է ոչնչացվել։

Հեռուստաալիքի տվյալներով՝ ջրի մակարդակի նվազումից հետո Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընն արտակարգ խորհրդակցություն է անցկացրել տուժած շրջաններում հեղեղումների իրավիճակի վերաբերյալ, որը տեղի է ունեցել հատուկ ծառայության գնացքում։ Հյուսիսկորեական լրատվամիջոցները երկրի ղեկավարի այս այցն անվանել են «սուրբ առաջնորդության» և «ժողովրդին ծառայության մեջ ջերմ սիրո և ոգու մեծության դրսևորում»։