Սպառողների շահերի պաշտպանության բարեփոխումներով՝ ՄՊՀ-ն կդառնա վարչարարություն իրականացնող կենտրոնական մարմին, ՀԿ-ները կներգրավվեն այդ բարեփոխումներում

Լուրեր

26.06.2026 | 18:39
Փաշինյանը AMAA բարեգործական ՀԿ–ի նախագահի հետ քննարկել է Վարդենիսում նոր կրթահամալիրի կառուցմանը վերաբերող հարցեր
26.06.2026 | 18:30
Ալեն Սիմոնյանը՝ շարքային պատգամավոր դառնալու ճանապարհին․ ինչ է սպասվում ԱԺ գործող նախագահին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.06.2026 | 18:27
Լավրովն արձագանքել է Ալյասկայի գագաթնաժողովի վերաբերյալ Ռուբիոյի հայտարարություններին
26.06.2026 | 18:20
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 1 հողատարածք
26.06.2026 | 18:11
Թուրքիայում Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ միջոցառում է կազմակերպվել
26.06.2026 | 18:00
ԴՕԿ-ը Դանիել Իոաննիսյանին վկայի կարգավիճակով ՍԴ հրավիրելու միջնորդություն ներկայացրեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.06.2026 | 17:49
ՌԴ-ն և Ուկրաինան գերիների են փոխանակել 160-ը 160-ի դիմաց
26.06.2026 | 17:37
ՔՊ-ի հայտարարագրում ներկայացված չէ որևէ աշխատակցի աշխատանքային պայմանագիր․ Լիպարիտ Դրմեյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.06.2026 | 17:33
Վազգեն Սաղաթելյանը ներողություն կխնդրի Ալեն Սիմոնյանից
26.06.2026 | 17:27
Հուլիսի 2-ին մեկնարկող ԱԺ արտահերթ նիստում կքննարկվի ընտրական ցենզի սահմանման նախագիծը 
26.06.2026 | 17:26
Զախարովան արձագանքել է ԵՏՄ-ի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին
26.06.2026 | 17:18
Հակասահմանադրական դրույթ է, երբ խմբագրվում է ընտրական իրավունքը. կարծիքս բացասական է. Վարդինե Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.06.2026 | 17:07
«Ինչի՞ եղբայրս կամ հայրս գնան պատերազմ, վարժական հավաքի, իսկ մեկը, ում չի հետաքրքրում ՀՀ-ն, չգնա»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.06.2026 | 16:54
Մահացել է ՌԴ պաշտպանության նախկին նախարար Սերգեյ Իվանովը
26.06.2026 | 16:48
Հուլիսի 2-ին Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան կգումարվի
Բոլորը

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովում այսօր հրավիրվել էր հանդիպում սպառողների շահերի պաշտպանությամբ զբաղվող ՀԿ-ների ներկայացուցիչների հետ՝ սպառողների շահերի պաշտպանության մեկնարկող բարեփոխումներին առնչվող հարցերը քննարկելու նպատակով․ տեղեկացնում են ՄՊՀ-ից։

ՄՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը տեղեկացրել է, որ հանձնաժողովը սկսում է սպառողների շահերի պաշտպանություն իրականացնել և ըստ նախատեսվող փոփոխությունների՝ դառնալու է Հայաստանում սպառողների շահերի պաշտպանություն իրականացնող կենտրոնական մարմինը: Նա հավելել է, որ այժմ կառավարության գործընկերների հետ օրենսդրական փոփոխությունների փաթեթ է մշակվում, որով մեր երկրում ՀԸԳՀ-ի /CEPA/ շրջանակում ներդրվելու են սպառողների շահերի պաշտպանության ԵՄ առաջատար ստանդարտներին համահունչ մեխանիզմներ:

Գեղամ Գևորգյանի խոսքով՝ ընտրվելու է սպառողների շահերի պաշտպանության դուալ մեխանիզմ, որի համաձայն ՄՊՀ-ն որպես կենտրոնական մարմին, իրականացնելու է վարչարարություն հանրային շահի առկայության դեպքերում, միաժամանակ ստեղծվելու են ընթացակարգեր սպառողների անհատական իրավունքների պաշտպանության համար: Մասնավորապես՝ լինելու են ակրեդիտավորված ՀԿ-ներ, որոնք լիազորություն են ունենալու սպառողների անհատական և կոլեկտիվ շահերի պաշտպանություն իրականացնել:

Այս առումով ՄՊՀ նախագահը կարևորել է գործող ՀԿ-ների ակտիվ դերակատարումն ու համագործակցությունը՝ բարեփոխումներն արդյունավետ իրականացնելու նպատակով:

Հանդիպման ընթացքում ՄՊՀ նախագահը պատասխանել է ՀԿ-ների կողմից բարձրացված հարցերին, պայմանավորվածություններ են ձեռք բերվել հետագա քայլերի շուրջ: