Պուտինը Սերբիայի փոխվարչապետին հրավիրել է քննարկելու գազի մատակարարումները

Լուրեր

11.08.2026 | 00:05
Երկրաշարժ Վարդենիս քաղաքից 26 կմ հյուսիս-արևելք
10.08.2026 | 23:23
ԹԻՀԿ-ն ուսումնասիրել է Երևանի 70 բարեկարգված բակերի ու խաղահրապարակների որակն ու անվտանգությունը
10.08.2026 | 23:10
Գևորգ Պապոյանը կմեկնի Ղազախստան՝ ԵԱՏՄ ագրոարդյունաբերական քաղաքականության խորհրդի նիստին մասնակցելու
10.08.2026 | 22:57
Կոլումբիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 111-ի. հայտարարվել է արտակարգ դրություն
10.08.2026 | 22:44
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.08.2026 | 22:26
Սևանա լճի մակարդակը հունվարի 1-ի համեմատ բարձր է 52 սմ-ով
10.08.2026 | 22:12
ԱՄՆ-ը, Հայաստանը և Ադրբեջանը համատեղ հայտարարություն են տարածել Վաշինգտոնի խաղաղության գագաթնաժողովի տարեդարձի առթիվ
10.08.2026 | 22:04
Հայաստանի Պրեմիեր լիգա. Երկրորդ տուրի արդյունքներն ու տեսաամփոփումը
10.08.2026 | 22:01
Երևանի շենքերից մեկի մոտ շորի մեջ փաթաթված նորածին է հայտնաբերվել. ՆԳՆ
10.08.2026 | 21:57
ՌԴ Գերագույն դատարանը «Յաբլոկո»-ին զրկել է Պետդումայի ընտրություններին մասնակցելուց
10.08.2026 | 21:34
Գյումրիի տներից մեկում հրդեհ է բռնկվել
10.08.2026 | 21:19
Երևանում ապամոնտաժվել են ինքնակամ կառուցված շինություններ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 21:05
Սելավ Վայոց ձորում. ավտոճանապարհը լցվել է ջրաբերուկներով
10.08.2026 | 20:50
Միաձայն կողմ էին ընդդիմությունն ու իշխանությունը․ ԱԺ Էթիկայի հանձնաժողով ստեղծվեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 20:42
Ուժեղացված ծառայություն Երևանում․ հայտնաբերվել են իրավախախտներ, թմրամիջոց, զենք-զինամթերք
Բոլորը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Վլադիվոստոկում Արևելյան տնտեսական ֆորումի շրջանակում հանդիպել է Սերբիայի փոխվարչապետ Ալեքսանդր Վուլինի հետ։ Կրեմլի կայքում տեղադրված պաշտոնյաների զրույցի սղագրությունից հետևում է, որ Պուտինը հրավիրել է Վուլինին՝ քննարկելու Սերբիա ռուսական գազի հետագա մատակարարումները և երկարաձգելու համապատասխան պայմանագիրը, որն ավարտվում է 2025 թվականի մարտին, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Բացի այդ, Պուտինը ցանկություն է հայտնել զարգացնել համագործակցությունը Ռուսաստանի և Սերբիայի միջև արդյունաբերության և տրանսպորտի ոլորտում՝ ասելով, որ Մոսկվան Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչին Կազանում BRICS-ի ղեկավարների հանդիպմանը մասնակցության հրավեր է ուղարկել։

Իր հերթին, Ալեքսանդր Վուլինը նշել է, որ Սերբիան «Ռուսաստանի ռազմավարական գործընկերն է», և «չնայած Արևմուտքի ճնշումներին»՝ «երբեք չի դառնա ՆԱՏՕ-ի անդամ և երբեք պատժամիջոցներ չի սահմանի Ռուսաստանի Դաշնության դեմվ։

Սերբիան ԵՄ անդամության թեկնածու երկիր է։ Վուլինի և Պուտինի հանդիպման նախօրեին՝ սեպտեմբերի 3-ին, Եվրամիության ղեկավարությունը հիշեցրել է, որ Ուկրաինայում շարունակվող պատերազմի ֆոնին Մոսկվայի հետ կապերի պահպանումն անհամատեղելի է ԵՄ արժեքների և Եվրամիությանն անդամակցելու գործընթացի հետ։