Դավիթ Հարությունյանի գործը ԲԴԽ-ում կքննվի գրավոր ընթացակարգով․ Կարեն Անդրեասյանն ինքնաբացարկ է հայտնել

Լուրեր

09.09.2026 | 17:46
Գնաճը Հայաստանում 4.4% է․ միսը, ձուն, ծիրանն ու դիզվառելիքը զգալի թանկացել են
09.09.2026 | 17:23
ԱՄՆ-ն չինական ընկերություններին մեղադրել է ամերիկյան արհեստական բանականության տեխնոլոգիաները պատճենելու մեջ
09.09.2026 | 17:08
Մեղրիի համայնքապետը ձերբակալվել է․ գործով կա 8 ձերբակալված
09.09.2026 | 17:05
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել թռչունին
09.09.2026 | 16:49
Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների առաջիկա հանդիպման շուրջ պայմանավորվածություն կա․ խոսնակ
09.09.2026 | 16:38
Արմեն Գրիգորյանը նոր պաշտոն է ստացել միջազգային ընկերությունում
09.09.2026 | 16:31
«Մեր ժամանակների հերոսը» թանկացել է․ 395 հազար դոլար՝ «Դոմինո վիդեո փրոդաքշն»-ին
09.09.2026 | 16:19
Չխոշորացված համայնքը մի խոշորացրեք ու որևէ մարդու հագով մի կարեք համայնքի ղեկավարի պաշտոնը․ Մամիկոն Ասլանյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 16:01
Վահե Ղալումյանը՝ ԱԺ տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ
09.09.2026 | 15:51
Զարուհի Բաթոյանն ընտրվեց Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 15:42
ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու նախագիծը հրապարակվել է
09.09.2026 | 15:33
ՊԵԿ-ը ստուգել է Նարեկ Նալբանդյանի բիզնեսները․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 15:23
Խանդանյանը` Բայրամովի հայտարարությունների մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 15:15
ՀՀ-Ադրբեջան սահմանազատումը՝ հյուսիսից հարավ //ՀՀ քաղաքացիության տուրքը կբարձրանա․ ԼՈՒՐԵՐ
09.09.2026 | 15:08
ՔԿ-ն կադրեր է հրապարակել Գագիկ Խաչատրյանին պատկանող առանձնատան խուզարկությունից․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

«Հարգելի գործընկեր, ի պատասխան Դավիթ Հարությունյանի կողմից` իր լիազորությունների դադարեցման հարցի վերանայման խնդրանքով ԲԴԽ ներկայացված միջնորդության քննության վերաբերյալ մի քանի լրագրողների հարցադրումների` տեղեկացնում եմ, որ Բարձրագույն դատական խորհրդից հայտնել են, որ նշված հարցը ընդգրկվել էր 2024 թվականի սեպտեմբերի 3-ի նիստի օրակարգում»․ գրառմամբ տեղեկացնում է ԲԴԽ խոսնակ Մերի Գևորգյանը։

«Նիստի ընթացքում Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանը պնդել է 2024 թվականի օգոստոսի 27-ին ներկայացված ինքնաբացարկի իր միջնորդությունը, որը Խորհրդի անդամների կողմից քննարկման արդյունքում բավարարվել է:

ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանի կողմից հայտնված տեղեկության համաձայն` նա իր ինքնաբացարկը հիմնավորել է այն հանգամանքով, որ Դավիթ Հարությունյանի դատավորի լիազորությունները դադարեցնելուց հետո նա այս գործի մասին որպես Խորհրդի նախագահ ներկայացրել էր մեկնաբանություններ և պարզաբանումներ, այդ թվում` Ազգային ժողովի ամբիոնից, երբ ՔՊ խմբակցության երկու պատգամավորներ մտահոգվել էին Դավիթ Հարությունյանի համար: Խորհրդի անդամների կողմից քննարկման արդյունքում բավարարվել է իր ինքնաբացարկի միջնորդությունը և նա չի մասնակցի այս գործի վերանայման գործընթացին:

Նիստը նախագահողի պարտականությունները ստանձնել է Խորհրդի տարիքով անդամ՝ Արմեն Դանիելյանը, իսկ վերանայման գործընթացը կիրականացվի Խորհրդի անդամներ Արթուր Աթաբեկյանի, Հայկ Գրիգորյանի, Կարեն Թումանյանի, Երանուհի Թումանյանցի, Մերի Համբարձումյանի, Էդգար Հովհաննիսյանի և Քրիստինե Մկոյանի մասնակցությամբ:

Միջնորդությամբ ներկայացված հարցը նիստում քննարկելու անհրաժեշտության բացակայությամբ պայմանավորված՝ Խորհուրդը որոշել է այն քննության առնել գրավոր ընթացակարգով՝ 2024 թվականի սեպտեմբերի 17-ին, ժամը՝ 16:30-ին:

Նշված օրը տեղի կունենա ԲԴԽ նիստը, որտեղ գրավոր ընթացակարգով, այսինքն, առանց կողմերի մասնակցությամբ, ԲԴԽ զեկուցող անդամը կներկայացնի գործի մանրամասները և զեկույցի ներկայացման արդյունքում ի հայտ եկած հարցադրումները գրավոր կուղղվեն Դավիթ Հարությունյանին»,- գրել է Գևորգյանը։