Էրդողանը միջազգային ֆինանսական համակարգերն օգտագործում է արտերկրում այլախոհներին ճնշելու համար․ զեկույց

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Թուրքիայի կառավարությունն ուժեղացրել է անդրազգային ճնշումները՝ արտերկրում այլախոհներին լռեցնելու համար օգտագործելով ֆինանսական համակարգերը։ Այս մասին է վկայում Դիվանագիտության և տնտեսության ինստիտուտի (instituDE) վերջին զեկույցը, գրում է Stockholm center of freedom-ը։

Այն մանրամասնում է, թե ինչպես է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վարչակազմն օգտագործում այնպիսի մեխանիզմներ, ինչպիսիք են փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի կանոնակարգերը՝ մանիպուլացնելով Know Your Customer (KYC) and Customer Due Diligence (CDD) արձանագրությունները։ Նշվում է, որ քաղաքականորեն կողմնակալ և կեղծ տեղեկատվություն ավելացնելով ցուցակներում՝ կառավարությունը ստիպում է ֆինանսական հաստատություններին այլախոհներին անվանել «ռիսկային»՝ մեկուսացնելով նրանց ֆինանսական ծառայություններից:

Քանի որ KYC-ն և CDD-ն օգտագործում են նաև հանրային տվյալների բազաները, ներառյալ՝ սոցիալական մեդիան, թուրքական կառավարությունը համակարգված կերպով օգտագործում է այս խոցելիությունը՝ թիրախավորելու այլախոհներին արտերկրում, տարածելու կեղծ մեղադրանքներ՝ նրանց վարկաբեկելու նպատակով:

Զեկույցում ասվում է, որ արհեստանական բանականության համակարգերի ներդրումը զգալիորեն ուժեղացրել է այս ճնշումը։ Երբ այդ համակարգերը մշակում են կողմնակալ տվյալներ, դրանք հավերժացնում են գոյություն ունեցող կողմնակալ տեղեկությունները, ինչը հանգեցնում է այլախոհների անարդարացի դասակարգմանը որպես բարձր ռիսկային, ինչը հանգեցնում է հաշիվների փակման և ավելի լայն ֆինանսական բացառման:

Նշվում է, որ չնայած կարգավորող շրջանակներին, ինչպիսիք են Տվյալների պաշտպանության ընդհանուր կանոնակարգը (GDPR) և AI ակտը, համապատասխանության և հաշվետվողականության զգալի բացեր են պահպանվում: Այս մարտավարությունն ուղղված է հատկապես կրոնական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի շարժման անդամների, ինչպես նաև քրդերի դեմ։

Հրապարակման մեջ նշվում է, որ Էրդողանի կառավարությունը երկար ժամանակ տարբեր մեթոդներ է կիրառում այլախոհությունը ճնշելու համար, ներառյալ՝ անձնագրերը չեղյալ համարելը, ակտիվների առգրավումը և մարդկանց կենսաթոշակային իրավունքներից զրկելը:

Այս մարտավարությունն ավելի լայն ռազմավարության մաս է, որն ակտիվացել է վերջին տարիներին, քանի որ կառավարությունը ձգտում է ընդլայնել իր ազդեցությունը երկրի սահմաններից դուրս և թիրախավորել արտերկրում ապաստանած այլախոհներին: