Ադրբեջանը, Վրաստանը, Ռումինիան և Հունգարիան համաձայնագիր են ստորագրել «Սևծովյան էներգետիկ մալուխ» նախագծի վերաբերյալ

Լուրեր

06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
06.11.2026 | 21:27
Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը
06.11.2026 | 21:13
Թուրքիայում ֆոնդերի սկանդալի գործով ձերբակալվել է Էրդողանի թիմակից նախկին նախարարը
06.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Փաշինյանի եվրոպական հայտը և Մոսկվայի սպառնալիքները․ ինչ հետևանքներ կլինեն
06.11.2026 | 20:51
ՆԳՆ ոստիկանության պետը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետին
06.11.2026 | 20:44
Աշխատանքի խոստումով տարել են Ռուսաստան, ծեծել ու ստիպել զինվորական պայմանագիր ստորագրել․ 21-ամյա ղրղզստանցուն պատրաստում են Ուկրաինայի դեմ պատերազմ ուղարկելու
06.11.2026 | 20:30
Կարմիր անձնագրի սև լուրերը․ ինչ են ասում կենսաչափական նոր անձնագրի մասին, որ սուտ է․ ԱՉՔԻ ՏԱԿ
06.11.2026 | 20:20
ԱՄՆ-ի ճնշմամբ Թուրքիան դադարեցրել է Թուրքմենստանից Իրանի տարածքով գազի ներկրումը
Բոլորը

Ադրբեջանը, Վրաստանը, Ռումինիան և Հունգարիան Բուխարեստում համաձայնագիր են ստորագրել համատեղ ձեռնարկություն ստեղծելու համար՝ «Սևծովյան էներգետիկ մալուխ» նախագծի իրականացման նկատակով։ Այս մասին  հայտնում է Ադրբեջանի էներգետիկայի նախարարությունը, գրում են տեղական լրատվամիջոցները։

Նշվում է, որ «Կանաչ էներգետիկ միջանցք» համատեղ ձեռնարկության ստեղծման բաժնետերերի համաձայնագիրը ստորագրել են Ադրբեջանի, Վրաստանի, Ռումինիայի և Հունգարիայի համակարգերի օպերատորները՝ Azerenergy, Georgia State Electric System, Transelectrica և MVM:

«Համատեղ ձեռնարկությանը և աշխատանքային խմբին հանձնարարված է արագացնել համատեղ գործընթացները խորհրդատվական ընկերության հետ՝ սահմանված ժամկետում ավարտելու ծրագրի տեխնիկատնտեսական հիմնավորումը, նախապատրաստելու համատեղ ձեռնարկության գործողությունների պլանը մինչև նախարարների հաջորդ հանդիպումը, ինչպես նաև սկսել խորհրդակցությունները նախագծի բիզնես մոդելների հետ կապված։ «Կանաչ էներգետիկ միջանցք»-ը կֆինանսավորի ծրագրի տեխնիկատնտեսական հիմնավորումը և պատասխանատու կլինի դրա պատրաստման ու իրականացման մոնիթորինգի համար»,- ասվում է հաղորդագրության մեջ։

2022 թվականի դեկտեմբերի 17-ին Ադրբեջանը, Վրաստանը, Ռումինիան և Հունգարիան համաձայնագիր էին ստորագրել «Սևծովյան էներգետիկ մալուխի» կառուցման վերաբերյալ։