Ադրբեջանն ու Իտալիան ռազմական համագործակցության հարցեր են քննարկել

Լուրեր

09.09.2026 | 19:47
Սեպտեմբերի 10-ից մինչև նոյեմբերի 1-ը փակ կլինի Կոմիտասի պողոտա-Դավիթ Անհաղթի փողոց ուղեանցի վերին հատվածը
09.09.2026 | 19:33
Գերմանիայի ԱԳՆ-ն աջակցել է զորակոչային տարիքի ուկրաինացի տղամարդկանց Ուկրաինա վերադարձնելու առաջարկին
09.09.2026 | 19:16
Վանաձոր, Այրում քաղաքներում, Արարատ բնակավայրում գազանջատումներ կլինեն
09.09.2026 | 19:00
Պուտինն ուզում է վարկաբեկել Փաշինյանին․ պահանջում է հանրաքվե, որ ԵՄ-ին ցույց տա՝ նա Սերժ Սարգսյանից չի տարբերվում․ Լուսինե Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 18:44
Ըստ Զատուլինի՝ ՀՀ-ի հետ առևտրատնտեսական հարաբերություններում «մեղմացում չի լինի, քանի դեռ Նիկոլ Փաշինյանը իշխանության է»
09.09.2026 | 18:30
Թմրանյութ կուլ տալով փախե՞լ է, թե՞ խոշտանգվել․ փաստաբանի ահազանգի հետքերով․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 18:20
Վրաստանից թռած մասնավոր ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Սև ծովում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 18:10
ՌԴ-ից Ադրբեջանի տարածքով գարի ու ցորեն կուղարկվի Հայաստան
09.09.2026 | 18:00
«Հովանավորել են ծառահատումները»․ հայտնի է՝ ինչու է Հակակոռուպցիոնը մտել էկոպարեկային ծառայություն
09.09.2026 | 17:55
Մոլդովայում Ադրբեջանի քաղաքացի է ձերբակալվել․ նա կասկածվում են ՌԴ ԱԴԾ-ի համար աշխատելու մեջ
09.09.2026 | 17:46
Գնաճը Հայաստանում 4.4% է․ միսը, ձուն, ծիրանն ու դիզվառելիքը զգալի թանկացել են
09.09.2026 | 17:23
ԱՄՆ-ն չինական ընկերություններին մեղադրել է ամերիկյան արհեստական բանականության տեխնոլոգիաները պատճենելու մեջ
09.09.2026 | 17:08
Մեղրիի համայնքապետը ձերբակալվել է․ գործով կա 8 ձերբակալված
09.09.2026 | 17:05
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել թռչունին
09.09.2026 | 16:49
Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների առաջիկա հանդիպման շուրջ պայմանավորվածություն կա․ խոսնակ
Բոլորը

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը Բաքվում Իտալիայի դեսպան Լուկա դի Ջանֆրանչեսկոյի հետ հանդիպմանն ասել է, որ երկու երկրների հարաբերությունները ռազմական ոլորտում, ինչպես նաև այլ ոլորտներում, առանձնահատուկ բնույթ են կրում և նպաստելու են երկու երկրների զինված ուժերի զարգացմանը։

Ադրբեջանի ՊՆ-ի հաղորդագրության համաձայն՝ նշվել է, որ 2024-2025 թվականների համար Ադրբեջանի և Իտալիայի միջև ռազմական ոլորտում նախատեսված 31 միջոցառումներից մի քանիսն արդեն իրականացվել են։

Գոհունակություն հայտնելով ռազմական ոլորտում համագործակցության ներկա վիճակից՝ Իտալիայի դեսպանն ընդգծել է փոխայցելությունների կարևորությունը։

Հանդիպմանը, որին մասնակցել է նաև Ադրբեջանում Իտալիայի ռազմական կցորդ Ջանֆրանկո Վիցինին, կողմերը քննարկել են ռազմական ոլորտում համագործակցության զարգացման հեռանկարները, ինչպես նաև մտքերի հանգամանալից փոխանակում է տեղի ունեցել տարածաշրջանային անվտանգության հարցերի և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի շուրջ։

Հավելենք, որ վերջին տարիներին Բաքվի և Հռոմի ռազմական համագործակցությունը գնալով ավելի է ակտիվանում։ Այս տարի հունիսին Իտալիայի ՊՆ ղեկավարի մասնակցությամբ Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին էր ներկայացվել իտալական Leonardo ընկերության արտադրած C-27J Spartan ռազմատրանսպորտային ինքնաթիռը, որը ձեռք է բերել ադրբեջանական կողմը։