ԱՄՆ զինվորականները Թուրքիայում հարձակման են ենթարկվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.09.2026 | 16:19
Չխոշորացված համայնքը մի խոշորացրեք ու որևէ մարդու հագով մի կարեք համայնքի ղեկավարի պաշտոնը․ Մամիկոն Ասլանյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 16:01
Վահե Ղալումյանը՝ ԱԺ տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ
09.09.2026 | 15:51
Զարուհի Բաթոյանն ընտրվեց Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 15:42
ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու նախագիծը հրապարակվել է
09.09.2026 | 15:33
ՊԵԿ-ը ստուգել է Նարեկ Նալբանդյանի բիզնեսները․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 15:23
Խանդանյանը` Բայրամովի հայտարարությունների մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 15:15
ՀՀ-Ադրբեջան սահմանազատումը՝ հյուսիսից հարավ //ՀՀ քաղաքացիության տուրքը կբարձրանա․ ԼՈՒՐԵՐ
09.09.2026 | 15:08
ՔԿ-ն կադրեր է հրապարակել Գագիկ Խաչատրյանին պատկանող առանձնատան խուզարկությունից․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 14:56
«Սուտ եք խոսում, Տավուշից Ադրբեջանին գյուղ չի հանձնվել»․ բանավեճ՝ Ղալումյանի և Ղազարյանի միջև․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 14:41
Իսրայելը կփակի Մեծ Բրիտանիայի հյուպատոսությունը Երուսաղեմում՝ ի պատասխան Լոնդոնի պատժամիջոցների
09.09.2026 | 14:36
Սոնա Ղազարյանը՝ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ
09.09.2026 | 14:28
ՌԴ-ն նախատեսում է ձմռանը ուժեղացնել Ուկրաինայի դեմ հարձակումները․ մինչ հաջորդ տարի լուրջ բանակցությունները քիչ հավանական են․ Bloomberg
09.09.2026 | 14:22
ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 14:20
ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 14:18
ԱԺ տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
Բոլորը

Թուրք ազգայնական երիտասարդական խմբի ներկայացուցիչներն արևմտյան Իզմիրում հարձակվել են երկու ամերիկացի զինվորների վրա։ Տեղի իշխանությունների հաղորդմամբ՝ միջադեպի առնչությամբ ձերբակալվել է 15 հարձակվող։

Ըստ տեղական լրատվամիջոցների՝ Իզմիրի նահանգապետարանի հայտարարության մեջ ասվում է, որ Թուրքիայի երիտասարդական միության (TGB) անդամները, որոնք ազգայնական ընդդիմադիր Vatan կուսակցության երիտասարդական ճյուղն են, «ֆիզիկական  հարձակում են իրականացրել» քաղաքացիական հագուստով երկու ամերիկացի զինվորների վրա Քոնաք թաղամասում: Միջադեպին միացել են ևս հինգ ամերիկացի զինվորներ, այնուհետև ոստիկանությունն է միջամտել։

Բոլոր 15 հարձակվողները ձերբակալվել են, դեպքի առթիվ հետաքննություն է սկսվել։

Թուրքիայում ԱՄՆ դեսպանատունը հաստատել է հարձակման փաստը:

«Մենք կարող ենք հաստատել տեղեկություններն այն մասին, որ ԱՄՆ զինծառայողները, որոնք բարձրացել են USS Wasp նավ, այսօր Իզմիրում հարձակման զոհ են դարձել։ Նրանք այժմ ապահով են»,- ասվում է դեսպանատան X-ի էջում   գրառման մեջ։

TGB-ն էլ X-ում տեսանյութ է հրապարակել հարձակումից։

«Մեր զինվորների և հազարավոր պաղեստինցիների արյունն իրենց ձեռքերին կրող ամերիկացի զինվորները չեն կարող կեղտոտել մեր երկիրը: Ամեն անգամ, երբ դուք ոտք դնեք այս հողերում, մենք ձեզ կդիմավորենք այնպես, ինչպես դուք արժանի եք»,- հայտարարել է խումբը։

ԱՄՆ ռազմածովային ուժերի նավը, որը տեղակայվել է Միջերկրական ծովում՝ Իսրայելի դեմ հնարավոր սպառնալիքները կանխելու նպատակով, կիրակիից հնգօրյա ժամկետով Թուրքիայի Իզմիր նավահանգստում է։

Սպիտակ տան խոսնակն ասել է, որ Վաշինգտոնը «մտահոգված է» հարձակման կապակցությամբ, սակայն հավելել, որ «երախտապարտ են, որ թուրքական ոստիկանությունը լրջորեն է վերաբերվում այս հարցին և մեղավորներին պատասխանատվության է ենթարկում»: