Թուրքիան հեղուկ գազի մատակարարման պայմանագիր է կնքել Shell ընկերության հետ

Լուրեր

07.10.2026 | 18:22
««Զինառ»-ի տնօրենը ձեզ փայ էր տալիս, մեր ժամանակ ձերբակալվում ա․ առնվազն 2 հոգի կա, որ էդ փայից ստացել ա»․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 18:21
Հայաստանի հավաքականի թարմացված դիրքը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում
07.10.2026 | 18:16
CCBE-ն արձագանքել է փաստաբան Երեմ Սարգսյանի իրավունքների վերաբերյալ Փաստաբանների պալատի դիմումին
07.10.2026 | 18:13
Եթե ոստիկանության գալուն սպասեին, ոչ մի բան, մեծ հավանականությամբ, տեղի չէր ունենալ․ Փաշինյանը՝ Շաքիի դեպքի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 18:10
Փաշինյանն ու Պուտինը հեռախոսազրույց են ունեցել // Աշակերտին ծեծած ուսուցչուհին կձերբակալվի․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 18:03
ԵՄ դեսպանները համաձայնեցրել են ՌԴ-ի դեմ պատժամիջոցների նոր՝ ռեկորդային ցուցակը
07.10.2026 | 17:57
Պեկին. Ալինա Չարաևան ավարտեց ելույթները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 17:51
Բաքուն բողոք է հղել Բեռլինին՝ Ադրբեջանի օգտին գերմանական հետախուզության նախկին ղեկավարի լրտեսության վերաբերյալ հրապարակման համար
07.10.2026 | 17:50
Նա դիվերսանտ չէ․ Սուրեն Պապիկյանը՝ Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի մասին. ՏԵՍԱՆՅԹՈՒԹ
07.10.2026 | 17:42
Երասխի հատվածում մրցույթ ենք հայտարարել, որպեսզի երկաթուղին վերականգնվի․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 17:28
«Գուստավը» հայտարարում է՝ մենեջերն ազատվել է աշխատանքից․ թաքնված տեսախցիկի դեպքով նյութերն ուղարկվել են ՔԿ
07.10.2026 | 17:17
Ռուբիոն հայտարարել է, որ Իրանը «լիովին կորցրել է վերահսկողությունը» Հորմուզի նեղուցի նկատմամբ
07.10.2026 | 17:05
Փաշինյանը սխալվում է․ կին համայնքապետեր ՀՀ-ում եղել են նաև 2018-ից առաջ
07.10.2026 | 16:58
Ալիևը զանգահարել է Պուտինին
07.10.2026 | 16:53
«Հայ, թուրք, ադրբեջանցի․ ինչի՞ համար են էդ շահարկումները»․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Թուրքիայի պետական ​​էներգետիկ Botaş ընկերությունը բրիտանական նավթային խոշորագույն Shell ընկերության հետ հեղուկ բնական գազի (LNG) մատակարարման 10-ամյա պայմանագիր է ստորագրել։ Այս մասին հայտնել է Bloomberg-ը, որին վկայակոչում է Turkish Minute-ը։

Անկարայում ստորագրված գործարքը ենթադրում է, որ Shell-ը 2027 թվականից Թուրքիային տարեկան կտրամադրի մոտավորապես 4 միլիարդ խորանարդ մետր LNG, ինչը կազմում է 2023 թվականի Թուրքիայի գազի ընդհանուր պահանջարկի շուրջ 8 տոկոսը։

Ստորագրման արարողության ժամանակ էներգետիկայի նախարար Ալփարսլան Բայրաքթարն ասել է, որ համաձայնագիրը Shell-ին հնարավորություն է ընձեռում վերահասցեավորել մատակարարումները եվրոպական տերմինալներ, ինչը կընդլայնի Botaş-ի՝ LNG փոխադրման և առևտրի հնարավորությունները։ Նա կարևորել է գործարքի ռազմավարական նշանակությունը՝ նշելով, որ այն կամրապնդի թուրքական ընկերության դերը տարածաշրջանային բնական գազի առևտրում։

Այս համաձայնագիրը հաջորդում է ExxonMobil-ի հետ Botaş-ի 10-ամյա գործարքին, որը ստորագրվել էր մայիսին։ Ըստ դրա՝ Թուրքիան ամերիկյան ընկերությունից կստանա տարեկան մինչև 2,5 միլիոն տոննա բնական հեղուկ գազ։