ԵԱՀԿ դիտորդները կասկածի տակ են դնում Ադրբեջանում անցկացված խորհրդարանական ընտրությունների արդյունքները

Լուրեր

11.08.2026 | 13:40
TRIPP-ի շրջանակներում ՀՀ տարածքով գազամուղ է անցնելու, հնարավորություն է ևս մեկ աղբյուրի․ Խանդանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 13:31
200-ից ավելի գերեվարված անձ վերադարձվել է, ամեն բան անում ենք, որ բոլոր հայ ռազմագերիները վերադառնան․ Ջուլհակյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 13:22
Ավստրալիայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
11.08.2026 | 13:12
24 ժամ ջուր չի լինի Երևանի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում
11.08.2026 | 13:00
Թուրքիայի խորհրդարանը հաստատել է քրդական PKK-ի զինյալների համար համաներում հայտարարելու օրենքը
11.08.2026 | 12:49
Զելենսկին հայտարարել է, որ Ռուսաստանը Զապորոժիեին հարվածել է հյուսիսկորեական բալիստիկ հրթիռներով
11.08.2026 | 12:40
Վթար՝ Կապանում․ 7 անձ տեղափոխվել է բժշկական կենտրոն
11.08.2026 | 12:34
Ուկրաինայի արտաքին գործերի նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին
11.08.2026 | 12:29
Այո՛, դատապարտում եմ․ Ջուլհակյանը՝ Հովիկ Աբրահամյանի որդու գործով ՔԿ հաղորդագրության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 12:20
Մեսին բաց կթողնի «Ինտեր Մայամիի» առաջիկա խաղերը
11.08.2026 | 12:11
Կոլումբիայում հզոր երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 132-ի․ ցնցումները զգացվել են նաև Էկվադորում
11.08.2026 | 12:02
ԱՄՆ-ՀՀ-Ադրբեջան եռակողմ հայտարարություն է տարածվել // Նախկին պատգամավորի հայրը կալանավորվել է․ ԼՈՒՐԵՐ
11.08.2026 | 11:59
Վաշինգտոնյան գագաթաժողովից մեկ տարի անց. ի՞նչ ունենք այսօր և ի՞նչ ակնկալել. ՈՒՂԻՂ
11.08.2026 | 11:59
Վորոնեժի մերձակայքում Wildberries-ի լոգիստիկ կենտրոնը հրդեհվել է․ մեկ մարդ զոհվել է
11.08.2026 | 11:50
Գեներալ Մանվելը ձեզ հետ կամ ինչ-որ մեկի հետ «դուք»-ով խոսացած կա՞․ Եղոյանը՝ Մեսրոպ Մանուկյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ադրբեջանում անցկացված արտահերթ խորհրդարանական ընտրություններում ընտրողներին չեն ներկայացվել իրական քաղաքական այլընտրանքներ, ընտրություններն անցել են իրավական դաշտում, որը սահմանափակել է հիմնարար ազատությունները և լրատվամիջոցների աշխատանքը: Այս մասին Բաքվում հրավիրված ասուլիսում հայտարարել են ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ) և այս ինստիտուտի Խորհրդարանական վեհաժողովի դիտորդները, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Դիտորդական առաքելությունը նշել է, որ թեկնածուների գրանցման ընթացում չափազանց ծանր պահանջներ են դրվել, որոշ թեկնածուներ էլ դուրս են մնացել գործընթացից՝ պատճառաբանելով սպառնալիքները։

«Այս ընտրություններն անցկացվել են սահմանափակ քաղաքական և իրավական միջավայրում, արդյունքում չկար քաղաքական բազմակարծություն, նախընտրական քարոզարշավը թույլ էր, ինչն ազդել է ընտրական գործընթացի վրա։ Ընտրական հանձնաժողովներում իշխող կուսակցության անդամների գերակայությունը և անկախ տեղական դիտորդների մուտքի սահմանափակումները հակասում են ժողովրդավարական ընտրությունների հիմքում ընկած թափանցիկության սկզբունքներին»,- ասել է ԵԱՀԿ կարճաժամկետ դիտորդների համակարգող և ղեկավար Մայքլ Քրիդը։

Նշվում է, որ թեև ընտրությունների նախապատրաստական ​​աշխատանքներն իրականացվել են արդյունավետ և եղել է ընտրողների տեղեկացման լայն քարոզարշավ, ընտրությունների ընթացքը փաստացի վերահսկվել է իշխող կուսակցության կողմից՝ կասկածի տակ դնելով դրա անաչառությունը։

Դիտորդները ընտրությունների բացման և քվեարկության գործընթացները գնահատել են որպես կազմակերպված, սակայն արձանագրվել են կարևոր ընթացակարգերի և երաշխիքների լուրջ խախտումներ, հատկապես՝ ձայների հաշվարկի ժամանակ։

Դիտորդները տեղեկացվել են պետական հատվածի աշխատակիցների ու այլ անձանց մասին, որոնց ստիպել են մասնակցել քարոզչական միջոցառումներին,  ինչը մտահոգություն է առաջացնում ընտրողներին ահաբեկելու և նրանց քվեարկելու հնարավորության մասին՝ առանց պատժի վախի: Միևնույն ժամանակ, լրագրողների և քաղաքացիական հասարակության ակտիվիստների աճող ձերբակալություններն ու կալանավորումները, ինչպես նաև լրատվամիջոցների համար սահմանափակող իրավական դաշտը հանգեցրել են համատարած ինքնագրաքննության և անկախ լրագրության խիստ սահմանափակ հնարավորությունների: Քաղաքական բանավեճն է՛լ ավելի է խլացել ինտերնետն ու սոցիալական ցանցերը վերահսկելու՝ իշխանությունների մտադրության պատճառով։

«Իրական ընտրության և մասնակցության բացակայությունը հանգեցրել է բնակչության ընդհանուր քաղաքական ապատիայի, և դա ակնհայտ էր։ Լրատվամիջոցների սահմանափակումների մտահոգիչ միտումները և հասարակական կազմակերպությունների վրա ճնշումների ավելացումը, ներառյալ՝ կամայական ձերբակալությունները, ճնշում են քաղաքական դիսկուրսը: Առանց էական բարեփոխումների և փոփոխությունների՝ այս խնդիրները կշարունակեն խարխլել ժողովրդավարությունը և օրենքի գերակայությունը երկրում»,- ասել է ԵԱՀԿ ԽՎ պատվիրակության ղելավար Լյուսի Պոտուչկովան։

«Ցավոք, այս ընտրություններում իրական քաղաքական բազմակարծություն չկար, քանի որ բազմաթիվ թեկնածուներ բախվել են լուրջ խոչընդոտների, իսկ ընտրական հանձնաժողովներն անհնարին են դարձրել բազմաթիվ քաղաքացիական դիտորդների աշխատանքը։ Չնայած գործընթացի արդյունավետությանը՝ այս պայմանները թույլ չեն տվել, որ ընտրություններն անցկացվեն ժողովրդավարական չափանիշներին համապատասխան»,- իր հերթին ասել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ընտրությունների դիտորդական առաքելության ղեկավար Դիտմիր Բուշաթին:

Հիշեցնենք, որ ընտրությունների արդյունքներով՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ղեկավարած «Նոր Ադրբեջան» կուսակցությունը Մեջլիսում ստանում է մեծամասնություն՝ 68 մանդատ 125-ից։

Անկախ դիտորդներն ու ընդդիմադիր կուսակցությունները հայտնում են զանգվածային ընտրախախտումների մասին, որոնց տեսանյութերը տարածվում են նաև համացանցում։ Գրանցվել են քվեաթերթիկների լցոնումների, կարուսելային քվեարկության, ընդդիմադիր թեկնածուների, դիտորդների և լրագրողների վրա հարձակումների դեպքեր։

Էմմա Չոբանյան