Ադրբեջանը սեպտեմբերի 1-ից սկսել է գազ մատակարարել Խորվաթիային

Լուրեր

16.03.2026 | 11:01
«Թել-Սել»-ի բոլոր վճարամիջոցներով վերականգնվել են «Յուքոմ» ծառայությունների դիմաց վճարումները
16.03.2026 | 10:53
Սյունիքի նախկին մարզպետը դատի է տվել ՔՊ-ական Արմեն Խաչատրյանին` ֆեյսբուքյան գրառման համար․ նա 1 մլն դրամ է պահանջում
16.03.2026 | 10:40
Դուբայի օդանավակայանում չվերթները դադարեցվել են ԱԹՍ-ի հարձակման պատճառով
16.03.2026 | 10:25
Շիրակի և Գեղարքունիքի ճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց․ Լարսը փակ է
16.03.2026 | 10:10
ՀՀ ավտոճանապարհներին գրանցվել են քարաթափումներ
16.03.2026 | 10:01
Հանրապետության ողջ տարածքում առատ տեղումներ են․ Ամբերդի հատվածում 2 օրում թափվել է ամսական նորմայի կրկնապատիկը
16.03.2026 | 09:46
Ֆոգելն անդրադարձել է Ջեյ Դի Վենսի՝ Հայաստան այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին
16.03.2026 | 09:31
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությունը. ՈՒՂԻՂ
16.03.2026 | 00:04
Ըմբիշ Սուրեն Աղաջանյանը դարձել է Եվրոպայի Մ-23 չեմպիոն․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.03.2026 | 21:36
Իրանում ձերբակալել են ավելի քան 30 մարդու՝ Իսրայելին տեղեկատվություն փոխանցելու կասկածանքով
15.03.2026 | 20:59
Լարսը շարունակում է փակ մնալ բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
15.03.2026 | 20:44
Կիևը պատժամիջոցներ է սահմանել Իրանի, Ռուսաստանի և ՌԴ պարալիմպիկների դեմ
15.03.2026 | 19:46
Համաներում Հայաստանում չի պլանավորվում. Փաշինյան
15.03.2026 | 19:32
Իսրայելը հերքել է հրթիռների խոցման համակարգերի պակասի մասին տեղեկությունները
15.03.2026 | 18:23
ՀԱԿ նախագահ է վերընտրվել Լևոն Տեր-Պետրոսյանը․ կուսակցության վարչության կազմը
Բոլորը

Սեպտեմբերի 1-ից Ադրբեջանի պետական նավթային SOCAR ընկերությունը սկսել է գազ մատակարարել Խորվաթիա։ Այս մասին հայտնում է SOCAR-ը։

Նշվում է, որ Ադրբեջանի և Խորվաթիայի կառավարությունների հաջող համագործակցության արդյունքը PPD ընկերության և MET խմբի միջոցով ադրբեջանական գազի մատակարարումն է Խորվաթիա։

Ընկերությունը հայտարարում է, որ մատակարարումների մեկնարկն ավելի է ամրապնդում Ադրբեջանի՝ որպես հուսալի էներգետիկ գործընկերոջ դերը։ Իրադարձությունն ընդգծում է SOCAR-ի հանձնառությունը Եվրոպայի համար էներգիայի աղբյուրները դիվերսիֆիկացնելու և մայրցամաքի էներգետիկ անվտանգությունն ամրապնդելու հարցում։

Այսպիսով՝ Խորվաթիան դարձել է  ադրբեջանական գազ ստացող տասներորդ երկիրը՝ Թուրքիայի, Վրաստանի, Իտալիայի, Հունաստանի, Բուլղարիայի, Ռումինիայի, Հունգարիայի, Սերբիայի և Սլովենիայի հետ միասին։