Ղազախստանում ատոմակայանի կառուցման հարցով հանրաքվե տեղի կունենա

Լուրեր

08.10.2026 | 15:01
Հայտնի է ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում
08.10.2026 | 14:53
Թուրքական պաշտպանական ընկերությունը փակում է Ադրբեջանում իր մասնաճյուղը
08.10.2026 | 14:42
ՄԻՊ-ը Վարդենիսի խնամքի կենտրոնում աշխատանքի շահագործման և այլ խախտումներ է արձանագրել
08.10.2026 | 14:33
Էրդողանի կուսակցության խոսնակը մեկնաբանել է Ալիևի հայտարարությունների պատճառով Թուրքիայի և Ադրբեջանի միջև լարվածության մասին լուրերը
08.10.2026 | 14:24
Մեքսիկայում մրցավար է մահացել ռեստլերի կողմից ռինգ նետվելուց հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 14:21
Չեմ բացառում գերիների հետ փոխանակման տարբերակը, բայց վաղ է այդ մասին խոսելը. ՔՊ-ական պատգամավոր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 14:15
Տոկաևն առաջարկել է Միջին միջանցքն ինտեգրել TRIPP-ին
08.10.2026 | 14:07
Պուտինի և Թրամփի միջև հեռախոսազրույցի հստակ ամսաթիվը դեռևս հայտնի չէ
08.10.2026 | 13:58
Եմենի հութիները հայտարարել են Էր-Ռիադի օդանավակայանին հարվածելու մասին․ երեք մարդ զոհվել է
08.10.2026 | 13:50
Էլեկտրամոբիլների արտոնյալ քվոտայից ոչ դիլերների համար մնացել է 386 ավտոմեքենա
08.10.2026 | 13:41
ՌԴ ԱԽ-ն հայտարարել է, թե ՀՀ-ում Firebird AI-ի տվյալների կենտրոնը «կարող է օգտագործվել Ռուսաստանի դեմ»
08.10.2026 | 13:38
Վարչապետի որոշմամբ Իրկուտսկից ժանտախտի ներբերման կանխարգելման հանձնաժողով է ստեղծվել
08.10.2026 | 13:34
Պատանեկան ԵԱ-ում Հայաստանը 7 բռնցքամարտիկ ունի 1/4 եզրափակիչում
08.10.2026 | 13:28
«Շուռա, որքա՞ն է Ձեզ պետք երջանիկ լինելու համար». լրագրողը միացրեց Փաշինյանի նախկին ելույթը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 13:20
«Մենք չպետք է մոռանանք Ռուբեն Վարդանյանին և մյուս հայերին, որոնք դեռ պատանդ են պահվում Բաքվում»․ Եվրախորհրդարանի պատգամավոր
Բոլորը

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հայտարարել է, որ ատոմակայանի կառուցման վերաբերյալ հանրաքվեն կանցկացվի հոկտեմբերի 6-ին։ Տոկաևը հանրաքվեի օրը հայտարարել է խորհրդարանի ստորին և վերին պալատների համատեղ նիստում։

«Հաշվի առնելով համաշխարհային էներգիայի աճող պակասը, մենք էներգիայի հուսալի և էկոլոգիապես մաքուր աղբյուրների խիստ կարիք ունենք: Ուստի, իմ կարծիքով, անհրաժեշտ է մեծ ուշադրություն դարձնել ատոմային էներգետիկայի զարգացմանը։ Գեներսացիայի այս տեսակը կարող է մեծապես բավարարել մեր տնտեսության արագ աճող կարիքները»,- Տոկաևի խոսքերն է մեջբերում Tengrinews-ը։

Ղազախստանի նախագահը հայտարարել է, որ «երկրի կյանքի համար կարևոր յուրաքանչյուր քայլ պետք է արվի ժողովրդի աջակցությամբ»։ Նա տեղեկացրել է, որ այսօր հրամանագիր է ստորագրելու հանրաքվեի անցկացման օրվա վերաբերյալ։

Ծրագրվում է ատոմակայան կառուցել Ալմաթիի շրջանի Ուլկեն գյուղում՝ Բալխաշ լճի ափին։ Իշխանությունները խոստանում են, որ կայանի կառուցմամբ երկիրը կստանա ոչ միայն մաքուր, այլև էժան էլեկտրաէներգիա, ինչը կօգնի պահպանել ցածր սակագները։