Վաղուց եկել է Մինսկի խումբը վերացնելու ժամանակը, նման ինստիտուտի կարիք չկա. Հաջիև

Լուրեր

07.10.2026 | 17:17
Ռուբիոն հայտարարել է, որ Իրանը «լիովին կորցրել է վերահսկողությունը» Հորմուզի նեղուցի նկատմամբ
07.10.2026 | 17:05
Փաշինյանը սխալվում է․ կին համայնքապետեր ՀՀ-ում եղել են նաև 2018-ից առաջ
07.10.2026 | 16:58
Ալիևը զանգահարել է Պուտինին
07.10.2026 | 16:53
«Հայ, թուրք, ադրբեջանցի․ ինչի՞ համար են էդ շահարկումները»․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 16:50
Դատական դեպարտամենտը չի կատարել դատարանի վճիռը․ դատավորին չվճարված գումարը կբռնագանձվի
07.10.2026 | 16:42
«Հրաշք այգի» ռեստորանային համալիրից 2 գորշ արջի տեղափոխել են ապաստարան
07.10.2026 | 16:30
ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 16:20
Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան կանցկացնի «Սամուրայ» մրցաշարը
07.10.2026 | 16:15
Գարեգին Բ-ն իրավաբանների ու սահմանադրագետների հետ քննարկել է եկեղեցուն առնչվող նախաձեռնությունները
07.10.2026 | 16:04
Ադրբեջանն Ուկրաինային հերթական մարդասիրական օգնությունն է ուղարկել
07.10.2026 | 16:00
2-րդ դասարանի աշակերտուհուն ծեծելու դեպքով ուսուցչուհուն ձերբակալելու որոշում է կայացվել
07.10.2026 | 15:51
Բաքուն արձագանքել է Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարի՝ Ադրբեջանի հետ կապ ունենալու մասին լուրերին
07.10.2026 | 15:44
ԱՄՆ-ում մահապատժի ընթացքում ողջ մնացած կինը գիտակցության է եկել
07.10.2026 | 15:34
Գագիկ Խաչատրյանի փաստաբանական խումբը պնդում է՝ 70 կտավներից մի մասը ընտանիքի անդամների սեփականությունն է, դրանք ցուցադրելը խախտում է նրանց իրավունքները
07.10.2026 | 15:26
«Ռոսատոմը» հաստատել է՝ հայկական ԱԷԿ-ը մինչև 2031 թվականը պատրաստ կլինի անվտանգ շահագործման
Բոլորը

Վաղուց եկել է Մինսկի խումբը վերացնելու ժամանակը, նման ինստիտուտի կարիք չկա: Այն, որ Հայաստանը օրակարգում է պահում այդ ինստիտուտը և շարունակում է ջանքերն այդ ուղղությամբ, հաստատում է, որ Երևանը, տպավորություն ստեղծելով, թե հակամարտությունը չի ավարտվել, Արևմուտքում իր կողմնակիցների հետ միասին փորձում է իր ձեռքում պահել ազդեցության որոշակի միջոց․ այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության վարչության ղեկավար Հիքմեթ Հաջիևը՝ արջագանքելով օգոստոսի 31-ի մամուլի ասուլիսում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշ հայտարարություններին։

Անդրադառնալով նաև Հայաստանի և Ադրբեջանի սահմանադրությունների Փաշինյանի համեմատությանը, Հաջիևն ասել է. «Հայաստանի Սահմանադրության մեջ, անկախության ակտի համաձայն, դեռևս կան տարածքային պահանջներ Ադրբեջանին, այսինքն՝ Ղարաբաղի միացումը Հայաստանին։ Քանի դեռ այս իրավիճակը չի փոխվել, մենք լուրջ խնդիրներ ենք տեսնում երկու պետությունների միջև խաղաղության պայմանագրի ձեռքբերման հարցում։ Հայ հասարակությունն ինքը պետք է փոխի սահմանադրությունը և հանի այս դրույթը։ Ադրբեջանի Սահմանադրությունը տարածքային պահանջներ չունի որևէ պետության նկատմամբ, այն ադրբեջանական ժողովրդի արդար կամքն արտացոլող փաստաթուղթ է։ Մենք այդ համեմատությունը գնահատում ենք պարզապես որպես բառախաղ: Ուստի, Հայաստանի վարչապետին և քաղաքական ղեկավարությանը մեր հորդորն այն է, որ նման բանավոր խաղերի փոխարեն քայլեր ձեռնարկեն՝ ուղղված խաղաղության օրակարգն իրականում խթանելուն, տարածաշրջանի պետությունների մասնակցությամբ խաղաղության օրակարգին աջակցելուն»,- նշել է Հաջիևը