Ադրբեջանի ԱԳՆ-ը պատասխանել է Նիկոլ Փաշինյանին

Լուրեր

07.10.2026 | 18:38
Թուրքիայի 3-րդ խոշորագույն քաղաքի ընդդիմադիր քաղաքապետը միացել է Էրդողանի ղեկավարած ուժին
07.10.2026 | 18:22
««Զինառ»-ի տնօրենը ձեզ փայ էր տալիս, մեր ժամանակ ձերբակալվում ա․ առնվազն 2 հոգի կա, որ էդ փայից ստացել ա»․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 18:21
Հայաստանի հավաքականի թարմացված դիրքը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում
07.10.2026 | 18:16
CCBE-ն արձագանքել է փաստաբան Երեմ Սարգսյանի իրավունքների վերաբերյալ Փաստաբանների պալատի դիմումին
07.10.2026 | 18:13
Եթե ոստիկանության գալուն սպասեին, ոչ մի բան, մեծ հավանականությամբ, տեղի չէր ունենալ․ Փաշինյանը՝ Շաքիի դեպքի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 18:10
Փաշինյանն ու Պուտինը հեռախոսազրույց են ունեցել // Աշակերտին ծեծած ուսուցչուհին կձերբակալվի․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 18:03
ԵՄ դեսպանները համաձայնեցրել են ՌԴ-ի դեմ պատժամիջոցների նոր՝ ռեկորդային ցուցակը
07.10.2026 | 17:57
Պեկին. Ալինա Չարաևան ավարտեց ելույթները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 17:51
Բաքուն բողոք է հղել Բեռլինին՝ Ադրբեջանի օգտին գերմանական հետախուզության նախկին ղեկավարի լրտեսության վերաբերյալ հրապարակման համար
07.10.2026 | 17:50
Նա դիվերսանտ չէ․ Սուրեն Պապիկյանը՝ Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 17:42
Երասխի հատվածում մրցույթ ենք հայտարարել, որպեսզի երկաթուղին վերականգնվի․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 17:28
«Գուստավը» հայտարարում է՝ մենեջերն ազատվել է աշխատանքից․ թաքնված տեսախցիկի դեպքով նյութերն ուղարկվել են ՔԿ
07.10.2026 | 17:17
Ռուբիոն հայտարարել է, որ Իրանը «լիովին կորցրել է վերահսկողությունը» Հորմուզի նեղուցի նկատմամբ
07.10.2026 | 17:05
Փաշինյանը սխալվում է․ կին համայնքապետեր ՀՀ-ում եղել են նաև 2018-ից առաջ
07.10.2026 | 16:58
Ալիևը զանգահարել է Պուտինին
Բոլորը

Ափսոսանք է առաջացնում այն, որ օգոստոսի 31-ին կայացած մամուլի ասուլիսում Հայաստանի վարչապետը հերթական անգամ մի շարք հայտարարություններ է արել, որոնք հակասում են Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին և տարածաշրջանում խաղաղության և անվտանգության ապահովման ջանքերին: Ինչպես հաղորդում է ԱՊԱ գործակալությունը, այս մասին ասել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Այհան Հաջիզադեն՝ մեկնաբանելով օգոստոսի 31-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ Հայաստանի վարչապետի հայտարարությունները։

«Այն պնդումները, թե Ադրբեջանի Սահմանադրական ակտում իբր Հայաստանի նկատմամբ տարածքային նկրտումներ կան, բացարձակապես սխալ են։ Այս հարցում Ադրբեջանի Սահմանադրության և Հայաստանի Սահմանադրության միջև զուգահեռներ անցկացնելու և հավասարություն ստեղծելու փորձն անընդունելի է: Հայաստանի այս փաստարկը չի ընդունվում որևէ միջազգային գործընկերոջ կողմից, և բոլորը գիտեն, որ դա լուրջ չէ։

Ի տարբերություն Հայաստանի Սահմանադրության, 1991թ. պետական անկախության մասին Սահմանադրական ակտում և 1918թ. Անկախության հռչակագրում, որոնց հղում է կատարվում Ադրբեջանի Սահմանադրության մեջ, Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջներ չկան: Իսկ այն, թե որ տարածքներն են Ադրբեջանի կազմում եղել Ադրբեջանի առաջին հանրապետության ժամանակ և երբ են դրանք ներառվել Հայաստանի կազմում, պատմական փաստեր են, և այդ փաստերը չի կարելի հերքել։ Դա ոչ մի դեպքում չի նշանակում, որ ներկայումս Ադրբեջանի օրենսդրության մեջ տարածքային պահանջներ կան Հայաստանի նկատմամբ»,- ասված է հայտարարության մեջ։

Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասուլիսի ժամանակ ասել էր, որ Ադրբեջանի սահմանադրությունը տարածքային պահանջներ է պարունակում ՀՀ-ից։