Ինչպես է տեղի ունեցել Տիգրան Համասյանին տեղափոխող ամտոմեքենայի վրա հարձակումը. համերգի կազմակերպչական խորհուրդը հայտարարություն է տարածել

Լուրեր

07.11.2026 | 09:42
Հայաստանը, ԱՄՆ-ն և Ադրբեջանը սկսել են TRIPP-ի տեխնիկական պլանավորման աշխատանքները
07.11.2026 | 09:30
Նորբերտո Բրիասկո Բալեկյանը գոլ է խփել Արգենտինայի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
06.11.2026 | 21:27
Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը
06.11.2026 | 21:13
Թուրքիայում ֆոնդերի սկանդալի գործով ձերբակալվել է Էրդողանի թիմակից նախկին նախարարը
06.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Փաշինյանի եվրոպական հայտը և Մոսկվայի սպառնալիքները․ ինչ հետևանքներ կլինեն
06.11.2026 | 20:51
ՆԳՆ ոստիկանության պետը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետին
06.11.2026 | 20:44
Աշխատանքի խոստումով տարել են Ռուսաստան, ծեծել ու ստիպել զինվորական պայմանագիր ստորագրել․ 21-ամյա ղրղզստանցուն պատրաստում են Ուկրաինայի դեմ պատերազմ ուղարկելու
Բոլորը

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ քարերով հարվածել են Տիգրան Համասյանին տեղափոխող մեքենային․ երաժիշտը չի տուժել։

«Հող և ջուր»-2 միջոցառման կազմակերպչական խորհուրդը հայտարարություն է տարածել համերգային խմբի վրա հարձակման մասին։

Հայտարարությունն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.

««Հող և ջուր»-2 մշակութային միջոցառման նախաձեռնող խումբը օգոստոսի 29-ին նախատեսել էր համերգ-նկարահանում դաշտային պայմաններում՝ Արագածի լանջին:

Առավոտյան տեխնիկասարքավորումներով և դաշնամուրով «Հող և ջուր»-2 միջոցառման խումբը՝ շուրջ 70 հոգի, աշխարհահռչակ ջազային երաժիշտ երգահան և կատարող Տիգրան Համասյանի և Խազեր երգչախմբի հետ շարժվել է Արագածի հյուսիսային լանջին գտնվող Ռապի լիճ համերգային ձայնագրությունը և նկարահանումը կազմակերպելու նպատակով:

Ժամը 16-ին մոտ մեկ ավտոմեքենաներով նկարահանման տարածք են եկել միջոցառման հետ կապ չունեցող 3 հոգի, տեղավորվել են լճի հակառակ ափին և հայտնվել նկարահանման կադրում:

Կազմակերպիչները քաղաքավարությամբ խնդրել են տեղափոխվել քիչ հեռու և չխանգարել նկարահանմանը:
Սակայն տեղափոխվելուց հետո ժամը 18-ին խումբը սկսել է աղմկել անմարդկային վայնասուններով:
Կազմակերպչական խմբի անդամները նորից խնդրել են չաղմկել, հրավիրել են լուռ մասնակցել համերգի և նկարահանման դիտմանը:
Խումբը հրաժարվել է, խոստացել է չաղմկել, սակայն ժամը 19-ից հետո նորից է սկսել աղմկել, դիտավորությամբ գոռգոռալ և սուլել՝ խանգարելով նկարահանումներին և ձայնագրությանը:

19:20-ի հատվածում համերգախմբի հետ լճի մոտ գտնվող հանդիսատեսները գնացել և այդ խմբին բացատրել են իր վարքի անընդունելի լինելը, որից հետո խումբը հեռացել է, սակայն քիչ անց վերադարձել է, դիտել է մասնակիցներին և ավտոմեքենաները, ապա նորից է լքել տարածքը:
Համերգի տեսագրումն ավարտվել է 19:45-ին: 10 ավտոմեքենաներից կազմված շարասյան վերադարձի ճանապարհը Գեղաձոր գյուղի և H21 (Արթիկ-Ալագյազ) ճանապարհի խաչմերուկում 3 ավտոմեքենայով փակել է նույն խումբը, խոչընդոտելով տեղաշարժը:

Խմբի անդամները հարձակվել են առաջին մի քանի ավտոմեքենաների վրա, կոտրել են մեքենաներից մեկի ապակին, որում Տիգրան Համասյանն է եղել, մյուս մեքենայի վարորդի դեմքին մի քանի հարված են հասցրել, վարորդի գլուխը խփել ղեկանվին մի քանի անգամ:
Խումբը ոստիկանություն է ահազանգել 21:20-ին: Պարեկները դեպքի վայր են հասել 21:45-ին, մեքենաների վրա հարձակվածները փախել են դեպքի վայրից:

Հաղորդում է տրվել ոստիկանությանը հանցագործության մասին:

Վերլուծելով տեղի ունեցածը, բավարարելով հանրության հետաքրքրությունը, և կամենալով խափանել ստահոդ տեղեկությունների տարածումը որոշ էժանագին քարոզչամիջոցներում, հայտարարում ենք որ.
• Նկարահանումները խոչընդոտող և մեքենաների վրա հարձակված մեքենաներից մեկի ապակին կոտրած ավազակախմբի անդամների լուսանկարները, մեքենաների լուսանկարները և պետհամարանիշերի լուսանկարները տրամադրվել են ոստիկանությանը՝ պատճաշ քննության ակնկալիքով:
• Ակնկալում ենք ՀՀ ոստիկանության և այլ իրավապահ մարմինների հրատապ և արդյունավետ աշխատանքը հանցագործներին բացահայտելու ուղղությամբ: Հակառակ դեպքում գործարկելու ենք արդարության սահմանման այլ մեխանիզմներ: Հայաստանը քրեական հանցագործներից հարկավոր է մաքրել: Եթե իրավապահները չկարողացան կամ չկամեցան լուծել այդ խնդիրը, դա անելու ենք մենք սեփական պատասխանատվությամբ:
• Մեծ բարեբախտություն է, որ որևէ մեկը մարմնական լուրջ վնասվածք չի ստացել պատահարից:
• Բացարձակ անընդունելի են վերոհիշյալ քրեական տարրերի տարածած բարքերը, որոնք խոր հակասության մեջ են Գեղաձոր գյուղի վարչական ղեկավար Էդգար Օհանյանի և մյուս գեղաձորցիների հյուրընկալ ու ընկերական ընդունելության հետ»: