Պակիստանի հետ շարունակական երկխոսության դարաշրջանն ավարտվել է․ Հնդկաստանի ԱԳՆ ղեկավար

Լուրեր

09.09.2026 | 12:34
Առաջիկայում հնարավոր է գլխավոր դատախազը գա ԱԺ՝ Ծովինար Վարդանյանին մեղադրյալ ներգրավելու հարցով․ Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 12:23
Ուկրաինական ԱԹՍ-ները գրոհել են Նովոռոսիյսկը․ զոհվել է 4, վիրավորվել՝ 29 մարդ
09.09.2026 | 12:16
«Արգելում եմ իմ հոր անունը տալ», «Արցախցիների տեղահանման ժամանակ Դուբայում հանգստանում էիք»․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 12:13
ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 12:11
Փաշինյանը էկոնոմ դասով մեկնել է Փարիզ//ԵՄ-ն գումար կհատկացնի Կիևին Patriot-ի հրթիռների համար․ ԼՈՒՐԵՐ
09.09.2026 | 12:03
ՌԴ-ն հարվածել է Ուկրաինա-Մոլդովա սահմանի անցակետին․ երկու մարդ զոհվել է
09.09.2026 | 11:48
ԱՄՆ-ն հայտնել է իրանական 5 լցանավերի ոչնչացման մասին․ Թեհրանը թիրախավորել է Հորդանանում ամերիկյան ռազմաբազան
09.09.2026 | 11:42
Ծովինար Վարդանյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ
09.09.2026 | 11:33
Ցինիկ հարցադրումներ է կատարում, որևէ հարցի չեմ պատասխանելու․ Մանավազյանը՝ Էդգար Ղազարյանին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 11:04
ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 11:02
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 10:58
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Արագածոտնի, Շիրակի և Լոռու մարզերում
09.09.2026 | 10:41
Հրդեհ Քարաբերդում․ այրվել է մոտ 700 հակ անասնակեր
09.09.2026 | 10:27
Հայաստանում սպասվում է ջերմաստիճանի զգալի բարձրացում. Լևոն Ազիզյան
09.09.2026 | 10:11
Վթարային ջրանջատում Երևանում և Սյունիքում
Բոլորը

Հնդկաստանի և Պակիստանի միջև հաղորդակցությունը կշարունակվի, բայց երկու երկրների միջև «շարունակական երկխոսության դարաշրջանն» ավարտվել է։ Այս մասին հայտարարել է Հնդկաստանի արտգործնախարար Սուբրամանիամ Ջայշանքարը Նյու Դելիում մասնավոր միջոցառման ժամանակ, հաղորդում է հնդկական NDTV հեռուստաալիքը։

«Թույլ տվեք ասել սա. ես կարծում եմ, որ Պակիստանի հետ շարունակական երկխոսության դարաշրջանն ավարտվել է: Գործողությունները միշտ ունեն հետևանքներ», – ասել է Ջայշանքարը՝ հավելելով, որ խոսքը Պակիստանի գործողությունների մասին է՝ կապված Ջամուի և Քաշմիրի իրավիճակի հետ։

Նախարարին հարցրել են երկկողմ հարաբերությունների վերաբերյալ այդ տարածաշրջանում ընդդեմ Հնդկաստանի, ենթադրաբար, Պակիստանի կողմից աջակցվող ահաբեկչական գործողությունների վերաբերյալ։

Հարցին էլ՝ արդյո՞ք Հնդկաստանը կհամաձայնի ապագայում շարունակել երկկողմ հարաբերություններն այն տեսքով, որը եղել է մինչ այժմ, Ջայշանքարի պատասխանն անորոշ է եղել։

«Գուցե այո, գուցե՝ ոչ։ Բայց ես ուզում եմ ասել, որ մենք պասիվ չենք, և անկախ նրանից՝ իրադարձությունները դրակա՞ն, թե՞ բացասական ուղղություն կունենան, ամեն դեպքում, մենք կարձագանքենք»,- ասել է նա։

Հեռուստաալիքի հրապարակած տեսանյութի մեկնաբանության մեջ նշվում է, որ Ջայշանքարի հայտարարությունը մոտ ապագայում կարող է շրջադարձային դառնալ երկու երկրների հարաբերություններում։