ԿԳՄՍՆ-ն պնդում է, որ ՌԴ-ից պաշտոնական խողովակներով բողոք չի ստացել «Հայոց պատմության» 8-րդ դասարանի դասագրքի վերաբերյալ

Լուրեր

09.11.2026 | 10:00
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումներն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
09.11.2026 | 09:52
Իրանի փոխնախագահը ժամանել է Հայաստան՝ մասնակցելու հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի 19-րդ նիստին
09.11.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 9-ի դրությամբ
09.11.2026 | 09:33
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ. փակ է նաև Լարսը
08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
Բոլորը

Շուրջ կես ամիս առաջ ՌԴ ԱԳՆ-ն կոչ էր արել ՀՀ իշխանություններին թույլ չտալ «Հայոց պատմություն» 8-րդ դասարանի պատմության դասագիրքը մտցվի հայկական հանրակրթական դպրոցներ։

ՌԴ ԱԳՆ հայտարարությունում նշված էր․ «վիճելի բովանդակությամբ այս դասագրքի գլուխներից մեկում խեղաթյուրված են ներկայացված 18-րդ դարավերջին ու 19-րդ դարասկզբին Հարավային Կովկասում տեղ գտած իրադարձությունները՝ նսեմացնելով ՌԴ-ի դերը»։

Ռուսական կողմի հայտարարությունից հետո Factor.am-ը կապ էր հաստատել ԿԳՄՍՆ հանրակրթության վարչության պետ Թամարա Սարգսյանի հետ, որը մեզ տեղեկացրել էր, որ հանրակրթական դպրոցների «Հայոց պատմություն» 8-րդ դասարանի դասագրքի «Արևելյան Հայաստանի բռնակցումը Ռուսաստանին» գլուխն արդեն փոփոխվել է և նոր տարբերակով դրվել է շրջանառության։
Նա նշել էր, որ դասագրքի «Արևելյան Հայաստանի բռնակցումը Ռուսաստանին» գլխի վերաբերյալ տարբեր ահազանգեր են ստացել, նախարարությունն էլ դիմել է գրքի հեղինակներին՝ այն վերանայելու։

Սակայն, հանրակրթության վարչություն պետն այդպես էլ չէր հստակեցրել, թե իրենք ռուսական կողմից ահազանգ ստանալուց հետո են դասագրքում խմբագրումներ արել, թե՝ ոչ։

ԿԳՄՍՆ-ից փորձել ենք պարզել՝ արդյո՞ք ՌԴ-ից պաշտոնական գրություն ստացել են «Հայոց պատմություն» 8-րդ դասարանի դասագրքի «Արևելյան Հայաստանի բռնակցումը Ռուսաստանին» գլխի վերաբերյալ և արդյո՞ք ռուսական կողմից ահազանգից հետո է «բռնակցում» բառը հանվել։

Ի պատասխան ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը հայտնել է, որ մեր կողմից բարձրացված երկու հարցերի պատասխաններն էլ բացասական են։

Նախարարության պատասխանից ստացվում է, որ, ըստ էության, ՌԴ-ն իրենց պաշտոնապես բողոքի նոտա չի հղել «Հայոց պատմության» 8-րդ դասարանի դասագրքի «Արևելյան Հայաստանի բռնակցումը Ռուսաստանին» գլուխը փոփոխելու վերաբերյալ, բայց փոփոխություն են արել հայաստանյան մասնագետների դիտողություններից հետո։

Մանյա Պողոսյան