«Արևելյան Հայաստանի բռնակցումը Ռուսաստանին» գլուխը դասագրքում փոփոխվել է․ ԿԳՄՍՆ հանրակրության վարչության պետ

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

Հանրակրթական դպրոցների «Հայոց պատմության» 8-րդ դասարանի դասագրքի  «Արևելյան Հայաստանի  բռնակցումը Ռուսաստանին» գլուխը փոփոխվել է և նոր տարբերակով դրվել է շրջանառության, այս մասին Factor.am-ի հետ զրույցում հայտնեց  ԿԳՄՍՆ հանրակրթության վարչության պետ Թամարա Սարգսյանն։ Նրա խոսքով՝ դասագրքի «Արևելյան Հայաստանի  բռնակցումը Ռուսաստանին» գլխի վերաբերյալ տարբեր ահազանգեր են ստացել, նախարարությունն էլ դիմել է գրքի հեղինակներին՝ այն վերանայելու։

«Դասագիրքը «Դասագրքերի և տեղեկատվական հաղորդակցական տեխնոլոգիաների շրջանառու հիմնադրամ»-ի կողմից երաշխավորվելուց հետո,  ըստ ընթացակարգի, տեղադրվեց կայքում, մենք ունեցանք ահազանգեր այն մասով, որ գլուխներից մեկը, որը վերնագրված է «Արևելյան Հայաստանի  բռնակցումը Ռուսաստանին» իր մեջ որոշակիորեն բացասական երանգ է պարունակում հայ-ռուսական հարաբերությունների, Ռուսաստանի դերի տեսանկյունից։ Տաբեր ահազանգեր են ստացել, այդ թվում՝ տարբեր գործընկերների կողմից։ Մենք հեղինակների հետ կապ հաստատեցինք և առաջարկեցինք վերանայել այդ վերնագիրը և այնպիսի մոտեցում ցույց տալ, ինչպիսին ներկայացված է հայոց պատմության առարկայական չափորոշիչներում։ Հեղինակային խումբն աշախատել է, վերնագրում համապատասխան փոփոխություններ են արվել, որը մեր կողմից ընդունվել է և ուղարկվել  հիմնադրամ»,- մանրամասնեց Թամարա Սարգսյանը։

Հիշեցնենք՝ ՌԴ ԱԳՆ-ն երեկ կոչ է արել ՀՀ իշխանություններին թույլ չտալ 8-րդ դասարանի պատմության դասագիրքը մտցվի հայկական հանրակրթական դպրոցներ։

ՌԴ ԱԳՆ հայտարարությունում նշված է, որ «վիճելի բովանդակությամբ այս դասագրքի գլուխներից մեկում խեղաթյուրված են ներկայացված 18-րդ դարավերջին ու 19-րդ դարասկզբին Հարավային Կովկասում տեղ գտած իրադարձությունները՝ նսեմացնելով ՌԴ-ի դերը»։

Մասնավորապես, ըստ ՌԴ ԱԳՆ-ի, պատմության դասագրքում վերաձևակերպվել են 1826-1828 թվականների ռուս-պարսկական պատերազմի արդյունքների գնահատականները։

Մանյա Պողոսյան