ԲՏԱ փոխնախարարն ու դեսպան Իմանբաևն անդրադարձել են «ՀայՓոստի» և «ԿազՓոստի» միջև ձևավորված համագործակցությանը

Լուրեր

13.06.2026 | 14:16
 NYMEX․ Ոսկու գինն աճել է
13.06.2026 | 13:56
Հայաստանի հավաքականը վերջին մարզումներն է անցկացնում Դևիսի գավաթին ընդառաջ
13.06.2026 | 13:33
Սպասվում է քամու ուժգնացում․ օդի ջերմաստիճանը կնվազի մոտ 4-5 աստիճանով. Գագիկ Սուրենյան
13.06.2026 | 13:18
«էն փողը տվի՞ր», «Չէ, հեսա կտամ ապո, տալով ման եմ գալի»․ ՀԿԿ-ն ընտրակաշառքի մասին գաղտնալսում է հրապարակել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.06.2026 | 13:14
ՃՏՊ Գեղաշեն գյուղի մոտակա սարերում․ կա զոհ
13.06.2026 | 12:51
Ուժեղ կայծակի հետևանքով վթարվել է Ալագյազ ենթակայանի ուժային տրանսֆորմատորը. հոսանքազրկվել են Արագածոտնի մարզի մի շարք բնակավայրեր. ՀԷՑ
13.06.2026 | 12:34
Հայաստանը ՄԱԿ-ում աջակցություն է հայտնել UNDP-ի և UNFPA-ի մանդատներին
13.06.2026 | 12:07
ԱԱ-2026․ Օրվա խաղերը, պայքարը սկսում է Բրազիլի հավաքականը
13.06.2026 | 11:55
Երևանում կանցկացվի Հայ-բրիտանական բիզնես համաժողով
13.06.2026 | 11:33
Հնդկաստանում ՀՀ դեսպանը մասնակցել է Sri Lanka EXPO-2027 ցուցահանդեսի միջոցառումների վերաբերյալ քննարկումներին
13.06.2026 | 11:25
Կանադան բռնաբարության մեջ մեղադրվող ֆուտբոլիստին մուտքի վիզա չի տրամադրել ԱԱ-2026-ին մասնակցելու համար
13.06.2026 | 10:49
Արտարժույթների փոխարժեքները՝ հունիսի 13-ի դրությամբ
13.06.2026 | 10:29
Երկու զինվորական դատախազի նկատմամբ կարգապահական տույժ է կիրառվել՝ գործերի հսկողության թերացումների համար
13.06.2026 | 10:20
Անգլիայի հավաքականին թալանել են ԱԱ-2026-ից առաջ
13.06.2026 | 10:10
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Բոլորը

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանն օգոստոսի 28-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևին։

ԲՏԱ նախարարությունից տեղեկացնում են, որ կողմերն ընդգծել են, որ տեխնոլոգիական ոլորտում երկու երկրների միջև համագործակցության լավ փորձ է ձևավորվել, որը զարգանալու և ընդլայնվելու մեծ հեռանկարներ ունի:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել հայ-ղազախական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 10-րդ նիստի արձանագրությանը, «ՀայՓոստի» և «ԿազՓոստի» միջև ձևավորված համագործակցությանը, Հայաստանում հոկտեմբերին կայանալիք Նորարարության և տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսին (WCIT) ղազախական կողմի մասնակցությանը։

Կարևորվել է սեպտեմբերի 3-5-ը Աստանայում կայանալիք ՄԱԿ-ի Ասիայի և Խաղաղ օվկիանոսի տնտեսական և սոցիալական հանձնաժողովի (ESCAP) «Թվային ներառականության» խորագրի ներքո կայանալիք գագաթնաժողովին Գևորգ Մանթաշյանի ղեկավարած պատվիրակության մասնակցությունը։

Քննարկվել են տեխնոլոգիական ոլորտում հայ-ղազախական հարաբերությունների հետագա զարգացման, համագործակցության ընդլայնման հնարավորությունները թվայնացման, արհեստական բանականության, կիբեռանվտանգության, հեռահաղորդակցության ոլորտներում:

Ներկայացվել են երկու երկրներում առաջիկայում կայանալիք ոլորտային միջոցառումները, ընդգծվել է փորձի փոխանակման, մասնագետների փոխադարձ այցերի կարևորությունը, ինչը կնպաստի գործակցության էլ ավելի ամրապնդմանն ու երկկողմ կապերի ընդլայնմանը։