Ուկրաինական բանակը փորձել է ճեղքել Բելգորոդի մարզի սահմանը

Լուրեր

07.10.2026 | 18:22
««Զինառ»-ի տնօրենը ձեզ փայ էր տալիս, մեր ժամանակ ձերբակալվում ա․ առնվազն 2 հոգի կա, որ էդ փայից ստացել ա»․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 18:21
Հայաստանի հավաքականի թարմացված դիրքը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում
07.10.2026 | 18:16
CCBE-ն արձագանքել է փաստաբան Երեմ Սարգսյանի իրավունքների վերաբերյալ Փաստաբանների պալատի դիմումին
07.10.2026 | 18:13
Եթե ոստիկանության գալուն սպասեին, ոչ մի բան, մեծ հավանականությամբ, տեղի չէր ունենալ․ Փաշինյանը՝ Շաքիի դեպքի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 18:10
Փաշինյանն ու Պուտինը հեռախոսազրույց են ունեցել // Աշակերտին ծեծած ուսուցչուհին կձերբակալվի․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 18:03
ԵՄ դեսպանները համաձայնեցրել են ՌԴ-ի դեմ պատժամիջոցների նոր՝ ռեկորդային ցուցակը
07.10.2026 | 17:57
Պեկին. Ալինա Չարաևան ավարտեց ելույթները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 17:51
Բաքուն բողոք է հղել Բեռլինին՝ Ադրբեջանի օգտին գերմանական հետախուզության նախկին ղեկավարի լրտեսության վերաբերյալ հրապարակման համար
07.10.2026 | 17:50
Նա դիվերսանտ չէ․ Սուրեն Պապիկյանը՝ Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի մասին. ՏԵՍԱՆՅԹՈՒԹ
07.10.2026 | 17:42
Երասխի հատվածում մրցույթ ենք հայտարարել, որպեսզի երկաթուղին վերականգնվի․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 17:28
«Գուստավը» հայտարարում է՝ մենեջերն ազատվել է աշխատանքից․ թաքնված տեսախցիկի դեպքով նյութերն ուղարկվել են ՔԿ
07.10.2026 | 17:17
Ռուբիոն հայտարարել է, որ Իրանը «լիովին կորցրել է վերահսկողությունը» Հորմուզի նեղուցի նկատմամբ
07.10.2026 | 17:05
Փաշինյանը սխալվում է․ կին համայնքապետեր ՀՀ-ում եղել են նաև 2018-ից առաջ
07.10.2026 | 16:58
Ալիևը զանգահարել է Պուտինին
07.10.2026 | 16:53
«Հայ, թուրք, ադրբեջանցի․ ինչի՞ համար են էդ շահարկումները»․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ուկրաինական բանակը փորձում է ներթափանցել Բելգորոդի մարզի հետ սահմանով, հայտնել է նահանգապետ Վյաչասլավ Գլադկովը, փոխանցում է The Moscow Times-ը։

«Տեղեկություններ են ստացվել այն մասին, որ թշնամին փորձում է ճեղքել Բելգորոդի մարզի սահմանը։ ՌԴ ՊՆ տեղեկությունների համաձայն՝ իրավիճակը սահմանին մնաւմ է բարդ, բայց վերահսկելի։ Մեր զինվորականների կողմից պլանային աշխատանքներ են տարվում»,- գրել է նա իր Տելեգրամում։

Նրա խոսքով՝ վերջին 24 ժամվա ընթացքում ուկրաինացի զինվորականները 23 անօդաչու թռչող սարք և ավելի քան 70 զինամթերք են արձակել տարածաշրջանի 27 բնակավայրերի ուղղությամբ։

«Շեբեկինո քաղաքի հրետակոծության հետևանքով վիրավորվել է 6 խաղաղ բնակիչ, նրանցից երկուսն ինքնուրույն դիմել են բժշկական օգնության առավոտյան հրետակոծությունից հետո»,- պարզաբանել է Գլադկովը։

Նահանգապետը հավելել է, որ ուկրաինական բանակի հարձակման հետևանքով վնասվել է 11 ավտոմեքենա, 16 առանձնատուն, 13 բազմաբնակարան շենք, հինգ կոմերցիոն սեփականության տարածք, գյուղատնտեսական ձեռնարկություն և էլեկտրամատակարարման գիծ։

Ըստ Shot-ի՝ Նեխոտեևկա գյուղի մոտ ուկրաինական 8 զրահամեքենաներից և 60 զինվորականներից բաղկացած խումբը մարտի է դուրս եկել ռուս սահմանապահների հետ։ Ռուսական բանակն ուկրաինացի զինվորականների վրա հարձակվել է հրետանիով և ինքնաթիռով։