Ուկրաինայի վրա ՌԴ զանգվածային հարձակման ժամանակ ԱԹՍ է թռել Լեհաստանի տարածք․ որոնողական աշխատանքներ են ընթանում

Լուրեր

07.11.2026 | 10:22
Արմեն Գրիգորյանը վերընտրվել է Գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի անդամ
07.11.2026 | 09:42
Հայաստանը, ԱՄՆ-ն և Ադրբեջանը սկսել են TRIPP-ի տեխնիկական պլանավորման աշխատանքները
07.11.2026 | 09:30
Նորբերտո Բրիասկո Բալեկյանը գոլ է խփել Արգենտինայի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
06.11.2026 | 21:27
Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը
06.11.2026 | 21:13
Թուրքիայում ֆոնդերի սկանդալի գործով ձերբակալվել է Էրդողանի թիմակից նախկին նախարարը
06.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Փաշինյանի եվրոպական հայտը և Մոսկվայի սպառնալիքները․ ինչ հետևանքներ կլինեն
06.11.2026 | 20:51
ՆԳՆ ոստիկանության պետը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետին
Բոլորը

Ուկրաինայի վրա ռուս զինվորականների այսօրվա հարձակման ժամանակ անօդաչու թռչող սարք է մտել Լեհաստանի օդային տարածք և, հավանաբար, ընկել Լեհաստանի տարածքում։ Ներկայում որոնողական աշխատանքներ են տարվում օբյեկտի որոնման ուղղությամբ։ Այս մասին գրում է Reuters-ը՝ վկայակոչելով լեհական PAP պետական գործակալությունը։

ՆԱՏՕ-ի անդամ Լեհաստանը բարձր զգոնության վիճակում է իր օդային տարածք ներթափանցած օբյեկտների հետ կապված այն բանից հետո, երբ 2022 թվականին ուկրաինական մոլորված հրթիռն ընկել է Լեհաստանի հարավում գտնվող Պրժևոդով գյուղում՝ սպանելով երկու մարդու, նշում է աղբյուրը։

Լեհաստանի զինված ուժերի օպերատիվ հրամանատար, գեներալ Մաչեյ Կլիսի խոսքով՝ օբյեկտի գտնվելու վայրը Լեհաստանի օդային տարածքում հաստատել են առնվազն երեք ռադիոտեղորոշիչ կայանների ռադարները։ Ըստ նրա՝ օբյեկտի որոնման օպերացիա է սկսվել։

Երկուշաբթի ռուս զինվորականները տարբեր տեսակի ավելի քան հարյուր հրթիռներ և մոտ հարյուր անօդաչու թռչող սարքեր են արձակել Ուկրաինայի ուղղությամբ, հայտնել է Վլադիմիր Զելենսկին։ Հարձակման հետևանքով զոհվել է հինգ մարդ, ևս 20-ը, ըստ նախնական տեղեկությունների, վիրավորվել են։ Ուկրաինայում էներգետիկ ենթակառուցվածքի օբյեկտների վրա հարձակումների պատճառով սկսվել են էլեկտրաէներգիայի վթարային անջատումներ։