Այսօր Սևանա լճի օրն է

Լուրեր

06.03.2026 | 11:30
Ադրբեջանի ՊՆ-ն՝ թիվ 1 զորահավաքի մասին
06.03.2026 | 11:22
Գեղասահորդ Իզաբելլա Եսայանը հանդես է եկել աշխարհի պատանեկան առաջնությունում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.03.2026 | 11:11
Դեսպան Մկրտչյանը OpenAI-ի ներկայացուցիչների հետ քննարկել է կրթության և ԱԲ ոլորտներում հայկական կողմի հետ համագործակցության հեռանկարները
06.03.2026 | 11:00
Խորհրդարանական ճեպազրույցները. ՈՒՂԻՂ
06.03.2026 | 10:54
Կանանց Հայաստանի Մ19 հավաքականը 3 պարտությամբ է ավարտել պայքարը ԵԱ-ի որակավորման փուլում
06.03.2026 | 10:51
Որ քաղաքական ուժը քանի տոկոս ձայն կհավաքեր, եթե ընտրությունները լինեին առաջիկա կիրակի․ հրապարակվել են IRI-ի հետազոտության արդյունքները 
06.03.2026 | 10:36
ԱՄՆ-ը հայտարարել է ավելի քան 30 իրանական նավ խորտակելու մասին
06.03.2026 | 10:24
Թրամփը հայտարարել է, որ ցանկանում է ամբողջությամբ հեռացնել Իրանի ղեկավարությանը և «լավ առաջնորդի» դերի համար թեկնածուներ ունի
06.03.2026 | 10:15
Fly One Armenia-ն Հնդկաստանից դեպի ՀՀ չվերթ է իրականացրել
06.03.2026 | 10:05
Իրանը կարող է հակազդել ԱՄՆ ցամաքային ներխուժմանը. Արաղչի
06.03.2026 | 09:54
Փաշինյանին վստահում է 18%-ը, Կարապետյանին` 6%-ը, Քոչարյանին 3%-ը. նոր հարցման տվյալներ
06.03.2026 | 09:54
Իսրայելը ծանր հարվածներ է հասցնում Թեհրանին, միաժամանակ, հայտարարում պատերազմի նոր փուլի մասին
06.03.2026 | 09:45
Ճամբարակ-Բերդ ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
06.03.2026 | 09:33
Պայթյուն Երևան-Սևան ճանապարհին գտնվող գազալցակայաններից մեկում․ «Opel»-ի վարորդը հոսպիտալացվել է
06.03.2026 | 00:13
Արարատ Միրզոյանը Ջեյհուն Բայրամովի հետ հեռախոսազրույց է ունեցել
Բոլորը

Յուրաքանչյուր տարվա օգոստոսի վերջին կիրակին նշվում է որպես Սևանա լճի օր: Այն հաստատվել է 1999թ․ ՀՀ բնապահպանության նախարարության (ՇՄՆ) կողմից: Նպատակը լճի պահպանության վերաբերյալ իրազեկվածության բարձրացումն է։

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի փոխանցմամբ, յուրաքանչյուր տարվա օգոստոսի վերջին կիրակին կրկին անգամ հիշեցնում է, որ Սևանա լիճն ուղղակի հանգստավայր չէ, այլ էկոհամակարգ, որն ունի պահպանված լինելու կարիք։

Սևանը երկրագնդի քաղցրահամ ջուր ունեցող բարձրադիր եզակի լճերից է: Այն իր ջրհավաք ավազանով մի ինքնատիպ էկոհամակարգ է, որի համար բնորոշ է բացառիկ կենսաբազմազանությունը։ Սևանի ջրհավաք ավազանի միասնական էկոհամակարգը զբաղեցնում է հանրապետության տարածքի մոտ 17%-ը։

Կեղտաջրերի հոսքը դեպի լիճ, այդ թվում՝ կոմունալ կենցաղային, գյուղատնտեսական և ռեկրեացիոն գոտիների կեղտաջրերի արտահոսքերը, ձկնագողությունը, օրգանական նյութերի առկայությունն առափնյա տարածքներում, որտեղ անտառային գոտիները հայտնվել են ջրի տակ, բարձր ջերմաստիճանն ու կլիմայի փոփոխությունները նպաստել են լճի էկոլոգիական վիճակի վատթարացմանը:

«Այսօր Սևանն ունի յուրաքանչյուրիս հոգածության կարիքը։ Մաքուր պահելով լճափն ու լիճ թափվող գետերը, կանխելով ձկնագողությունն ու ձկնապաշարի անխնա սպառումը, միահամուռ ուժերով հնարավոր կլինի փրկել Սևանը»,- ասված է հաղորդագրությունում։