Հանձնաժողովն ամփոփել է աղետի գոտում ֆիզիկական անձանց տրանսպորտային միջոցներին պատճառված վնասները

Լուրեր

09.09.2026 | 20:35
ԶՈՒ ԳՇ պետը մի շարք հանդիպումներ է ունեցել Լեհաստանի ռազմարդյունաբերական ոլորտի ներկայացուցիչների հետ
09.09.2026 | 20:19
«Առգրավումներն իրականացվել են կամայականորեն՝ շոուի նպատակով». Գագիկ Խաչատրյանի պաշտպանական կողմը՝ ՔԿ-ի գործողությունների մասին
09.09.2026 | 20:00
ԵՏՄ-ից դուրս գալը և ԵՄ մտնելը ՀՀ-ին գին կարժենա․ Արևմուտքը պատրաստ է վճարել այդ գինը․ Անդրիաս Ղուկասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 19:47
Սեպտեմբերի 10-ից մինչև նոյեմբերի 1-ը փակ կլինի Կոմիտասի պողոտա-Դավիթ Անհաղթի փողոց ուղեանցի վերին հատվածը
09.09.2026 | 19:33
Գերմանիայի ԱԳՆ-ն աջակցել է զորակոչային տարիքի ուկրաինացի տղամարդկանց Ուկրաինա վերադարձնելու առաջարկին
09.09.2026 | 19:16
Վանաձոր, Այրում քաղաքներում, Արարատ բնակավայրում գազանջատումներ կլինեն
09.09.2026 | 19:00
Պուտինն ուզում է վարկաբեկել Փաշինյանին․ պահանջում է հանրաքվե, որ ԵՄ-ին ցույց տա՝ նա Սերժ Սարգսյանից չի տարբերվում․ Լուսինե Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 18:44
Ըստ Զատուլինի՝ ՀՀ-ի հետ առևտրատնտեսական հարաբերություններում «մեղմացում չի լինի, քանի դեռ Նիկոլ Փաշինյանը իշխանության է»
09.09.2026 | 18:30
Թմրանյութ կուլ տալով փախե՞լ է, թե՞ խոշտանգվել․ փաստաբանի ահազանգի հետքերով․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 18:20
Վրաստանից թռած մասնավոր ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Սև ծովում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 18:10
ՌԴ-ից Ադրբեջանի տարածքով գարի ու ցորեն կուղարկվի Հայաստան
09.09.2026 | 18:00
«Հովանավորել են ծառահատումները»․ հայտնի է՝ ինչու է Հակակոռուպցիոնը մտել էկոպարեկային ծառայություն
09.09.2026 | 17:55
Մոլդովայում Ադրբեջանի քաղաքացի է ձերբակալվել․ նա կասկածվում են ՌԴ ԱԴԾ-ի համար աշխատելու մեջ
09.09.2026 | 17:46
Գնաճը Հայաստանում 4.4% է․ միսը, ձուն, ծիրանն ու դիզվառելիքը զգալի թանկացել են
09.09.2026 | 17:23
ԱՄՆ-ն չինական ընկերություններին մեղադրել է ամերիկյան արհեստական բանականության տեխնոլոգիաները պատճենելու մեջ
Բոլորը

Օգոստոսի 23-ին ՆԳ նախարարությունում տեղի է ունեցել Լոռու և Տավուշի մարզերում արտակարգ իրավիճակների հետևանքով ֆիզիկական և իրավաբանական անձանց պատճառված վնասները գնահատող հանրապետական հանձնաժողովի հերթական նիստը, որը վարել է հանձնաժողովի նախագահի տեղակալ Արփինե Սարգսյանը. տեղեկացնում են ՆԳՆ-ից:

Մասնակցել են տարբեր նախարարություններից ու պետական մարմիններից հանձնաժողովի կազմում ընդգրկված անդամներ։

ՀՀ Կառավարությունը օգոստոսի 15-ին հաստատել էր Լոռու և Տավուշի մարզերում հեղեղումների հետևանքով ֆիզիկական անձանց տրանսպորտային միջոցներին պատճառված վնասի փոխհատուցման կարգը:

Նիստը կազմակերպվել էր ֆիզիկական անձանց տրանսպորտային միջոցներին պատճառված վնասների վերաբերյալ Կառավարությանն ամփոփ տվյալների տրամադրումն ապահովելու և շարժական գույքին պատճառված վնասները գնահատող փորձագիտական կազմակերպությունների կատարած փորձաքննության արդյունքում տրանսպորտային միջոցներին պատճառված վնասի վերաբերյալ եզրակացությունները հաստատելու նպատակով։ Նշենք, որ արդեն իսկ առկա են վնաս կրած բոլոր տրանսպորտային միջոցների փորձաքննության եզրակացությունները։

Արփինե Սարգսյանը ներկայացրել է արտակարգ իրավիճակի հետևանքով ֆիզիկական անձանց տրանսպորտային միջոցներին պատճառված վնասների փոխհատուցման կարգը և անդրադարձել համապատասխան կազմակերպությունների կողմից իրականացված տրանսպորտային միջոցների փորձաքննությունների եզրակացություններին՝ նշելով, որ փորձաքննությունների արդյունքում հաստատվել են պատճառված վնասի և տրամադրվող փոխհատուցման օբյեկտիվ չափեր, որոնք երաշխավորում են տրանսպորտային միջոցի ձեռքբերման կամ դրա վերանորոգման համար
համարժեք փոխհատուցման տրամադրումը:

Հանձնաժողովի անդամներն ամփոփել և ձայների մեծամասնությամբ հաստատել են վնասված կամ կորսված շուրջ 200 տրանսպորտային միջոցների տվյալներ։

Նշենք, որ փոխհատուցումը տրամադրվելու է միայն ֆիզիկական անձանց տրանսպորտային միջոցներին պատճառված վնասի համար։ Առաջիկայում հանձնաժողովի նիստում կամփոփվեն և կհաստատվեն նաև իրավաբանական անձանց պատճառված վնասների գնահատման տվյալները։

Հիշեցնենք, որ փոխհատուցում ստանալու համար ֆիզիկական անձինք կարող են դիմումներ ներկայացնել օգոստոսի 26-ից սեպտեմբերի 30-ը ներառյալ։