Բելգիայում չեն կարողացել նոր կառավարություն ձևավորել

Լուրեր

23.06.2026 | 16:06
Ուրսուլա ֆոն դեր Լեյենը հուլիսի 1-ին Հայաստան կայցելի. Politico
23.06.2026 | 15:54
Ռուսական զորքերը հրթիռակոծել են Կրիվոյ Ռոգը․ զոհվել է 3, վիրավորվել՝ 23 մարդ
23.06.2026 | 15:43
Ռուսաստանի ևս մի քանի շրջաններում բենզինի և դիզելային վառելիքի վաճառքի սահմանափակումներ են մտցվել
23.06.2026 | 15:37
Ինչի համար են խուզարկել Իշխան Սաղաթելյանի տունն ու մեքենաները․ քրեական վարույթ է նախաձեռնվել
23.06.2026 | 15:35
Բեկում ուռուցքաբանության ոլորտում․ նանոռոբոտ է ստեղծվել՝ քաղցկեղային ուռուցքի կետային ոչնչացման համար
23.06.2026 | 15:27
BSTDB-ն և IDBank-ը ստորագրել են 10 միլիոն եվրոյի ֆինանսավորման փաթեթ՝ Հայաստանում ՓՄՁ-ներին և առևտրին աջակցելու նպատակով
23.06.2026 | 15:26
Սոֆիայի սրտում ամենագեղեցիկ փողոցներից մեկն այսուհետ կկոչվի «Հայաստան ճեմուղի»
23.06.2026 | 15:18
Տեղից բարբաջում էին, ես հորդորեցի լռել, ապա դուրս հրավիրեցի. փոխքաղաքապետը` ծեծկռտուքի մասին
23.06.2026 | 15:10
Ծեծկռտուք Երևանի ավագանու նիստում // Ուշակովը՝ Մոսկվա Փաշինյանի այցի մասին․ ԼՈՒՐԵՐ
23.06.2026 | 15:02
«Կաշիներդ քերթվելու ա». Ավինյանը` ընտրություններին մասնակցած ընդդիմադիրներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.06.2026 | 14:53
Բաքուն ԱՄՆ Կոնգրեսում Հայաստանի կողմից, իբր, «ադրբեջանցիների էթնիկ զտումների» մասին համաժողով է նախաձեռնել
23.06.2026 | 14:47
Երևանի փոխքաղաքապետը` դահլիճի ծեծկռտուքի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.06.2026 | 14:39
Արտաշատում մսամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
23.06.2026 | 14:32
Տիկինը ավելորդ խոսեց. Անի Խաչատրյանը` իր և Աննա Ավետիսյանի միջադեպի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.06.2026 | 14:26
Իրենք հրահրեցին, մենք պատասխանեցինք. ավագանու իշխանական անդամը` ծեծկռտուքի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Բելգիայում կառավարություն կազմելու առաջին փորձն ավարտվել է անհաջողությամբ։ Երկրի խորհրդարանական ընտրություններում հաղթած աջակողմյան «Նոր ֆլամանդական դաշինք» կուսակցության ղեկավար Բարտ դը Վևերը վերադարձրել է նոր կառավարության ձևավորման շրջանակում բանակցելու իր մանդատը, գրում է Reuters-ը։

Բելգիայի թագավոր Ֆիլիպն ընդունել է քաղաքական գործչի հրաժարականը։

Նշվում է, որ Բարտ դը Վևերը մտադիր էր կոալիցիա կազմել ֆրանսախոս լիբերալ «Բարենորոգչական շարժում» (MR) կուսակցության, «Ֆլամանդական քրիստոնեա-դեմոկրատական» (CD&V) կուսակցության, Vooruit ֆլամանդական սոցիալիստական կուսակցության և ֆրանսախոս կենտրոնամետ Les Engagés կուսակցության հետ։ Բանակցությունները կենտրոնացած են եղել դը Վևերի կողմից առաջարկված լուրջ սոցիալ-տնտեսական բարեփոխումների վրա, որոնց թվում են կենսաթոշակային և հարկային համակարգերի բարեփոխումները, ինչպես նաև պետական ծախսերի կրճատումները:

Մինչ բանակցությունները շարունակվում են, Բելգիայի վարչապետ Ալեքսանդր Դե Կրոոյի կառավարությունը, որի «Բաց ֆլամանդական լիբերալներ և դեմոկրատներ» կուսակցությունը ջախջախիչ պարտություն կրեց հունիսի ընտրություններում, կշարունակի պաշտոնավարել: