«Հայֆիլմի» տարածքը, Երևանի 17-րդ թաղամասը և Սասունիկից որոշ տարածքներ կտրամադրվեն «Ակադեմիական քաղաքի» կառուցման համար

Լուրեր

09.11.2026 | 20:00
ԵՄ-ն ռազմականացվում է․ ՀՀ-ի ինտեգրումը և անվտանգության հարցը սխալ է տարանջատելը․ Սերգեյ Մինասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 19:43
Մանուել Նոյերն այս տարի դուրս չի գա խաղադաշտ
09.11.2026 | 19:27
Իզմիրի գործարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով առնվազն 6 մարդ է զոհվել․ կան վիրավորներ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 19:14
Պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման նախագիծը հնարավոր է՝ հետաձգվի․ հարցը երկու օրից քննարկվելու է ԱԺ-ում
09.11.2026 | 18:59
Նոյեմբերի 10-ից Արմենակյան փողոցի և Սարալանջի պողոտայի խաչմերուկում երթևեկության կարգը կփոխվի
09.11.2026 | 18:48
Ադրբեջանը խախտել է խաղաղության նախաստորագրված փաստաթուղթը. Գոհար Մելոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 18:39
Փարաքարի Սուրբ Հարություն եկեղեցու տարածքում խուլիգանություն կատարած տղամարդը ձերբակալվել է. ՆԳՆ
09.11.2026 | 18:38
Հայաստանն առաջին մեդալն է նվաճել պատանեկան Օլիմպիական խաղերում
09.11.2026 | 18:27
Փաշինյանն ինքնիշխանության հետ այնքան կապ ունի, որքան Նաիրի Հունանյանը՝ հումանիզմի. Սուրենյանց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 18:18
Ծնողական ժամից օգտվելու իրավունքը նախատեսվում է սահմանափակել․ փոփոխություններ Աշխատանքային օրենսգրքում
09.11.2026 | 18:05
ԵՄ-ն կմասնակցի Աբու Դաբիի բանակցություններին․ Ուրսուլա ֆոն դեր Լայենը՝ Ուկրաինայի շուրջ բանակցությունների մասին
09.11.2026 | 17:59
ՀՖՖ մրցավարները նշանակումներ են ստացել միջազգային խաղերում
09.11.2026 | 17:52
Nvidia-ի ղեկավարի սիրավեպը՝ լրտեսական սկանդալի կենտրոնում․ ընկերությունը հետաքննություն է սկսել Չինաստանի հետ հնարավոր կապերի պատճառով
09.11.2026 | 17:44
Աջափնյակում հրազենով սպանություն կատարելու մեջ մեղադրվող 37-ամյա տղամարդը Վրաստանից տեղափոխվել է Հայաստան
09.11.2026 | 17:35
Դավիդ Սիլվան վերադարձը խաղադաշտ նշել է գոլով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Կառավարության որոշմամբ՝ Երևան քաղաքի և Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքի Սասունիկ բնակավայրի վարչական սահմաններում գտնվող որոշ տարածքներ գերակա շահ ճանաչվեցին։ Հարցն ընդգրկված է Կառավարության այսօրվա նիստի օրակարգում։

Գերակա շահ ճանաչված Սասունիկի որոշ հատվածներ նվիրաբերվելու են «Ակադեմիական քաղաք» հիմնադրամին։

Հիմնավորման համաձայն` տրվել է հանձնարարական՝ ներկայացնելու որոշման նախագիծ՝ Երևան քաղաքի 17-րդ թաղամասը և Համո Բեկնազարյանի անվան «Հայֆիլմ» կինոստուդիայի տարածքը «Ակադեմիական քաղաք» հիմնադրամին փոխանցելու նպատակով։ Սեփականության օտարման գործընթացը կկազմակերպեն Արագածոտնի մարզպետն ու Երևանի քաղաքապետը։

Ակադեմիական քաղաքի ստեղծման նպատակով որպես հիմնական տեղամաս ընտրվել է Երևան քաղաքի 17-րդ թաղամասի տարածքը (այսուհետ՝ Հիմնական տեղամաս), որի սահմաններում առկա են ինչպես պետության և համայնքի սեփականություն հանդիսացող հողամասեր, այնպես էլ ֆիզիկական և իրավաբանական անձանց պատկանող հողամասեր։

Նշենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերջերս ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ էր հրապարակել՝ հայտնելով, որ պատրաստ է Ակադեմիական քաղաքի մաստեր պլանը, որը 450 էջանոց փաթեթ է և ուղարկվել է գերմանական ընկերության կողմից։

«Շատ ֆունդամենտալ գործ է արված, ընդհուպ վերլուծված են, թե քամիներն ինչ ուղղությամբ են փչում, որ հարթակից ինչ տեսարան պետք է բացվի և ինչպիսի բուսականություն պետք է լինի, որ շերտի բուսականությունն ինչպիսի գործառույթ պետք է իրականացնի։ Եվ սա ցույց եմ տալիս ոչ միայն այն պատճառով, որ Ակադեմիական քաղաքի նախագիծն առարկայանում է, այլև այն պատճառով, որ սա մի կուլտուրա է, որը մեր իրականության մեջ շատ հաճախ չեմ տեսնում, և ուրախ եմ, որ դա ևս մի կարևոր քայլ է հենց Ակադեմիական քաղաքի առիթով»,- ասել էր Փաշինյանը։

Մանյա Պողոսյան