Կառավարությունն առանց մրցույթի Երևանի սեփականություն հանդիսացող հողամասը վարձակալությամբ տրամադրեց Հանրային հեռուստաընկերությանը

Լուրեր

25.08.2026 | 23:30
Ծանրորդ Հարություն Ավետիսյանը` պատանիների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր
25.08.2026 | 23:06
Սիրիայի քրդերի առաջնորդը հայտարարել է զինված կազմավորումները ցրելու մասին
25.08.2026 | 22:52
Մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինեն
25.08.2026 | 22:36
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
25.08.2026 | 22:19
Էրդողանը նախազգուշացրել է՝ «ահաբեկչությունից շահույթ ստացողները» դատապարտված են ձախողման
25.08.2026 | 22:06
Անձրև, ամպրոպ և ջերմաստիճանի նվազում. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
25.08.2026 | 21:53
Սեպտեմբերի 1-ից դպրոցների հարակից տարածքներում ոստիկանությունը կանցկացնի ուժեղացված ծառայություն
25.08.2026 | 21:34
ՀՀ նախագահն այցելել է ՊԵԿ և քննարկել հարկային համակարգի բարեփոխումները
25.08.2026 | 21:20
Հայաստանը չի խոչընդոտի մոբիլիզացիայից խուսափող ռուսաստանցիների մուտքը երկիր․ Ալեն Սիմոնյան
25.08.2026 | 21:17
ԱՄՆ ԿՀՎ տնօրեն Ջոն Ռեթկլիֆը ժամանել է Մոսկվա․ ԶԼՄ-ներ
25.08.2026 | 21:08
Հայաստանի հետ առևտրի կրճատումը ցնցումներ չի առաջացնի Ռուսաստանի և ԵՏՄ-ի համար․ ՌԴ ԱԳՆ
25.08.2026 | 21:00
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Արագածոտնի մարզերում
25.08.2026 | 20:47
Ալիևներն ընդլայնում են ընտանեկան բիզնեսները․ Ադրբեջանի նախագահի՝ Ուզբեկստան այցի հետ հետքերով
25.08.2026 | 20:31
Ծանրորդ Ակսաննա Թորոսյանը Եվրոպայի առաջնությունում զբաղեցրել է 7-րդ տեղը
25.08.2026 | 20:13
Ռոբերտ Քոչարյանի կալանքի հարցը կքննեն բժշկական հետազոտություններից հետո
Բոլորը

Կառավարությունը չզեկուցվող հարցով որոշեց Երևան քաղաքի Նորք-Մարաշ վարչական շրջանի Գարեգին Հովսեփյան 87/3 հասցեում գտնվող Երևան համայնքի սեփականությունը հանդիսացող 4500.0 քմ մակերեսով հողամասն առանց մրցույթի 3 տարի ժամկետով վարձակալության իրավունքով տրամադրել Հանրային հեռուստաընկերությանը:

Նախնական բանակցությունների արդյունքում նախատեսվում է վարձակալության գումարը սահմանել 1 մլն 723 հազար դրամ: Բացի այս ծրագրից, սահմանվել է նաև, որ կնքվող վարձակալության պայմանագրում նախատեսվի հնարավորություն՝ անհրաժեշտ հողամասը չինական կողմին տրամադրելու վերաբերյալ:

Հիմնավորման մեջ նշվում է, որ «Հայաստանի հանրային հեռուստաընկերության» 8-րդ տաղավարի ստեղծման պայմանագրով պարտավորվում է, նախքան նախագծի մեկնարկը, չինական կողմին տրամադրել օթևան ու տարածք՝ ավազների ու խճերի, շինարական մեքենաների ու հարակից սարքավորումների համար, ապահովել նախագծի տեղանքին մոտ շինարարության ընթացքում պահանջված մեքենաների ու սարքավորումների պահեստավորում։

«Կողմերի միջև տեղի ունեցած քննարկումների, ինչպես նաև կատարված տեղանքի ուսումնասիրության արդյունքում ընտրվել է Նորք-Մարաշ վարչական շրջանի Գարեգին Հովսեփյան 87/3 հասցեում գտնվող Երևան համայնքի սեփականությունը հանդիսացող 4500.0 քմ մակերեսով հողամասը, որն առավել հարմար է շինհրապարակի մոտ համապատասխան կոմունիկացիաներն ապահովելու, մասնավորապես, շինարարության ողջ ընթացքում անձնակազմի համար օթևանի տրամադրման համար»,- ասված է կառավարության որոշման մեջ։