Բացահայտվել է մաքսանենգությամբ ՀՀ տեղափոխված 53կգ թմրամիջոցներից իրացման նպատակով ապօրինի շրջանառության փորձ. ՔԿ

Լուրեր

27.06.2026 | 10:13
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
27.06.2026 | 09:03
ԱԱ-2026. Բելգիան ու Եգիպտոսը նվաճեցին փլեյ-օֆֆի ուղեգիր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.06.2026 | 06:03
ԱԱ-2026. Իսպանիան հաղթեց Ուրուգվային, Կաբո Վերդեն նույնպես դուրս եկավ փլեյ-օֆֆ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.06.2026 | 01:34
5.5 մլրդ դոլար. աշխարհի ամենաթանկ ստադիոնում ԱՄՆ-Թուրքիա հանդիպման ետնաբեմը Factor TV-ի թղթակցի աչքերով
27.06.2026 | 01:05
ԱԱ-2026. Դեմբելեի հեթ-տրիկը հաղթանակ բերեց Ֆրանսիային, Սենեգալը խփեց 5 գոլ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.06.2026 | 23:30
Հունիսի 29-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
26.06.2026 | 23:19
Վթար Շաղատ գյուղում․ վարորդը տեղում մահացել է
26.06.2026 | 23:08
«Նոր Ուժ»-ն այլևս չի մասնակցի ՍԴ-ում ընտրությունների արդյունքների վիճարկման գործով նիստերին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.06.2026 | 23:00
Մեկ օր ժողովուրդը կասի իր խոսքը, և դա կլինի որոշիչ. կասենք` այդ օրը երբ է. Նարեկ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.06.2026 | 22:47
Ադրբեջանը ՆԱՏՕ-ի հուսալի գործընկեր է․ դաշինքի հատուկ ներկայացուցիչ
26.06.2026 | 22:33
Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ
26.06.2026 | 22:30
Գիտնականներն արհեստական բանականության միջոցով ընթերցել են Վեզուվ հրաբխի ժայթքման ժամանակ այրված հին մագաղաթը
26.06.2026 | 22:15
Forbes. Երեմյան ընկերությունների խմբի 20 տարին, 27 բիզնես ուղղությունն ու մեկ տեսլականը
26.06.2026 | 22:01
ԱՄՆ Գերագույն դատարանը Սպիտակ տանը թույլատրել է ներգաղթյալների մի մասին զրկել պաշտպանությունից
26.06.2026 | 21:49
Պուտինը ստորագրել է բջջային սարքերի համար IMEI կոդերի միասնական տվյալների բազայի մասին օրենքը
Բոլորը

ՔԿ-ից տեղեկացնում են, որ մաքսանենգությամբ Հայաստան տեղափոխված 53կգ թմրամիջոցներից իրացման նպատակով ապօրինի շրջանառության փորձի հերթական դրվագն է բացահայտվել. հանցավոր շղթայի ևս մեկ մասնակցի մասով վարույթի նյութերը դատարանում են։

«ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերով քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիու­թյան դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցա­գործություն­ների քննության վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում հիմնավորվել է մաքսանենգությամբ Հայաստան տեղափոխված 53կգ տարբեր տեսակի թմրամիջոցներից առանձնապես խոշոր չափերով «Մարիոխւանա» տեսակի թմրամիջոցի՝ իրացման նպատակով ապօրինի շրջանառության փորձի դրվագը։

Քննիչների և ԱԱԾ աշխատակիցների համատեղ իրականացված համակարգված միջոցառումների արդյունքում պարզվել են թմրամիջոցների ապօրինի շրջանառության մի շարք մանրամասներ, այդ թվում՝ թմրամիջոցի ձեռք բերման աղբյուրը, հանցավոր շղթայում ներգրավված անձանցից ևս երկուսի ինքնությունը, որոնցից մեկը ԻԻՀ քաղաքացի է, մյուսը՝ Երևան քաղաքի 23-ամյա բնակիչ:

Քննությամբ հիմնավորվել է, որ ԻԻՀ քաղաքացին, շահադիտական դրդումներով իրացնելու նպատակով առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվելու դիտավորությամբ, նախնական համաձայնություն է ձեռք բերել ի թիվս այլոց՝ նաև տելեգրամյան էջի օգտատիրոջ և քննությամբ դեռևս չպարզված այլ անձանց հետ։ Իր հանցավոր մտադրությունն իրականացնելու նպատակով նա ապահովել է ՀՀ պետական սահմանով մաքսանենգությամբ առանձնապես խոշոր չափերով «Մարիխուանա» և այլ տեսակի թմրամիջոցների ապօրինի տեղափոխումը ՀՀ տարածք:

Այնուհետև ԻԻՀ քաղաքացին Հայաստանում բնակվող իր ծանոթին հայտնել է իր հանցավոր մտադրության մասին և թմրամիջոցներն այլ վայր տեղափոխելու, տարբեր թաքստոցներում տեղադրելու, տեղադրման վայրերը լուսանկարելու և դրանք իրեն ուղարկելու համար խոստացել և տրամադրել է դրամական աջակցություն՝ այդ կերպ շահագրգռելով վերջինիս:

Նախաքննության ընթացքում ձեռնարկված քննչական և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ԻԻՀ քաղաքացին վերը նշված եղանակով ՀՀ ապօրինի տեղափոխել է առանձնապես խոշոր չափերով՝ ավելի քան 1կգ. քաշով «Մարիխուանա» տեսակի թմրամիջոց, որը նրա հանձնարարությամբ հիշյալ ծանոթը տեղադրել է թաքստոցում և տեղադրման վայրի լուսանկարները ուղարկել նրան:

Վերջինս իր հերթին ստացված լուսանկարներն ուղարկել է խմբի կազմում ընգրկված անձանց, այդ թվում՝ տելեգրամյան մի էջի օգտատիրոջ, ով իր հերթին դրանք ուղարկել է Երևան քաղաքի 23-ամյա բնակչին: Վերջինս, ստացված լուսանկարներից պարզելով թմրամիջոցի թաքստոցի գտնվելու վայրը, մեկնել է այնտեղ, հայտնաբերել տեղադրված թմրամիջոցի փաթեթները և փորձել է վերցնել դրանք, սակայն ձերբակալվել է ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից։

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա Երևան քաղաքի 23-ամյա բնակչին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 44-393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով: Որպես խափանման միջոց՝ վերջինիս նկատմամբ կիրառվել է կալնավորումը:

23-ամյա երիտասարդի մասով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են դատարան:

Հարկ է նշել, որ ԻԻՀ նշված քաղաքացու կողմից մաքսանենգությամբ Հայաստան տեղափոխված շուրջ 53կգ. թմրամիջոցներին առնչվող քրեական վարույթից անջատվել և արդեն իսկ դատարան է ուղարկվել թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվող հանցավոր շղթայում ներգրավված 8 անձի վերաբերյալ քրեական մի քանի վարույթ։ Դրանցից միայն մեկով հիմնավորվել էր իրացման նպատակով ընդհանուր 43կգ. չափով տարբեր թմրամիջոցների ապօրինի շրջանառության փորձը։

Հանցավոր շղթայում ընդգրկված մյուս անձանց մասով նախաքննությունը շարունակվում է»,- ասված է հաղորդագրության մեջ: