«Սիներջի» ընկերության տնօրենն առարկեց իր և Վահան Քերոբյանի գործով նիստի նկարահանման դեմ

Լուրեր

07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
07.11.2026 | 20:11
ԱԱ-2028. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը խուսափեց պարտությունից 0:4-ից հետո
07.11.2026 | 19:55
Աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը մրցահարթակ դուրս կգա Վարազդատ Լալայանը
07.11.2026 | 19:18
Մաթեմատիկան՝ նոր հնարավորությունների ճանապարհ․Telcell-ի և Koreez-ի համագործակցությունը խրախուսում է աշակերտների գիտելիքն ու հետաքրքրությունը
07.11.2026 | 18:50
Երևանը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ նիստին. ըստ Փաշինյանի` մասնակցությունը կարող է սխալ տպավորություն թողնել
07.11.2026 | 18:24
Պաշտպանության փոխնախարարն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր
07.11.2026 | 18:08
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետ
07.11.2026 | 17:57
Վանաձորում, Արարատում և Հրազդանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
07.11.2026 | 17:30
Ծանրամարտի ԱԱ. Էմմա Պողոսյանը 8-րդն է, Լիանա Գյուրջյանը զրո ստացավ
07.11.2026 | 17:01
Տավուշի քրեական ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերքի թաքստոցը․ երկու տղամարդ ձերբակալվել է. ՆԳՆ
07.11.2026 | 16:24
TRIPP-ը անձամբ Թրամփի անձնական պրոյեկտը չի, այն բիզնես պրոյեկտ է, խնդիր չենք ունենա.Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 16:10
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 7-ի դրությամբ
07.11.2026 | 15:54
Եթե թուրքերն ուզենան հարձակվեն, մենք չենք հասցնի հզորանանք, որևիցե բան չենք հասցնի. Սիմոնյանը՝ սփյուռքահային. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 15:43
Ռումբի տեղադրման մասին սպառնալիքներ՝ եվրոպական հեռուստաընկերություններին․ նամակները ստորագրված են եղել «Միխայիլ Անդրոպով» անունով
07.11.2026 | 15:25
Ինչի՞ պետք է կարողանանք ինչ որ տեղ տեղաշարժվենք, իսկ ադրբեջանցին մի տեղից մյուսը չկարողանա. Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հակակոռուպցիոն դատարանում` նախագահությամբ դատավոր Մերի Մոսինյանի, այսօր նշանակված էր էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանի և «Սիներջի» ընկերության տնօրեն Աշոտ Հովհաննիսյանի գործով դատական նիստ: Աշոտ Հովհաննիսյանն այսօր առաջին անգամ էր դատարան եկել, մինչ այս՝ երկու նիստեր էին նշանակվել Վահան Քերոբյանի խափանման միջոցի հարցը քննարկելու համար, որոնց նա չէր ներկայացել:

Դատավորը նիստի տեսանկարահանում, ինչպես նաև ուղիղ հեռարձակում իրականացնելու վերաբերյալ ճշտեց մեղադրյալների դիրքորոշումը։ Աշոտ Հովհաննիսյանն ասաց, որ դեմ է և՛ ուղիղ հեռարձակմանը, և՛ տեսանկարահանմանը, և՛ լուսանկարահանմանը:

Դատավարության մյուս մասնակիցները` հանրային մեղադրող Գևորգ Սարգսյանը, մեղադրյալ Վահան Քերոբյանն ու վերջինիս պաշտպան Տիգրան Եգորյանը, առարկություն չներկայացրին:

Քրեական դատավարության օրենսգրի համաձայն, սակայն, մեղադրյալի առարկության պայմաններում տեսանկարահանում իրականացվել չի կարող, ուստի, հաշվի առնելով, որ մեղադրյալներից մեկն առարկել է, դատարանը որոշեց արգելել նիստի տեսա-լուսանկարահանումն ու ուղիղ հեռարձակումը:

Արաքս Մամուլյան