Բաքվից հայտարարել են՝ COP29-ին մասնակցելու հրավեր է ուղարկվել նաև Հայաստանին

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Ադրբեջանի էներգետիկայի փոխնախարար, Ադրբեջանի COP29-ի գլխավոր գործադիր տնօրեն Էլնուր Սոլթանովը հայտարարել է, որ ավելի քան 50 պետությունների և կառավարությունների ղեկավարներ հաստատել են իրենց մասնակցությունը COP29-ին, ակնկալվում է, որ նրանց թիվը կավելան։ Թուրքական Անադոլու գործակալությանը տված հարցազրույցում Սոլթանովը հայտարարել է, որ երկու շաբաթվա ընթացքում Բաքուն կընդունի մոտ 80 հազար հյուր։

Հրավերներ են ուղարկվել բոլոր երկրներին, այդ թվում՝ Հայաստանին, որի հետ «Ադրբեջանը ժամանակին հակամարտության մեջ է եղել», գրում է թուրքական գործակալությունը։

«Մենք ունենք ենթակառուցվածք օրական մոտ 40 հազար հյուր ընդունելու համար։ Հրավերներ են ուղարկվել աշխարհի բոլոր պետությունների ղեկավարներին։ Ավելի քան 50 պետությունների և կառավարությունների ղեկավարներ հաստատել են իրենց մասնակցությունը։ Ակնկալում ենք, որ այս թիվը կավելանա։ Հայաստանը նույնպես հրավիրված է»,- ասել է նա։

Արցախի դեմ պատերազմ սանձազերծած, Արցախը հայաթափած և ՀՀ ինքնիշխան տարածք ներխուժած Ադրբեջանի ներկայացուցիչը նաև ասել է, թե COP 29-ի ժամանակ Բաքուն կոչ է անելու հրադադար հաստատել ամբողջ աշխարհում։

«Կլիմայի և խաղաղության հարաբերությունները ևս Ադրբեջանի առաջարկների թվում են։ COP 29-ին մենք կոչ կանենք դադարեցնել կրակն ողջ աշխարհում, ինչպես Օլիմպիական խաղերի ժամանակ»,- ասել է Սոլթանովը։