Սուրճ ներկրող ընկերությունը կազատվի մաքսատուրքից

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

«Ռոյալ Արմենիա» ընկերությունը կազատվի մաքսատուրքից։ Սուրճ ներկրող ընկերությունը կազատվի 336․5 մլն դրամ արտանությունից, իսկ արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 3․5 մլրդ դրամ։ Որոշումը ներառված է ՀՀ Կառավարության վաղվա նիստի օրակարգում՝ չզեկուցվող հարցերի շարքում։

Ըստ հիմնավորման՝ ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել 400 մլն դրամի կապիտալ ներդրում (սարքավորումներ և շինարարական աշխատանքներ), ևս 3․5 մլրդ դրամի ներդրում՝ հումքի ձեռքբերման համար։
Ընկերությունում 165 աշխատատեղ կա՝ 520 հազար դրամ միջին ամսական աշխատավարձով։ Ներդրումային ծրագրի շրջանակում մինչև 2027 թվականը նախատեսվում է աշխատատեղերի թիվը հասցնել 200-ի՝ 600 հազար դրամ միջին ամսական աշխատավարձով։

Ըստ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի (e-register)՝ ընկերության իրական շահառուներից է Գագիկ Հակոբյանը, մյուսը՝ Դավիդ Գագուիկովիչ Ակոպյան Ալուջասը՝ 48.37% մասնակցությամբ, հաջորդը՝ Ռուբեն Ակոփյան Ալուջասը՝ 48.37% մասնակցությամբ։ Վերջինը Կուբայի քաղաքացի է։

Հարկ է նկատել, որ ուշագրավ պատմություն կա՝ կապված ընկերության տնօրեն Գագիկ Հակոբյանի հետ։ Հակոբյանն ու նրա տեղակալ Արամ Ղազարյանը 2005 թվականի հոկտեմբերին ձերբակալվել էին, երբ Հայաստանի մաքսային ծառայությունը նրանց մեղադրեց մաքսանենգության, հարկերից խուսափելու, փաստաթղթեր կեղծելու մեջ։
1 տարի 9 ամիս Ազգային անվտանգության ծառայության մեկուսարանում անցկացնելուց հետո, սակայն, նրանք ազատ արձակվեցին դատարանի դահլիճից:

Մանյա Պողոսյան