Ադրբեջանի իշխանությունները պետք է վերացնեն Abzas media-ի աշխատակիցներին առաջադրված բոլոր մեղադրանքները․ Լրագրողների պաշտպանության կոմիտե

Լուրեր

09.09.2026 | 17:23
ԱՄՆ-ն չինական ընկերություններին մեղադրել է ամերիկյան արհեստական բանականության տեխնոլոգիաները պատճենելու մեջ
09.09.2026 | 17:08
Մեղրիի համայնքապետը ձերբակալվել է․ գործով կա 8 ձերբակալված
09.09.2026 | 17:05
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել թռչունին
09.09.2026 | 16:49
Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների առաջիկա հանդիպման շուրջ պայմանավորվածություն կա․ խոսնակ
09.09.2026 | 16:38
Արմեն Գրիգորյանը նոր պաշտոն է ստացել միջազգային ընկերությունում
09.09.2026 | 16:31
«Մեր ժամանակների հերոսը» թանկացել է․ 395 հազար դոլար՝ «Դոմինո վիդեո փրոդաքշն»-ին
09.09.2026 | 16:19
Չխոշորացված համայնքը մի խոշորացրեք ու որևէ մարդու հագով մի կարեք համայնքի ղեկավարի պաշտոնը․ Մամիկոն Ասլանյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 16:01
Վահե Ղալումյանը՝ ԱԺ տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ
09.09.2026 | 15:51
Զարուհի Բաթոյանն ընտրվեց Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 15:42
ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու նախագիծը հրապարակվել է
09.09.2026 | 15:33
ՊԵԿ-ը ստուգել է Նարեկ Նալբանդյանի բիզնեսները․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 15:23
Խանդանյանը` Բայրամովի հայտարարությունների մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 15:15
ՀՀ-Ադրբեջան սահմանազատումը՝ հյուսիսից հարավ //ՀՀ քաղաքացիության տուրքը կբարձրանա․ ԼՈՒՐԵՐ
09.09.2026 | 15:08
ՔԿ-ն կադրեր է հրապարակել Գագիկ Խաչատրյանին պատկանող առանձնատան խուզարկությունից․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 14:56
«Սուտ եք խոսում, Տավուշից Ադրբեջանին գյուղ չի հանձնվել»․ բանավեճ՝ Ղալումյանի և Ղազարյանի միջև․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

Նյու Յորքում գործող Լրագրողների պաշտպանության կոմիտեն հայտարարություն է տարածել՝ կոչ անելով Ադրբեջանի իշխանություններին վերացնել ադրբեջանական ընդդիմադիր Abzas Media-ի լրագրողներին առաջադրված բոլոր մեղադրանքները և ազատ արձակել նրանց, փոխանցում է Turan գործակալությունը։

«Քննիչները յոթ նոր մեղադրանք են առաջադրել Abzas Media-ի լրագրողներին տնտեսական հանցագործությունների համար: Ադրբեջանի իշխանությունների՝ բանտարկված հետաքննող լրագրողների դեմ նոր մեղադրանքներ առաջադրելու քայլը վկայում է վրեժխնդրության մասին մի պարբերականի դեմ, որը համարձակորեն բացահայտում է բարձր մակարդակի կոռուպցիան»,- ասել է Լրագրղների պաշտպանության կոմիտեի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով ծրագրի համակարգող Գուլնոզա Սաիդը:

«Իշխանությունները պետք է հանեն բոլոր մեղադրանքները Abzas Media-ի աշխատակիցների դեմ և անհապաղ ազատ արձակեն բոլոր լրագրողներին, որոնք կալանավորվել են, իբր, արևմտյան ֆինանսական աջակցություն ստանալու համար», – հավելել է նա:

Ադրբեջանի իշխանությունները ձերբակալել են Abzas Media-ի տնօրեն Ուլվի Հասանլիին, գլխավոր խմբագիր Սևինջ Վագիֆքըզիին, ծրագրի համակարգող Մոհամմադ Կեկալովին, ինչպես նաև լրագրողներ Հաֆիզ Բաբալիին, Նարգիզ Աբսալամովային, Էլնարա Գասիմովային՝ 2023 թվականի նոյեմբերից 2024 թվականի հունվար ամիսներին արժույթի մաքսանենգության մեղադրանքով։ Ընդհանուր առմամբ, ձերբակալվել է չորս անկախ լրատվամիջոցների 13 աշխատակից, որոնք մեղադրվում են արժույթի մաքսանենգության մեջ արևմտյան դոնորների ենթադրյալ ֆինանսավորման միջոցով՝ Ադրբեջանի և Արևմուտքի միջև հարաբերությունների վատթարացման պայմաններում: