Ստեղծվել են Հովհաննես Թումանյանի և Կոմիտասի ծննդյան 150-ամյակները նշող հոբելյանական հանձնաժողովներ
Հասարակություն
06.09.2018 | 22:10Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ ստեղծվել են Հովհաննես Թումանյանի և Կոմիտասի ծննդյան 150-ամյակները նշող հոբելյանական հանձնաժողովներ և հաստատվել դրանց անհատական կազմերը: Հոբելյանական հանձնաժողովներին հանձնարարվել է մեկամսյա ժամկետում մշակել հոբելյանական միջոցառումների ծրագիր` ծախսերի նախահաշիվները համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի հետ:
Հանձնաժողովների նախագահ է նշանակվել ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը: